Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դեպի ծով մուտքի առկայությունը շատ հաճախ հակադարձ ազդեցությունն է թողնում տվյալ երկրի տնտեսության այլ պոտենցիալ ուղղությունների զարգացման վրա. Կարեն Վերանյան

Սեպտեմբեր 7, 2017թ. 22:42
Կարեն Վերանյան

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի զարգացման գործընթացը խոչընդոտող առաջնային բնական գործոններից մեկը դեպի ծով մուտքի բացակայությունն է: Այս տեսակետը իսկապես վիճելի է:
Դեպի ծով մուտք ունենալը թերևս չի հանդիսանում տվյալ պետության կամ հասարակության զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը:

Իհարկե, դեպի ծով մուտքը հնարավորություն է ստեղծում ձևավորելու երկրի տրանսպորտային-հաղորդակցական ուղիները, զարգացնելու հաղորդակցման ենթակառուցվածքները: Բնականաբար ֆինանսական կուտակումների հնարավորություն է իհայտ գալիս, եթե հայտնաբերվում են նաև նավթի կամ գազի պաշարներ:

 Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր երկրներն են կարողանում այդ հնարավորությունը լիարժեք օգտագործել, իսկ հաճախ առաջ են գալիս պետության կառավարման խորքային խնդիրներ: Ադրբեջանը, ինչպես օրինակ, կուտակելով միլիարդավոր նավթադոլարներ` լուրջ հաջողություններ այդպես էլ չի կարողացել արձանագրել հասարակության բարեկեցության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

   Կյանքի բարելավման հարցում էական փոփոխություններ չկան նաև Վրաստանում:

  Դեպի ծով մուտքի առկայությունը շատ հաճախ հակադարձ ազդեցությունն է թողնում տվյալ երկրի տնտեսության այլ պոտենցիալ ուղղությունների զարգացման վրա: Սակայն դա ամենևին էլ միանշանակ ձևակերպում չէ, և կախված է պետության կառավարման արդյունավետությունից, հասարակության գիտակրթական պոտենցիալից և այլն.
Հավելեմ նաև, որ եվրոպական մի շարք զարգացած երկրներ զրկված են դեպի ծով մուտքի ”գայթակղությունից”.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն