Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը

Հոկտեմբեր 10, 2017թ. 23:58
Ռիչարդ Կիրակոսյանի կինը

Այն, որ երեկ Մատենադարանում տեղի ունեցած ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ու հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումը վերածվեց իրարանցման, պարզվում է՝ բոլորովին էլ պատահական չէր: Հենց դրա համար էլ խոսափողի առաջ, որպես քննարկման մոդերատոր, հայտնվել էր ԱՄՆ քաղաքացի, վաղուց եւեթ շպիոնի համբավ ստացած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կինը՝ ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ: Նա նախ որոշեց, որ պետք է ելույթի հնարավորություն չտա օրենքի նախագծին դեմ արտահայտվողներին, որոնք ցանկանում էին ներկայացնել իրենց առաջարկները, ապա սպառնաց անվտանգության ծառայողների միջոցով դուրս հրավիրել նրանց: Ընդ որում՝ այդ ողջ ընթացքում խոսափողով շարունակելով աղաղակել եւ հուսալ, որ միջադեպը կհասնի ծեծկռտուքի, հավանաբար, որպեսզի տեսախցիկների առաջ բռնության օրինակ ունենան եւ իրենց ամերիկյան շեֆերին էլ ցույց տալու բան ունենան: Իսկ այս ողջ խժդժությանը, որը ստեղծել էր Մ. Մանուչարյանը, բոհեմական խաղաղությամբ իրենց աթոռներին պինդ նստած հետեւում էին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն