Գլխավոր » Regions, Լրահոս, Քաղաքականություն

Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային կշիռը նվազում է

Հոկտեմբեր 1, 2017թ. 22:34
Կարեն Վերանյան

Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային կշիռը նվազում է. Ընթանում են Թուրքիայի մեկուսացման միտումներ` մի քանի ուղղություններով. Խորանում է լարվածությունը Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, հակասությունները շարունակվում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նոր կայծ հաղորդեց Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը. Էրդողանը օրերս բացահայտ հայտարարեց, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի հետևում կանգնած է իսրայելական Մոսադը:


Իրաքյան Քուրդիստանի անկախացման հարցի առնչությամբ թեև համընկնում են Անկարայի և Թեհրանի շահերը, սակայն թերևս այստեղ էլ հարցը միանշանակ չէ. Թուրքիան միևնույն ժամանակ փորձում է քրդական հարցը օգտագործել Իրան-Իսրայել հակամարտությունը խորացնելու նպատակով. Իսկ այն, որ Իրանն ու Թուրքիան շարունակում են լինել մրցակիցներ տարածաշրջանում, կասկածից վեր է:


Այս ամենի համատեքստում միանշանակ դրական չեն հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև` Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից, Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծչի խոցումից հետո. Կարծում եմ, Մոսկվան կօգտագործի Անկարայի տարածաշրջանային մեկուսացման խնդիրը` Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իր դիրքերի ուժեղացման համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն