Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Իրավունք չունենք մարդկանց արևմտամետների ու ռուսամետների բաժանել, բոլորս պարտավոր ենք հայամետ ու հայակենտրոն լինել.Լիա Ավետիսյան

Սեպտեմբեր 30, 2017թ. 12:58
Լիա Ավետիսյան

Հայաստանում տեղի ունեցող տարաբնույթ իրողություններով խիստ մտահոգ՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե աշխարհն իրար է խառնված, իսկ մենք զբաղված ենք ինքներս մեր ներսում բաժանումներ անելով. <Մենք իրավունք չունենք մարդկանց  արևմտամետների ու ռուսամետների բաժանել,  բոլորս պարտավոր ենք լինել հայամետ ու հայակենտրոն: Բոլորս պարտավոր ենք իմանալ՝ ո՞րն է մեր շահը, իսկ մեր շահը մեզ խանգարող ուժերին մեր երկիրց հեռացնելն է, նրանց չեզոքացնելն է:

Աշխարհի երկրների մի մասն այսօր զավթված  է մի էթնիկ խմբի կողմից, որն ուզում է գալ համաշխարհային իշխանության: Մենք որքան կրթված ու բանիմաց լինեք, որքան ինքնուրույն լինենք, որքան կարողանանք համախմբել մեր ազգային ուժերը, ոչ թե  լոզունգներով, այլ իրապես  հայրենասիրությամբ դաստիարակենք, կրթենք մեր երիտասարդ սերնդին,  այնքան մեր երկիրը կլինի զորեղ, այնքան կկարողանանք  դիմակայել ու մեր հայրենիքից դուրս մղել սև ուժերին>:

Խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու <Ելք> խմբակցության նախաձեռնության մասին, ասաց, որ կտրականապես դեմ է այդ առաջարկին, դեմ է նման  շարժումներին, որոնք լավ տեղ չեն տանում մեր երկիրը. <Նման շարժումներով ուզում են  Հայաստանը թուլացնել, ուզում են հայերի մի մասին հանել մյուսի դեմ, սա է նրանց նպատակը>

Ի դեպ, արդեն իսկ տարբեր քաղաքական շրջանակներում խոսվում է այն մասին, թե <Ելք> դաշինքը արևմտյան կառույցներին, մասնավորաբար, ԵՄ հայաստանյան ներկայացուցիչ Սվիտալսկուն խոստացել է սատարել  համասեռամոլների իրավունքներն ամրագրող օրենքի ընդունմանը:

Այս առնչությամբ մտավորականն  իր արդարացի զայրույթն է բարձրաձայնում՝ ասելով. <Եթե <Ելք>-ն ուզում է մեր երկրում համասեռամոլների  ամուսնություն լինի, եթե պատրաստ է նրանց իրավունքները պաշտպանել, ապա ես նրանց ցանկացած նախաձեռնությանը վերաբերվում եմ որպես խիստ վտանգավոր մի բան, ուրեմն, նրանք թշնամու գործակալներ են և ես նրանց համարում եմ թշնամական հոսանք: Բարեբախտաբար, իրենք խորհրդարանում քիչ են>:

Ինչ վերաբերում է նույն խմբակցության կողմից առաջարկվող փողոցների անվանակոչությանը, որն իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի,  Լիա Ավետիսյանն ասաց. <Ի՞նչ են անում արտաքին ուժերը ցանկացած երկիր թուլացնելու համար, նրանք նախ կռվախնձոր թեմաներ են սկսում շրջանառել  ու ազգը սկսում է իրար մեջ այդ <խնձորները> կիսել՝ <դու սխալ ես, ես ճիշտ եմ> թեմայի շուրջ անվերջ վիճաբանելով: Հիմա, երբ  սկսում են քննարկել  ԵԱՏՄ-ից դուրս գալու, փողոցների անվանափոխման հարցերը, իրականում այս ամենի տալ լուրջ բան չկա, բայց սրանց միջոցով հասարակության մեջ բացասական էներգետիկ մթնոլորտ է ստեղծվում, զայրույթ, ինչը ունենում է իր բացասական ազդեցությունը: Մարդիկ նստում են հաց ուտելու, ու ոչ թե Սևակ են արտասանում, այլ նման թեմաներն են անվերջ քննարկում, կամ էլ սրա նրա <կեղտոտ շորերը> լվանում, սա շատ վատ է ու մեր ազգին սազական չէ>:

armarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն