Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Հազար ամոթ ձեզ պաշտոնյաներ, գոնե եկեք,տեսեք թե ի՜նչ սարսափելի պայմաններում է պարապում աշխարհի եռակի չեմպիոնը

Օգոստոս 23, 2017թ. 21:52
Արթուր Ալեքսանյան

Այսօր մեր ազգը կրկին հպարտանալու առիթ ունեցավ…Ու կրկին այն մեր ժողովրդին նվիրեց աշխարհի արդեն եռակի չեմպիոն,2016 թ-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը…Այսօր Փարիզում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ…Պատկերացնում են,թե Փարիզից վերադառնալուց հետո ինչ իրարանցում է լինելու Երևանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում…

Հազարավոր երկրպագուներ,բազմաթիվ ծածանվող եռագույններ,դհոլ-զուռնա և բազմաթիվ պաշտոնյաներ,ովքեր իրար հերթ չտալով շնորհավորելու են գյումրեցի դյութազնին և նրա մարզիչին հերթական անգամ մեր եռագույնը պատվով ներկայացնելու համար…Ասեմ,որ այդպես էլ պետք է լինի…


Սակայն ընդամենը երեք ամիս առաջ նույն Երևանի “Զվարթնոց” օդանավակայանում,որտեղ գտնվում էի գործի բերումով,մի զավեշտալի և տխուր տեսարանի ականատես եղա…Օդանավակայանում տեսա մի քանի ինձ ծանոթ գյումրեցիների և հարցիս,թե ի՞նչ եք անում պատասխանեցին.”Եկել ենք դիմավորելու մեր ընկերոջն՝Արթուրին…”Պարզվեց, որ սերբական Նովի Սադ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մասնակցելուց հետո Հայրենիք էին վերադառնում մեր մարզիկները, այդ թվում նաև Արթուր Ալեքսանյանը, ով նվաճել էր բրոնզե մեդալ…
Զարմացա, որ ոչ մի երկրպագու չէր դիմավորում մեր հավաքականին,այդ թվում նաև Արթուրին…Զավեշտալի էր նաև այն,որ չկար ոչ մի պաշտոնյա… Այսինքն,Արթուր Ալեքսանյանի նվաճած բրոնզն արժեք չունե՞ր… Աշխարհի շատ բարեկեցիկ երկրներ կերազեին,որ իրենց մարզիկներից մեկը գոնե բրոնզե մեդալակիր դառնա…

    Մեր “երեսառած” երկրպագուները մոռանում են,որ Արթուրը ՄԱՐԴ է, ռոբետ չէ և չի կարող մշտապես չեմպիոն լինել… Եղել են և կլինեն պահեր,երբ ինչ-որ բան այնպես չի ստացվի և այդ ժամանակ է,որ երկրպագուների Արթուրի կողքին գտնվելը հազար անգամ ավելի կգնահատվի վերջինիս կողմից,քան իր չեմպիոն լինելու ժամանակ հազարավորների ներկայությունը նրան դիմավորելու ժամանակ…

    Չնայած,ոչինչ չի փոխվել Հին Հռոնի ժամանակներից… Հասարակությանը՝պլեբսին տուր միայն “Хлеба и зрелищ” և մի կողմ քաշվի…

     Ինչ վերաբերվում է պաշտոնյաներին, ապա ասեմ՝ հազար ամոթ ձեզ: Գոնե մեկ անգամ եկեք և տեսեք թե ինչ սարսափելի և խայտառակ պայմաններում է պարապել և պարապում Օլիմպիական և աշխարհի եռակի չեմպիոնը: Գոնե հիմա մի փոքր թասիբ դրսևորեք և վերանորոգեք Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցը:


Հ.Գ.Արթուր Ալեքսանյանը Փարիզում ոսկի նվաճելով նաև շախ և մատ արեց Թբիլիսիի “Գրանդ Պրի”-ի կազմակերպիչներին, ովքեր թուրքերի հետ միասին ջանք ու եռանդ չխնայեցին,որ Ալեքսանյանին ոսկի չտային…

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, քաղաքագետ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն