Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ագրամունտի անփառունակ “վախճանը”

Հոկտեմբեր 6, 2017թ. 17:26
Ագրամունտը

ԵԽԽՎ նախագահ, հայտնի կաշառակեր և ադրբեջանական լոբբիստ Պեդրո Ագրամունտը չսպասելով երկուշաբթի օրը տեղի ունենալիք ԵԽԽՎ նախագահի պաշտոնից իր հեռացման քվեարկությանը, այսօր ինքնակամ լքել է այն:

Ագրամունտը ԵԽԽՎ առաջին նախագահն էր ում այդ կառույցը հայտնել էր իր անվստահությունը և սպառնացել հեռացնել պաշտոնից, եթե վերջինս ինքնակամ այն չլքի:
Իսպանիան ներկայացնող սույն երեսփոխանը դեռ 2017 թ-ի ապրիլի 28-ին պետք է հրաժարական տար,սակայն իր խոստումը չէր կատարել: Չէր կատարել այն դեպքում,երբ ԵԽԽՎ-ում գործող բոլոր 7 քաղաքական խմբերը միաբերան պահանջում էին նրանից վայր դնել լիազորությունները և էլ ավելի չպախարակել կազմակերպությունը:


Ագրամունտի հրաժարականը մեծ հարված է Բաքվի համար,քանի որ դոն Պեդրոն ճոխ-ճոխ օգտվելով Ալիևի նավթախավիարային դիվանագիտության բարիքներից ամեն ինչ անում էր գոհացնելու իր գնորդներին:


Հ.Գ.Հիշեցնեմ,որ Պեդրո Ագրամունտի գլխին մութ ամպեր կուտակվեցին այն բանից հետո,երբ պարզվեց,որ վերջինս ռուսաստանյան կառավարական ինքնաթիռով,ռուս օրենդիրների հետ միասին մեկնել էր Սիրիա և հանդիպել էր երկրի նախագահ Բաշար Ասադին…Կաշառակերությունը և բռնակալների լոբբիզմը եվրոպխացիները նրան շատ երկար ներում էին,բայց ռուսամետ կողմորոշումը ճակատագրական եղավ Իլհամ Ալիևի “ընկերոջ” համար…
Վերջին տեղեկությունների համաձայն Պեդրո Ագրամունտին մինչև նոր ԵԽԽՎ նախագահ ընտրելը կփոխարինի բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԵԽԽՎ նախագահի ավագ տեղակալի պաշտոնը:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն