Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Միհրան Հակոբյանի պատասխանը ՙՙԵլք՚՚-ի շահարկումներին

Հոկտեմբեր 4, 2017թ. 22:06
Միհրան Հակոբյան

ՙՙԵլք՚՚-ականների շահարկումների ՙՙտոպրակի՚՚ պարունակություն, ինչ խոսք,  քիչ չէ, բայց ՀՀԿ պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարողացավ իր երեք րոպեանոց ելույթով հակահարված տալ նրանց ՙՙփաստարկներին՚՚:

Նախ անդրադարձավ ՙՙԵլք՚՚-ի կողմից ամենից շատ շահարկվող՝ ինքնիշխանության կորստի թեմային: ՙՙՉգիտես ինչո՞ւ, անընդհատ ասում եք՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին մաքսային ոլորտում կորցրինք մեր ինքնուրույնությունը, բայց 2001-ին, երբ Եվրոպայի խորհրդին անդամակցեցինք ու ստորագրեցինք Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, միացանք Եվրոպական դատարանին, երբ դատաիրավական ոլորտում մեր սուվերենությունը վերացավ՝ ոչ ոք ինչ-որ խնդիր չհարուցեց՚՚:
Դառնանք ՙՙԵլք՚՚-ի կողմից հնչող մյուս շահակմանը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը շրջանառելով՝ ՙՙբալանսավորման՚՚ նպատակ ունեն: Պատգամավոր Հակոբյանը կոնկրետ փաստեր դրեց նրանց առաջ, ցույց տալով, թե Հայաստանը ինչպե՞ս է գործնականում պահպանում այդ հավասարակշռությունը.

ՙՙՀայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային լավ հարաբերություններ, ԵԱՏՄ անդամ ենք, միևնույն ժամանակ ԵՄ հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրի ռեժիմ, նոյեմբերին կունենանք ևս նոր փաստաթուղթ ԵՄ հետ, որը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Լինելով ՌԴ ռազմաքաղաքական դաշնակիցը Հայաստանը անկախության շրջանում ԱՄՆ-ից երկրորդ ամենամեծ օգնություն ստացած երկիրն է, միևնույն ժամանակ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ՚՚: Պատգամավորը կոչ արեց ընդդիմախոսներին՝ խոշորացույցով ման գալ ու նման ավելի հաջող արտաքին քաղաքականության օրինակ գտնել ժամանակակից աշխարհում՝ ՙՙչեք գտնի՚՚:
Վերջում խորհուրդ տվեց ՙՙԵլք՚՚-ին լսումներ կազմակերպելու դեպքում, նախ հրավիրել արտահանողներին, որոնք առաջինն են իրենց մաշկի վրա զգացել ԵԱՏՄ ազդեցությունը: ՀՀԿ պատգամավորն անձամբ է զրուցել է նրանցից շատերի հետ ու համոզվել՝ ԵԱՏՄ անդամակցության հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բոլորը շատ գոհ են: Իսկ ի՞նչն էր այս մարդկանց խանգարում մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը.ՙՙՄի Պյոտոր Իրվանովիչ նստած էր ՌԴ մաքսային սահմանին ու իր թղթով, կնիքով խոչընդոտներ է ստեղծում, անդամակցումից հետո Իվանովիչն այլևս չկա՚՚:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն