Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

Մանթաշյանցի ժամանակ Ադրբեջան անունով պետություն և ադրբեջանցի ազգ գոյություն չեն ունեցել

Հոկտեմբեր 16, 2017թ. 14:54
Գագիկ Համբարյան

Հնագույն պատմություն չունենալը շատ ծանր են տանում մեր արևելյան հարևանները,որի արդյունքում հիմարություններ են անում…99-ամյա ադրբեջանցի ազգի կարևորությունը հայ և վրացի ժողովրդուրդների պատմությունների մեջ կարևորելու հանգամանքը Բաքվին հանգիստ չի տալիս…
Այսպես,ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը փորձելով հայերիս և վրացիներին հիշեցնել,թե ինչ կարևորություն է ունեցել “բաքվյան նավթը” մեր կյանքում մի երկար հոդված է գրել այդ մասին…Չինգիզ մուալիմը նախ ազերի ընթերցողին հիշեցնում է Նոբելների ընտանիքի մասին,որոնցից Ալֆրեդ Նոբելը “Նոբելյան մրցանակի” հիմնադիրն է և ալամ աշխարհին “հիշեցնում” է, որ այդ մրցանակի ֆոնդը ձևավորվել է ադրբեջանական նավթի շնորհիվ: Հետո հեղինակը կոնկրետ անցնում է Ալեքսանդր Մանթաշյանցին…Ու սկսում է երեսով տալը, թե ադրբեջանական նավթի շնորհիվ ինչեր է կառուցել հայտնի հայ գործարար-բարերարը հայերի և վրացիների համար:

Չեմ մանրամասնի, քանի որ Հայաստանում շատ լավ գիտեն Մանթաշյանցի հայանսպաստ և հայրենասեր գործունեության մասին: Չգիտես ինչու, ազերի գրողը հայտարարում է, որ Երևանում, Թբիլիսիում և Բաքվում չեն սիրում խոսել Մանթաշյանց (Մանթաշևի) գումարների աղբյուրի մասին: Երևանում և ընդհանրապես Հայաստանում շատ լավ գիտեն այդ աղբրյուրների մասին : Երկար-բարակ մեզ երես տալուց հետո Չինգիզ Աբդուլաևը հայտարարում է.”Մեկ անգամ ևս շեշտում եմ՝առասպելները պետք է բացահայտվեն, իսկ պատմությունը պետք է գիտենալ…Եվ այդ ժամանակ ավելի ես հարգում հարևան-ադրբեջանցիներիդ, որոնց նավթային եկամուտներից այդքան բան է արվել կովկասյան այլ ժողովուրդների համար…” :
Ադրբեջանում սույն հոդվածը ցնծությամբ են ընդունել և ներկայացնում են որպես “Չեմբեռլենի պատասխանը” անշնորհակալ հարևաններին: Սակայն Բաքվում մոռանում են մեկ բան,որը բացատրում է,թե ինչու Երևանն ու Թբիլիսին շնորհակալություն չեն հայտնում Բաքվի ներկայիս տերերին: Խնդիրը նրանում է, որ Ալեքսանդր Մանթաշյանցի ապրած ժամանակ՝1842-1911 թթ-ին “Ադրբեջան” բրենդով պետություն և “ադրբեջանցի” անվամբ ժողովուրդ գոյություն չեն ունեցել: Բաքվի հիմնական բնակչությունը այդ տարիներին եղել են հայերը, թաթարները, ռուսները և այլ ազգեր…1897 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն “ադրբեջանական” Բաքվի բնակչության ընդամենը 39,9% են եղել մահմեդականներ՝թաթարներ և պարսիկներ:
Չինգիզ Աբդուլաևին խորհուրդ կտամ շատ լավ սովորել պատմություն,որպեասզի այսպիսի հիմար վիճակներում չհայտնվի և իրոք ձերբազատվի “ալիևաբունիաթովյան” առասպելներից…Այն,որ 1918 թ-ին Հարավային Կովկասի արևելքում թուրքերի,անգլիացիների,իսկ հետո էլ ռուս բոլշևիկների շնորհիվ ձևավորված Ադրբեջանը փորձում է “հնանալ” հարևանների հաշվին,դա վաղուց պարզ էր…Բայց վերջին շրջանում Իլհամ Ալիևի վարչակարգը կասպյան նավթը դարձրել է ադրբեջանցի ժողովրդի “շինարարության” և “հնեցման” միջոց…Մի քանի տարի էլ Բաքվում շատ լուրջ պահանջում են Բաքուն հռչակել Հայրենական Մեծ պատերազմի “Հերոս քաղաքներից” մեկը…Պատճառը՝այդ ժամանակ Բաքվի նավթի կարևորությունն էր ԽՍՀՄ-ի համար: Հիմա էլ պարզվում է,որ հայերս և շատ այլ ազգեր պետք է շնորհակալ լինենք ադրբեջանցիներին,որ նավթադոլլարներով Մանթաշյանցը և այլոք շինարարություններ արել Էջմիածնում, Փարիզում, Թբիլիսիում,Դերբենտում,Օսլոյում,Ստոկհոլմում և այլն:
Այո՛,մենք շնորհակալ ենք կասպյան նավթին,բաց ոչ ադրբեջանցիներին,որոնք Մանթաշյանցի ապրած տարիներին գոյություն չեն ունեցել:
Իսկ Ադրբուլաևին խորհուրդ կտամ լավ պատմություն սովորել և տեսնել,թե հայ մեծահարուստները և հայտնի ճարտարապետները ինչեր են կառուցել և թողել Բաքվում,որոնց մասին քոչվոր թուրք-ազերիները չէին էլ երազի,քանի որ լինելով եկվոր և քոչվոր չեն ունեցել ո՛չ մշակույթ,ո՛չ ճարտարապետություն,ո՛չ խոհանոց և այլն:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն