Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Մտավորականները սարսափով պատմում էին դեպքեր, որոնք կատարվել են սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ

Հոկտեմբեր 9, 2017թ. 23:30
Լիա Ավետիսյանը

Հայ մտավորականները խիստ մտահոգ են Հայաստանում <<Ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության>> մասին օրենքի ընդունմամբ:

Այսօր, մինչ կսկսվեր Մատենադարանի դահլիճում նախատեսված քննարկումը, բակում հավաքվածները սարսափով պատմում էին դեպքեր, որ կատարվել են սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, որոնք բախվել են Արևմուտքի դաժան իրականության հետ ու իրենց մաշկի վրա զգացել այս օրենքի վտանգը:

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ  Հայասատնից մեկնած երկու հայտնի հայերի  թոռնիկի հետ:

<< ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայ ընտանիքի (անունները տալու անհրաժեշտություն չկա) զավակներն  ամուսնանում են ու բալիկ  ունենում: Փոքրիկը՝ նոր դուրս եկած ատամների ու լնդերի քորի պաշտճառով  անհանգիստ է լինում: Բժշկի մոտ հերթական այցելության ժամանակ փոքրիկի ծնողներին բժիշկը հարցնում է՝ ի՞նչ եք անում, որ երեխան հանգստանա, նրանք էլ ասում են՝  լնդերը շփում ենք  բամբակով, որը շատ փոքր քանակով թրջված է  կոնյակով: Այդքանը բավական էր, որ գիշերը հայտնվեն   ոստիկաններն ու  սոցապի ներկայացուցիչները և իրենց հետ ապաստարան տանեն վեց ամսական երեխային:

Ամբողջ հայ համայնքը կանգնեց  ոտքի, որպեսզի երեխային տուն վերադարձնի: Եվ միայն վեց ամիս անց երեխան վերադարձվեց ծնողներին, սակայն վերադարձվեց առողջական լրջագույն  խնդիրներով, քանի որ այդ ամիսների ընթացքում երեխայի փորն էին լցրել հանգստանցող դեղորայք>>:

Լիա Ավետիսյանը նկատեց, թե նման դեպքերը շատ են սփյուռքում: <Քանի որ մեզ համար ընտանիքը սրբություն է, սփյուռքում ապրող հայերն ամաչում են բարձրաձայնել այդ մասին, մինչդեռ  կան բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնց երեխաներին առևանգել են՝ պետության անունից, ու հիմա իրենք ամաչում են այստեղ երևալ: Նման դեպքերը Հյուսիսային Եվրոպայում առօրյական են: Միջամտում են ընտանիքի բոլոր հարցերին, ընդհուպ մինչև, պարտադրում են աբորտ անել>:

Ճարտարապետ ԱՐԿԱԴԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որն ունի  երկքաղաքացիություն ու տարվա մի մասն անցկացնում է հայրենիքում, օրերս է եկել ԱՄՆ-ից: Նա ևս մասնակցում էր նախագծի քննարկմանը: Պատմեց հետևյալը.<Ես ԱՄՆ-ում ականատես եմ եղել բազմաթիվ ընտանիքների քայքայման: Դպրոցում երեխաների մեջ ներարկում են ընտանեկան բռնության գաղափարն ու խորհուրդ տալիս, հենց որ ձեր ընտանիքում խնդիր կառաջանա,  կզանգահարեք ոստիկանություն: Իմ ծանոթ հայ ընտանիքում աղջիկները դպրոցի տված դասին հավատարիմ, մի օր , երբ հայրը մի փոքր <հանդգնում է> իր ձայնը բարձրացնել նրանց վրա, վերցնում են հեռախոսն ու զանգահարում ոստիկանություն: Հորը ձերբակալում են:

Որոշ ժամանակ անց հայ աղջիկներ, իհարկե, գիտակցեցին, թե ի՜նչ սարսափելի քայլի են դիմել՝ դառնալով իրենց հոր ձերբակալության պատճառը: Չնայած ապաշխարել են իրենց կատարածի համար, հայրն էլ ներել է, բայց միևնույն է, աղջիկներն ասում են՝ մենք մեր կյանքում մեզ երբեք չենք ների այդ քայլի համար: Այսպիսին է Ամերիկան: Ես չեմ ցանկանա, որ նման օրենքի ընդումամբ հայ ընտանիքները երբևէ կանգնեն նման սարսափելի խնդրի առաջ>:

armarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն