Գլխավոր » Analitika, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Սա պատերազմ է՝ ուղղված մեր հոգևոր, ազգային արժեհամակարգի ոչնչացմանը

Սեպտեմբեր 27, 2017թ. 00:34
Գրանտակեր

Հայկական ինքնությունը վտանգված է. Հայաստանին ու հայության ազգային, հոգևոր, ընտանեկան արժեհամակարգին նետված են մարտահրավերներ, որոնք լրջագույն սպառնալիքներ են: Այս մտահոգությամբ մի շարք մտավորականներ, գիտնականներ, իրավաբաններ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ազդարարելու բացառիկ քննարկումների շարք սկսելու իրենց մտադրության մասին : Եվ այսպես՝ ՙՙՄի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ՀՀ ազգային անվտանգությունը՚՚ թեմայով կազմակերպված քննարկման անդրանիկ համաժողովը նվիրվեց ՙՙԲաց հասարակության հիմնադրամ Հայաստանի՚՚ կազմակերպությանը՝ որպես մեր երկրում այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավորի:

ՙՙՀանուն ինքնիշխանության վերականգնման՚՚ նախաձեռնություն համակարգող Հայկ Նահապետյանը ահազանգեց՝ Հայաստանին դրսից պարտադրում են ընդունել օրենքներ, որոնք ուղղված են երկրի անվտանգության դեմ: Դրանք են՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին՚՚ օրենքը. սրանով փորձ կարվի ստեղծել մեր երեխաներին ընտանիքներից օտարելու իրավական հիմքեր: Մյուսը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող «Խտրականության դեմ՚՚ օրենքն է: Մեզ պարտադրվում է նաև մինչև տարեվերջ ստորագրել Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան: Որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, ընդամենը տեղեկացնենք, որ այս կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող այսպես կոչված ՙՙզուգընկերներ՚՚ եզրույթը, որը ձևակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք, իսկ զուգընկեր կարող են լինել նաև նույն սեռի անձինք:

Նման օրենքների ընդունումը մեր երկրին պարտադրվում են արտաքին կենտրոնների կողմից, իսկ ֆինանսերը հոսում են գունավոր հեղափոխությունների հայտնի մասնագետ, ԱՄՆ միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամից: Եվ այսպես, Հայաստանում հիշյալ օրենքների ակտիվ քարոզրությանը լծվել են շուրջ 60 կազմակերպություններ, որոնք Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվելով, զբաղված են արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ ու այլասերման քարոզչությամբ։
 

                Ովքե՞ր են Սորոսից սնվող գրանտակերները
ՙՙԲաց հասարակության հիմնադրամ Հայաստանի՚՚ հիմնադրամն իրականում Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն է, այս կառույցի կողմից էլ գրանտներ են տրամադրվում արևմտյան մանկլավիկներին: Իսկ Սորոսի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում այլասերման քարոզով և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորումն է։

ՙՙԼույս՚՚ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր է պարզել:

Այսպես. հայաստանյան 60 կազմակերպությունները սնվելով հիմնադրամի դրամաշնորհներից գործում են հետևյալ ուղղություններով․կայքերի, սոցցանցերի, ֆիլմերի, քննարկումների միջոցով իրականացնում են  ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպի քարոզ, մշակում ու կառավարությանը և Ազգային ժողովին են ներկայացնում օրենքի նախագծեր, ռազմավարական ծրագրեր, որոնք դարձյալ ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց իրավունքների ամրագրմանը:

Անուն առ անուն թվարկվեցին Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող այն կազմակերպությունները, կայքերը, հեռուստաընկերությունները, որոնք ակտիվորեն զբաղված են այլասերման ու անբարոյականության քարոզով:

Դրանք են՝ ՙՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚՚-ը, ղեկավար Լարա Ահարոնյան, սրան տրված ֆինասավորումը կազմում է 183.765 ԱՄՆ դոլար. ՙՙԿանանց աջակցման կենտրոն՚՚-ը, ղեկավար Մարո Մաթոսյան՝ 50.000 ԱՄՆ դոլոր, ՙՙՀամալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա՚՚-ն, ղեկավար Ջեմա Հասրաթյան՝ ֆինանսավորվել է 285.695 դոլարի չափով, ՙՙՓինք Արմենիա՚՚-ն, ղեկավար Մամիկոն Հովսեփյան՝ 23.600 դոլոր, ՙՙՆոր սերունդ՚՚ հկ-ն, ղեկավար Սերգեյ Գաբրիելյան, ֆինանսավորվել է 27.586 դոլարի չափով: ՙՙԽտրականության դեմ պայքարի և հանուն հավասար իրավունքների կոալիցիա՚՚, ղեկավար՝ Անահիտ Չիլինգարյան՝ 68.100 $ չափով:
Սրանց աշխատանքները լուսաբանելու համար դարձյալ հոգ է տարել Սորոսի հիմնադրամը, ֆինանսավորելով մի քանի զանգվածային լրատվամիջոցների. ՙՙՀետաքննող լրագրողներ՚՚ hetq.am կայք, ղեկավար՝ Էդիկ Բաղդասարյան, ֆինանսավորվել է 437.968$ չափով, ՙՙՀուսաբեր՚՚ կազմակերպություն և ՙՙԵրկիր մեդիա՚՚՝ 296.033 դոլար, ՙՙՀոդված 3՚՚ ակումբ և ՙՙՀանուն հավասար իրավունքների՚՚-ի հկ, ղեկավար Գայանե Աբրահամյան՝ ֆինանսավորվել է 143.530 դոլար: Սրանք բոլորը տեղեկատվական ոլորտում իրականացնում են ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպի քարոզ՝ փորձելով ներկայացնել այլասերումը որպես հայ ժողովրդի կողմից ընդունելի իրողություն։

Ի դեպ, նրանցից մի քանիսը ներխուժել են նաև կրթական ոլորտ: Մասնավորաբար, ՙՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚՚-նն իր քարոզչության տակ է առել դպրոցները: Ամիսներ առաջ կենտրոնը դպրոցների մի շարք տնօրեններին ներկայացրել էր սեռական դաստիարակության մասին ձեռնարկ, այն իրականում այլասերման քարոզ էր, որտեղ խոսվում էր միասեռականության, ինցեստի (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև) մասին: Այս խայտառակությունը որպես դպրոցական ծրագիրը փորձ արվեց ներդնել Երևանի մի քանի դպրոցներում, բարեբախտաբար, հասարակական մի քանի կազմակերպությունների և անհատների ջանքերով կասեցվեց։

Հայկ Այվազյանը փաստեր բերեց, որոնք հաստատում  են, որ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպություններին աջակցում են նաև ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանատներ, հավատարմագրված դեսպաններ, այլ երկրների պաշտոնյաներ։ Օրինակ՝ 2016-ին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող փակ ու բաց քննարկումներին մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Գերմանիայի դեսպանը, Վրաստանում Նիդերլանդների դեսպանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսիր-Բրայերսը: Նույն ընթացքում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը միասեռականության բացահայտ քարոզ է իրականացրել։ Այս ամենի ակտիվ ջատագովն է նաև ԵՄ դեսպան Պյոտոր Սվետալսկին:

Սորոսի հիմնադրամն ու նրա տեղական մանկլավիկները, բնականաբար, չեն շրջանցել հայաստանյան քաղաքական դաշտը: Հիմնադրամը բոլ-բոլ ֆինասավորում ու Հայաստանի քաղաքական դաշտ  ներդնում այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին: Օրինակ, ՙՙԿանանց աջակցման կենտրոն՚՚-ի ղեկավար Մարո Մաթոսյանը և ՙՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚՚-ի ղեկավար Լարա Ահարոնյանը հանդիսանում են ՙՙԵլք՚՚ դաշինքի մաս կազմող ՙՙՔաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ։ ՊՊԾ գնդի գրավման և հետագա զարգացումների ընթացքում նույն Լ. Ահարոնյանն իր համախոհներով համացանցում տարածում էր թռուցիկներ, որոնցում նկարագրվում էին ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու մեթոդները, դրանք փաստորեն, իրավիճակն ապակայունացնելու և ոստիկանության հետ բախումներ հրահրելու նպատակ ունեին:

Ներքաղաքական իրավիճակը լարելուն միշտ պատրաստ Գյումրի քաղաքի ժուռնալիստների ՙՙԱսպարեզ՚՚ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը բոլոր հակակառավարական ակցիաների մասնակից է ու տիրապետում է իրավիճակը ապակայունացնելու տեխնոլոգիաներին, համարվում է Սորոսից մեծ չափով դրամաշնորհներ ստացողներից մեկը: Բարսեղյանին, ներքին լարումներ հրահրելու համար, տրվել է 611.370 դոլար դրամաշնորհ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ոչ միայն փող է ստանում այլասերվածների իրավունքների ջերմ պաշտպանության, այլև քարոզչական դաշտում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար. նրան տրվել է 699.662 դոլար դրամաշնորհ: ՙՙՀայաստանի Հելսինկյան Կոմիտե՚՚-ի ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆինանսավորվել է 347.675 դոլարի չափով ոչ միայն հակառուսական տրամադրություններ հրահրելու, այլև մեկ այլ սրբապիղծ գործի՝ տարբեր կայքերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քննադատական հոդվածներով հանդես գալու համար:

Ինչո՞ւ Ստեփան Գրիգորյանը որոշեց սոցիոլոգիայով զբաղվել
Պատմաբան Ավագ Հարությունյանն այսպես գնահատեց ՙՙԳլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն՚՚-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանի վերջերս անցկացրած, այսպես կոչված, սոցիոլոգիական հարցումները. ՙՙՏվյալների չհիմնավորված և թռուցիկ ներկայացումն ակնհայտ է դարձնում նման հարցում կատարողի ինչպես մասնագիտական անկարողությունը, այնպես էլ՝ պատվիրատուին՚՚: Փաստեց, որ Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կենտրոնը Սորոսի հիմնադրամից հատուկ սոցհարցում անցկացնելու համար ստացել է 148 հազար 530 դոլար գումար:
Որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ ուղղվածություն է ունեցել Գրիգորյանի հարցումները բերենք մեկ, երկու օրինակ. ՀԱՊԿ-ն ապահովո՞ւմ է Հայաստանի անվտանգությունը հարցին՝ հարցվածների 41 տոկոսը բացասական արձագանք է տվել: Իսկ՝ ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայաստանին, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի՝ 63.4 տոկոսը պատասխանել է՝ ոչ: Գրիգորյանի հարցումների  համաձայն ՀՀ բնակչության  ճնշող մեծամասնությունը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ:  Նման, այսպես կոչված, սոցիոլոգիական հարցումներին   ծանոթանալուց հետո  համոզվում ես, թե իրականում ո՞ւմ ձեռքին,  ի՞նչ նպատակների է ծառայում այդ հետաքրքիր գիտությունը՝ սոցիոլոգիան:

Եվ ուրեմն, ո՞րն է Գրիգորյանի Կենտրոնի հրապարակած հարցումների նպատակը. ապատեղեկատվության տարածմամբ նսեմացնել Հայաստանի, հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր անվտանգության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող ռազմա-քաղաքական և տնտեսական դաշինքների դերը, քարոզել հակառուսական, հակաեվրասիական տրամադրություններ, ինչն ի վերջո, ըստ պատմաբանի, նշանակում է՝ սպասարկել Ադրբեջանի և Թուրքիայի պետական և ազգային շահերին:
Ինչպե՞ս պայքարել այս կեղծիքի, ստի, մարդկանց ապակողմնորոշելու դեմ. հարց հնչեցրեց պատմաբանը, ըստ նրա լուծումը մեկն է՝ ասել ճշմարտությունը փաստարկված, մասնագիտական հիմնավորմամբ, անշահախնդիր, ելնելով միմիայն Հայաստանի Հանրապետության և հայության ազգային-պետական շահերից: Ասել և գործել ամենուր, հասանելի բոլոր միջոցներով, կազմակերպված և համակարգված:

Հոգևոր ու ընտանեկան արժեքները Սորոսի հիմնադրամի թիրախում

ՙՙԱրևմտյան մի շարք ուղեղային կենտրոններ մշակել ու բանաձևել են մի գաղափարախոսություն՝ ՙՙԺողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն՚՚ ձևակերպմամբ: Այդ գաղափարախոսությամբ իրականում թիրախավորվել է ավանդական ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային տիրապետության դեմ ամենադիմադրող ու կենսունակ օղակ: Որպեսզի մարդը դառնար կառավարելի նա պետք է զրկվի իր աստվածային նկարագրից, դառնա իր մարմնական ու նյութական ցանկություններին, կրքերին հագուրդ տվող էակ՝ ներառյալ բոլոր պղծությունները: … Փաստացիորեն, խեղվել է ընտանիքի ճշմարիտ ընկալումը՚՚. պատմաբան, քաղաքագետ-միջազգայնագետ, ՙՙՀանուն քրիստոնեական ընտանիք՚՚  նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը այսպես ձևակերպեց այն նպատակը, որի իրականացմանն են  այսօր ուղղված արևմտյան ֆինանսական ռեսուրսները: Ասաց, որ իրականում մարդու իրավունքների ու ազատությունների անվան տակ Արևմուտքը օրինականացրեց այլասերումը՝ միասեռականությունը, մանկապղծությունը, փոխարենը, պարկեշտն ու աստվածահաճոն որակեց հետամնաց կարծրատիպեր, և այսօր ՙՙառաջադեմ՚՚  Արևմուտքը ժողովուրդներին պարտադրում է դրանցից ձերբազատվել:

Սեփական ժողովուրդներին այլասերելուց հետո միջազգային կառույցները հիմա էլ զբաղված են այդ ախտը այլ երկրներ ներմուծելով, դրա համար պետություններին պարտադրվում են օրենքների փաթեթներ, որոնցով իրականում կազմաքանդում են ընտանիքը, բռնության դեմ պայքարելու անվան տակ ընտանիքներից օտարում երեխաներին՝ նրանց տեղափոխելով ապաստարաններ: ՙՙԸնդ որում, այդ ապաստարաններից երեխաները հիմնականում ուղղորդվում են միասեռական ընտանիքների որդեգրման, ինչպես նաև դառնում են երեխաների սեռական շահագործման համաշխարհային ցանցի զոհերը, կամ էլ օգտագործվում են որպես մարդկային օրգանների դոնորներ՚՚:

Արևմտյան ուղեղային կենտրոնները մշակել են մի շարք տեղեկատվական-մանիպուլյացիոն գործիքներ, որոնցից առավել հանրաճանաչը կոչվում է ՙՙՕվերտոնի պատուհաններ՚՚, սա կիրառվում է որպես ավանդական ընկալումները կոտրելու, այլասերումները որպես բնական մարդկային նորմ ընկալելու միջոց:

ՙՙՉհայտարարված այս պատերազմում չարին դիմակայելու, հանրությանը նետված լրջագույն այս սպառնալիքները չեզոքացնելու գործում իրենց առանձնակի դերակատարումն ունեն Հայաստանը և Ռուսաստանը, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցիները՚՚, -հայտարարեց Եսայանը: Ահա թե ինչու հենց նրանց էլ  թիրախավորել են գրանտակերները:

Ներկաներն այն կարծիքի են, որ դեռևս Արևմուտքի ջանքերը հնարավոր է լինում չեզոքացնել, սակայն այսօր եկել է լուրջ դիմադրություն ցույց տալու պահը: ՙՙՄենք շեփոր ենք հնչեցնում, որ ՀՀ ազգային անվտանգությունը, հոգևոր ու ընտանեկան արժեհամակարգի սպառնալիքները մտել են յուրաքանչյուրիս տուն, ուզում են մեր ընտանիքներից օտարել մեր երեխաներին, պղծություններն օրինականացնել, մեր բարեկամ, դաշնակից երկրների ու ժողովուրդների հետ մեզ թշնամացնել: Մենք խոչընդոտելու ենք, թույլ չենք տա, որ այս օրենքներն ընդունվեն, համաժողովրդական ընդվզում է լինելու՚՚,-հայտարարեց Հայկ Նահապետյանը:

Համաժողովականները միակարծիք էին, որ չհայտարարված պատերազմն ուղղված է մեր հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի վերջնական քայքայմանն ու ոչնչացմանը, ուրեմն առաջին քայլով Հայաստանի հասարակական դաշտում պետք է ստեղծվեն նոր օջախներ, նոր համախոհ հասարակական կազմակերպությունների դաշինք, որն իր համակարգված գործունեությամբ կչեզոքացնի Սորոսի հիմնադրամի և գրանտակերների վնասակար գործունեությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն