Գլխավոր » Regions, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է հնարավորություն թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը

Հոկտեմբեր 4, 2017թ. 21:18
ՌԴ-ԱՄՆ

Նոյեմբերին Հայաստանի և ԵՄ միջև նախատեսվող համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հնարավորություն թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը:

Հարցն առաջին հերթին դիտարկվում է հայ-ռուսական գործակցության համատեքստում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները հակակշռելու տնտեսական մոտիվացիայով:

Հասկանալի է, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրումը ենթադրում է նաև քաղաքական որոշակի վերադասավորումներ տարածաշրջանային շահերի հարաբերակցությունում: Դրանով է թերևս պայմանավորված ամերիկյան կողմի ներկայիս պատրաստակամությունը՝ ընդառաջ գնալու Հայաստանի տարածաշրջանային, ներքին այս կամ այն հարցում:

Փոխելով հայ-ռուսական գործակցության ներկայիս մակարդակը` հնարավորություն է ստեղծվում բեկել Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային կշիռը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն