Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Սեպտեմբեր 28, 2017թ. 09:04
Թեքեյան

Սեպտեմբերի 25-ին Թեքեյան կենտրոնում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Մոսկովյան ժամանակակից արվեստի թանգարանի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ կայացավ Photopodium.com կայքի հիմնադրման 10-ամյակին նվիրված «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական այս ձեռնարկը Photopodium.com կայքի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի համատեղ 7-րդ ցուցահանդեսն է:

 

Ցուցահանդեսի մասնակիցներն են կայքի համակարգողներ Արմեն Ենգոյանը /Հայաստան/, Վիկտոր Դանիլովը /ԱՄՆ/, Ելենա Պրոտչեւան /Ռուսաստան/, Եկատերինա Խմելեւսկայան /Ռուսաստան/, Մարինա Բուրենկովան /Ռուսաստան/, Մարիաննա Կորնիլովան /Ռուսաստան/: Ներկայացված է 60 աշխատանք:

 

Նշենք, որ Photopodium.com կայքի հիմնադրն է Վիկտոր Դանիլովը /ԱՄՆ/: Տասը տարի շարունակ կայքը, որի կարգախոսն է «Արվեստը՝ հանուն խաղաղության», իր շուրջ համախմբում է պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչների եւ կազմակերպում իրական /ոչ վիրտուալ/ ցուցահանդեսներ տարբեր երկրներում: 10-ամյա հոբելյանի առթիվ այս օրերին Մոսկվայում բացվել է հոբելյանական ցուցահանդես, որտեղ մեկական աշխատանքով հանդես են գալիս կայքի գրեթե բոլոր ներկայացուցիչները: 2018թ. փետրվարին նախատեսվում է ցուցահանդեսը տեղափոխել Հայաստան եւ այն ներկայացնել Թեքեյան Կենտրոնում:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն