Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման դրույթների վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը

Օգոստոս 24, 2017թ. 13:02
էդվարդ նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները կտեսնեք նույնը»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով և Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»: Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:

Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն