Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«Սենատ» համահայկական իրավաքաղաքական կառույց ստեղծելու գործընթացը սկսված է

Սեպտեմբեր 30, 2017թ. 10:55
DSC05228+

 

Սեպտեմբերի 23-24-ին Երևանում, Կոմպոզիտորների միության տան դահլիճում կայացավ «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքը, որի նախաձեռնողներն էին «Հայաստանի Մտավորականների Ֆորումը և Ավագանին» (Հայաստան), «Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան» (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան), «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը (ԱՄՆ), «Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը» (Հայաստան) և «Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոնը» (Հայաստան) կազմակերպությունները։

 

Հավաքում տեղի ունեցան քննարկումներ «Սենատ» համահայկական կառույց ձևավորելու շուրջ։ Բացման խոսքով ելույթ ունեցավ ֆ․մ․գ․թեկնածու Ազատ Սարգսյանը։

Երկօրյա աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած էր, քննարկումները ծավալվեցին հինգ ձևաչափով՝ ծրագրային ելույթներ, ազատ և սկայպի միջոցով հնչած  ելույթներ, քննարկումներ ու ամփոփում։ Ծրագրային ելույթները ներկայացված էին հետևյալ հերթականությամբ՝

1․«Արևմտյան Հայաստանի իրավաքաղաքական խնդիրները»։ Ելույթ ունեցան պ․գ․թ․ Արմեն Խաչիկյանը՝ «Վ․ Վիլսոնի Իրավարար Վճռի շուրջ » թեմայով , պ․գ․թ․ Նորիկ Սարգսյանը՝ «Ղարսի և Սուրմալուի օտարման խնդիրների շուրջ» թեմայով։

2․«Արևելյան Հայաստանի իրավաքաղաքական խնդիրների շուրջ»։ Ելույթ ունեցավ գրող և հրապարակախոս Բ․Կարապետյանը, «Նախիջևանի խնդրի շուրջ» թեմայով իրենց խոսքն ասացին Նախիջևանի կառուցի անունից՝ Սերգեյ Դավթյանը և կինովավերագրող Խաչատուր Մարգարյանը։ «Ադրբեջանի և Բաքվի հայության խնդիրերի շուրջ» իրեց տեսակետները ներկայացրեցին Գրիգորի Այվազյանը և Մարիամ Ավագյանը, «Արցախի խնդիրների շուրջ» ելույթ ունեցավ Նաիրա Խառատյանը։

 

Ամփոփիչ խոսքը վերապահված էր քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին:

3.«20-րդ դարի Հայաստան Պետության իրավաքաղաքական և մշակութային անցումները» բաժնում զեկույցներով հանդես եկան Պարույր Հայրիկյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, մշակութաբան Կարինե Հայրապետյանը (Գերմանիա)։ Սկայպ կապով ելույթ ունեցավ ԱՀՎԿ վարչապետ Արամ Մկրտչյանը (Գերմանիա)։

4․«Հայոց իրավունքի վերահաստատման սկզբունքները և այդ ուղղությամբ անելիքները» թեմայով զեկույցներով հանդես եկան հասարակական -քաղաքական գործիչ Արծրուն Պեպանյանը (Երևան) և Քրիս Խաչիկ Շահինյանը (ԱՄՆ)։ Սկայպով ելույթներ ունեցան ԱՀՎԿ փոխ վարչապետ ՆԳ գծով Վահե Մեսրոպյանը (ԱՄՆ), պրոֆեսոր Լևոն Բեգլարյանը (ՌԴ,Մոսկվա ) ։

 

Նախատեսված աշխատանքային ծրագրի համաձայն, երկրորդ օրը աշխատանքներն սկսվեցին նախաձեռնող խմբի՝  «ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Հայաստան, Մերձավոր Արևելք , Ավստրալիա և այլ տարածաշրջանների հայկական կառույցների մասնակցությամբ Սենատ ձևավորելու մասին» առաջարկի շուրջ քննարկումներով ։ Հանդես եկան Սուրեն Գրիգորը, Քրիս Խաչիկ Շահինյանը, «Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցության» նախագահ Գեվորգ Հովսեփյանը, «Նախկին Խորհրդարանականների Միավորման» անունից Վարդան Պետրոսյանը։

Սկայպ կապի միջոցով ելույթ ունեցան Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը (Վրաստան), Թագադիր Գերագույն խորհրդի ներկայացուցիչ իշխան Տ․Բագրատունին (Գերմանիա) ։

 

Հայրենակցականների խնդրի շուրջ զեկուցումով հանդես եկավ «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ Դավիդ Ալեքսանյանը։ Տեղի ունեցան քննարկումներ և կազմակերպիչների անունից ամփոփիչ հայտարարությամբ հանդես եկավ ֆ․մ․գ․թեկնածու Ազատ Սարգյսանը։

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Երևան, 29.09 2017

DSC05231+DSC05233+DSC05236+DSC05227+DSC05241+DSC05256+

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն