Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

Ինչպե՞ս խուսափել քաղաքական մոլորությունից

Սեպտեմբեր 21, 2017թ. 21:59
Արծրուն Պեպանյան

Դու ամբողջ 25 տարի պայքարել ես հանուն Արդար Հայսատանի, ու միմիայն պարտություն ես ճաշակել:
Ու դա այն պատճառով, որ քեզ առաջնորդ ես հռչակել մարդկանց, ովքեր իրականությունը փոխելու ծրագիր չեն ունեցել: Իսկ չեն ունեցել, քանի որ ունակ չեն եղել հասկանալ, թե ինչու է իրականությունը հենց այսպիսին:
Դու գնացել ես նրանց հետևից ու ինքդ քեզ հարց չես տվել`
– բայց առաջնորդն այս ունի՞ հաղթանակի հասնելու ծրագիր:
Չես տվել, քանի որ տենչ ես ունեցել արագ հասնել Արդար Հայաստան երազանքիդ իրականացմանը: Բայց չես ստացել այդ Հայաստանը:
Ուզո՞ւմ ես այլևս քեզ չմոլորեցնեն:
Դե ուրեմն լսիր:

1.Մեր մեծերը 100 տարի առաջ պարզել են, որ օտարի լծի տակ մնալու պատճառով մեր ժողովրդի բնատուր հատկանիշները նահանջել են, ի հայտ են եկել գոյություն ապահովող այլ հատկանիշներ, որոնց վրա պետություն չի լինի կառուցել:

Այնպես որ, իմացիր, երկրին իրական բարեփոխում բերող առաջնորդը պիտի իմանա սա ու նախևառաջ ունենա ժողովրդին վերափոխելու ծրագիր:

2. 150 տարի առաջ քաղաքագետները պարզել են, որ երբ անցում է կատարվում կապիտալիզմին, ապա անխուսափելի է սոցիալական աղետը, ստորին կրքերի ժայթքումը, մարդկանց ունեզրկումը, անհուսությունը, ավանդույթների ջախջախումը, մշակութապես ցածր շերտի գերակայությունը կյանքում:
Այնպես որ, իմացիր, երկրին իրական բարեփոխում բերող առաջնորդը պիտի նախևառաջ ունենա ժողովրդին վերափոխելու , ապա նաև կապիտալիզմի կայացման փուլի արհավիրքների չեզոքացման ծրագիր:

3. 100 տարի առաջ քաղաքագետները պարզել էին, որ եթե անպատրաստ ժողովրդին տալիս են ուրիշի օրենքները, ապա երկիրը քայքայվում է, կրքեռը շիկանում են, լինում է անհուսություն, մշակութապես ցածր շերտն իր կանոններն է դնում չգործող օրենքների փոխարեն:
Այնպես որ, իմացիր, երկրին իրական բարեփոխում բերող առաջնորդը պիտի ունենա
– ժողովրդին վերափոխելու,
-կապիտալիզմի կայացման փուլի արհավիրքների չեզոքացման,
-ապա նաև ուրիշի օրենքների կիրառման վնասների դեմն առնելու ծրագիր:
Մնացյալ բոլոր առաջնորդացուներին տուն ուղարկիր. ժամանակդ ու նյարդերդ ափսոս են:

4.Երբ վերն ասվածն ըմբռնելի դառնա քո համար, տեղեկացրու, ու մենք կխոսենք այն ծրագրի մասին, որն ունակ է լուծել վերը բերված բարդ պրոբլեմները:

Արծրուն Պեպանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն