Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

“Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը…” հրեաների խորհուրդը Էրդողանին

Հուլիս 26, 2017թ. 22:12
Էրդողան

 

Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին,ով հայտարարել էր,որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանականում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը…
“Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները,որը նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ խելահեղ են,անհիմն են և խեղաթյուրված…Լավ կլիներ,եթե նա զբաղվեր իր երկրի խնդիրներով…Օսմանյան կայսրության ժամանակները վաղուց անցել են…Մարդ,ով ապրում է ապակյա խորդանոցում պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը…”,-ասել է Նախշոնը…
Իսրայելը ևս մեկ անգամ Էրդողանին ցույց տվեց իր տեղը…Հիշեցնեմ,որ 2010 թ-ին մայիսին,երբ Էրդողանը փորձեց ճեղքել Գազայի նկատմամբ Իսրայելի սահմանած շրջափակումը, և որի պատճառով եղան մարդկային զոհեր,թուրք-իսրայելական հարաբերությունները գրեթե խզվել էին…Սակայն նեոօսմանականության ջատագով Էրդողանը շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը,որը նյարդայնացնում է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող ժողովուրդներին…
Հ.Գ.Հատկանշական է նաև այն,թե որտեղ է “բնակեցրել” Էրդողանին հրեա պաշտոնյան…Ո՛չ պալատում կամ բվակարանում,այլ խորդանոցում…Ըստ հրեաների,հենց դա է թուրքի իրական ապրելու վայրը…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն