Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ինչո՞ւ է «Ելք» խմբակցությունը շահագրգռված ապատեղեկատվության տարածմամբ

Սեպտեմբեր 14, 2017թ. 11:21
1+

Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը մեկնարկեց հագեցած օրակարգով: Առավելապես ակտիվ էին «Ելք» խմբակցության պատգամավորները, որոնցից Մանե Թանդիլյանը հայտարարությունների ժամին ուշագրավ հայտարարություն արեց ` Արդվի համայնքի ոսկու հանքի հետազոտության հետ կապված:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ համայնքում կատարվում են անօրինական աշխատանքներ, իսկ գյուղացիները դեմ են հանքի շահագործման հետ կապված բոլոր տեսակ աշխատանքներին: Թանդիլյանը նաև նշեց, որ եթե գյուղացիների բացասական վերաբերմունքը ենթարկվի փոփոխության, ապա դա կնշանակի, որ այն տեղի է ունեցել ահաբեկության արդյունքում: Հայտարարության հիմա վրա փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արդվիի համայնքապետ Սամվել Կիրակոսյանից, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունենում Արդվիում:

Պարոն Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ավագանու նիստի ժամանակ թույլտվություն չի տրվել աշխատանքների իրականացման համար և այդ կազմակերպության ներկայացուցիչները պատշաճ կերպով ենթարկվում են ավագանու որոշմանը: Ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին, ապա  շատ հանգիստ է, և բոլորը զբաղված են իրենց առօրյա գործերով:

Թե ինչո՞ւ է «Ելք» խմբակցությունը շահագրգռված ապատեղեկատվության տարածմամբ և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում, անհայտ է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն