Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ինչո՞ւ է արևմտասեր ՙՙԵլք՚՚-ը իրեն պատառոտելով Հայաստանը ՙՙկամ…կամ՚՚-ի վտանգավոր դաշտ մղում, երբ այդ ՙՙգնացքն՚՚ արդեն անցել է

Հոկտեմբեր 4, 2017թ. 20:32
Ելք

Որքան <<Ելք>>-ականները շատ են բողոքում  ԵԱՏՄ անդամակցումից ու դրա հետևանքով մեզ հասած <<դժբախտություններից>>,  որքան շատ են իրենց պարզունակ ելույթներով առաջ քաշում միությունից դուրս գալու պահանջը, այնքան հիասթափեցնում են նախ և առաջ սեփական ընտրազանգվածին:

Իսկ երեկ Ազգոյին ժողովում Ելք-ի  նախաձեռնությամբ կայացած քննարկման ընթացքում պարզ դարձավ.

առաջին, ՙՙԵլք՚՚-ի փաստարկները՝ տնտեսագիտորեն, քաղաքական ու ռազմական անվտանգության տեսանկյունից, ամբողջությամբ հիմնազուրկ են, նրանց կողմից խորհրդարան ներկայացրածն էլ մի անհիմն փաստաթուղթ է:

երկրորդ, ՙՙԵլք՚՚-ում լավ չեն պատկերացնում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրողությունները, հետ են մնացել իրադարձությունների զարգացումից.  Փաշինյանն ու իր թիմը, փաստորեն, Հայաստանը մղում են ՙՙկամ…կամ՚՚-ի դաշտ, այն դեպքում, երբ Արևմուտքն ինքն է հրաժարվել իր անհեռատես պահանջից և հայտարարում է, որ ընդունում է Հայաստանի ՙՙև… և՚՚-ի քաղաքականությունը: Մի հիշեցում  ՙՙԵլք՚՚-ի պատգամավորներին՝ ԵՄ դեսպան Սվիտալսկին ինքն է  շեշտում է, որ ԵՄ-ն ևս մտածում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասին, ուրեմն, հարց՝ ինչո՞ւ է արևմտասեր ՙՙԵլք՚՚-ը իրեն պատառոտելով Հայաստանը ՙՙկամ…կամ՚՚-ի վտանգավոր դաշտ մղում, երբ այդ ՙՙգնացքն՚՚ արդեն անցել է:
  երրորդ, ԵԱՏՄ-ից դուրս գա-չգալը  ՙՙԵլք՚՚-ի փոքրաթիվ խմբակցության անդամներից յուրաքանչյուրն իր նպատակներին է ուզում ծռայեցնել. պատգամավորներից մեկ- երկուսը, լինելով տասնամյակների արևմտապաշտ, առիթը բաց չեն թողնում հարցը Արևմուտք-Ռուսաստան առճակատումների դաշտ մղելու համար: Ոմանք, իրենց կարճ խելքով, ուզում են ընդամենը Ռուսաստանի աչքը վախեցնել: Իսկ որոշների նպատակն էլ այն է, որ ՙՙԵլք՚՚-ը նման քայլերով դառնա խորհրդարանի առանցքային ընդդիմադիր ուժը, իշխանությանը մոնիթորինգի տակ պահողն ու, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական օրակարգ թելադրողը:

Ահա թե ինչո՞ւ ՙՙԵլք՚՚-ին իրականում շոու է պետք, ընդ որում՝ երկարատև շոու, իսկ դրա համար լավագույն գործիքը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ասել-խոսելու հարմար հարթակ ստեղծելն է, ու դա ժամանակավոր հանձնաժողովն է:

Հետևաբար, ՙՙԵլք՚՚-ը երեկ փորձեց շրջանցել իր իսկ ներկայացրած փաստաթղթի շուրջ բովանդակային քննարկման ծավալումը ու կենտրոնանալ հանձնաժողով ստեղծելու անլուրջ առաջարկի վրա: Մինչդեռ, խորհրդարանի մյուս քաղաքական ուժերը՝ իշխանական ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, և ընդդիմադիր ՙԾառուկյան դաշինք՚-ը ձախողեցին ՙԵլք՚-ի հաշվարկները. ընդունելով վերջինիս նետած ՙՙձեռնոցն՚՚, անցան բովանդակային քննարկման, քաղաքական ընդդիմախոսների հուզական ելույթներին հակադրեցին իրենց փաստարկված խոսքն ու դրանով առավել նկատելի դարձրին ՙՙԵլք՚՚-ի փաստարկների ողջ տկարությունը:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

ArmarLur.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն