Գլխավոր » Regions, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրաքի Քրդստանի անկախության հետ կապված ամենամեծ ռիսկը

Սեպտեմբեր 21, 2017թ. 21:20
Վարդան Ոսկանյան

Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախության հետ կապված ամենամեծ ռիսկը Հայաստանի անվտանգային շահերից դիտարկելու առումով, ըստ իս, քրդական գործոնի հնարավոր ակտիվացումն է Իրանում, որը «դոմինոյի էֆեկտով» կարող է հասնել այս երկրի քրդաբնակ շրջաններին սահմանակից Ատրպատական և խթանել այստեղի առայժմ լուսանցքային բնույթ կրող, սակայն գոյություն ունեցող անջատողական տրամադրությունները:

Զուգահեռ բազմաթիվ այլ սպառնալիքներից բացի, նման հնարավոր զարգացումը ենթադրում է Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի ուղղակի վտանգում մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղու անվտանգության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ Թել-Ավիվի անթաքույց աջակցությունն Իրաքի տարածքում քրդական անկախությանը նպատակ է հետապնդում ոչ միայն սահմանափակելու իրանական հզոր ազդեցությունն իրաքյան թատերաբեմում կամ Իրանի սահմանների երկայնքում նպաստելու Ադրբեջանից հետո երկրորդ իսրայելամետ կամ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանող պետական կազմավորման ստեղծմանը, այլև այս միջոցով հենց Իրանի ներսում խթանելու նաև անջատողական շարժումները, ինչը բնականաբար չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ ուղղակիորեն վտանգում է մեր ապահով կապը Իրանի և Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի հետ:

Քրդական հիմնախնդիրը բազմաշերտ է և բազմակողմ. մեր շահերի տեսանկունից այն բացում է թե՛ նոր հնարավորություններ և թե՛ ի հայտ բերում նոր սպառնալիքներ:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն