Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Ես իմ զավակների համար այսպիսի դառնությամբ ու մաղձով շնչող հասարակություն չեմ երազել. Վահրամ քահանա Մելիքյան

Սեպտեմբեր 14, 2017թ. 18:43
Վահրամ քահանա Մելիքյան

Մինչ Հրանտ Բագրատյանի ճնշումը ակնհայտորեն չափող չկա, այլապես նման բան Հայ Եկեղեցու վերաբերյալ չէր երկնի և առավել ևս չէր սպառնա, որ շարունակելու է գրել, մինչ իմ գործընկեր լրագրողներից ոմանք դարակներից հանել են ամեն առիթ-չառիթի համապատասխանող վաղօրոք գրված վարկաբեկիչ <<վերլուծական>> հոդվածները Հայ Եկեղեցու, իշխանությունների հետ նրա առնչակցությունների և նրա ներկայիս գործունեության վերաբերյալ, իսկ ուրիշներ ներկայացնում են եկեղեցաբանական իրենց ընկալումները (որոնք ըստ էության նոր խոսք են աստվածաբանության մեջ), շատ ուրիշներ էլ քննարկում են ԱԺ պատգամավորների արտահայտություններ Եկեղեցու դերակատարության վերաբերյալ և <<տերտերների միս>> ծամում (սակայն ոչ ոք չի հարցնում, թե ինչն է նման պոռթկումի պատճառ հանդիսացել), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր հայրենաբնակ ժողովրդին, մեր մանուկներին նվիրեց իր հերթական ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ընծան` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող <<Էօրնեկեան հանրակրթական դպրոց>> կրթահամալիրը: Սա մեկն է այն բազում սոցիալական, կրթական իրագործումներից ու ծրագրերից, որոնք ծառայեցվում են մեր ժողովրդին:

Սիրելիներ, դադարեք վիրավորել միմյանց, անհարկի ցավեցնել, վերջապես առաջնորդվեք ձեր ընտանիքների դավանած քրիստոնեական արժեքներով ու սիրեք միմյանց, հանդուրժող ու բարյացակամ եղեք: Ձեր սեփական քայլերը մի պատճառաբանեք այլոց թերևս խոտոր ու մոլոր ընթացքներով: Այս ամենի փոխարեն ծառայեցրեք ձեր բոլոր այդ հմտություններն ու շնորհները միևնույն աստվածահաճո առաքելությանը, որին լծված է Ձեր Մայրը` Հայոց Եկեղեցին, առաքելություն, որ ենթադրում է ժողովրդի բարօրություն, հայրենիքի պայծառություն, ամրություն` խարսխված սիրո, զոհողության, արդարության և սրբության, ծառայության և նվիրումի վրա: Այս ցինիզմի, թունոտության, արհամարհանքի ու ատելության մեջ չի կարող լինել լույս և առաջընթաց, չենք կարող խոսել խաղաղության ու ապահովության մասին: Ես իմ զավակների համար այսպիսի դառնությամբ ու մաղձով շնչող հասարակություն չեմ երազել: Ուրեմն, կարող ենք մեկտեղել մեր ուժերը յուրաքանչյուրս մեր պատասխանատվությամբ վերափոխելու մեր կյանքը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն