Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Մենք պետք է պատրաստ լինեք հերթական Ավարայրին. Լիա Ավետիսյան

Հուլիս 22, 2017թ. 23:08
Լիա Ավետիսյան

«Հարբուխը բուժելու համար քթանցքները չեն կարում, որովհետև մարդը կխեղդվի: Հարբուխը պետք է բուժել, իմունիտետը բարձրացնելով»,-ասում է գրող, հրապարակախոս  ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

Մտավորականը նկատում է, որ դպրոցն այլևս իր մեջ դաստիարակիչ դերակատարում չունի ու երեխաներին հոգևորսության ենթարկելը շատ դյուրին է դարձել:

Մտավորականը խիստ անհանգստացած է, որ այս իրավիճակում ավելի ակտիվանում են ամեն տեսակ կառույցներ, այդ թվում աղանդավորական.  «Այս պայմաններում` համեցեք Եհովայի վկաներ, եկեք ու կերեք մեր երեխեքին: Դարձրեք ձեր համար մարտիկներ, որոնք վաղը Հայաստանի սահմանը անտեսելու են»:

Մտավորականն իր բողոքի ձայնն է հնչեցնում. « Խղճները կորցրած ինչո՞վ են զբաղված իրավապաշտպանները: Ասում են՝ Եհովայի վկա է, ուրեմն չպետք է ծառայի հայոց բանակում, զենք չպետք է վերցնի: Իսկ Եվրադատարանը Հայաստանի բյուջեից տուգանք է վճարել տալիս նրա ընտանիքին, որովհետև նա արդեն մեր բանակի մարտիկը չէ, նա այլև ՙՙԵհովայի վկաներ՚՚ կոչվող կառույցի մարտիկն է»:

Ինչպե՞ս պետք է պայքարել մեր երկրի դեմ ուղղված տարաբնույթ մարտահրավերների դեմ, այդ թվում աղանդավորական. Լիա Ավետիսյանն առաջարկում է հետևյալ դեղատոմսը.

«Օրենեքների ստեղծմամբ , կրթությամբ, զլմ-ի միջոցով մենք պետք է հակազդման ուժեղ ալիք ստեղծենք:    Սորոսները, կիսինջերները գնալու են ու նրանց փոխարինելու է գալ նույնքան վայրագ, մեզ ատող դեմքեր, և շատ ավելի տգետ: Մենք պետք է պատրաստ լինենք, մենք պետք է այդ հողմահարերը կառուցենք, որովհետև այդ տգետները մեր դեմ կռիվ են տալու: Մենք պետք է պատրաստ լինեք  հերթական Ավարայրին»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն