Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ի՞նչ են հայ պաշտոնյաները նվիրում ամերիկացի պաշտոնյաներին

Հոկտեմբեր 1, 2017թ. 23:08
Սուրեն Սարգսյան

Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սև խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ և պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաև նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։ Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետևյալ պատկերը։

Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։ 
Այսպես, 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո Ճառընտիր» գիրքը։
2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։
Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։
Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Ժանսեմ» և «Արևմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։
Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, դա ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆֆերնին, որը արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։

Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ և շարունակելի է։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն