Գլխավոր » Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Աղանդավորների քարոզչությունը Հայաստանում մի նոր փուլ է թևակոխել

Հուլիս 22, 2017թ. 22:57
Ալեքսանդր Ամարյան

Կրոնական կառույցների մասին նոր օրենք է մեզ պետք, գործողը՝ անկատար, մեռած է. այս մասին տարիներ ի վեր բարձրաձայնվում է, բայց սայլը տեղից չի շարժվում: Փոխարենը, օրենքից ազատ մնացած ՙբաց դաշտում՚ աճում ու բազմանում են աղանդավորները: Եվ այսօր աղանդավորներների հոսքն ու քարոզչությունը Հայաստանում մի նոր փուլ է թևակոխել:

<<Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի>> նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ սրա պատճառը հետևյալն է համարում: Ապրիլին Ռուսաստանում արգելվեց <<Եհովայի վկաներ>> կոչվող աղանդավորական կազմակեպության գործունեությունը ու կառույցի ղեկավարները կանգնեցին խնդրի առաջ՝ ո՞ւր տեղափոխել ղեկավար մարմինը և ուսումնական կենտրոնը: Սա ի դեպ, գործել է Սանկտ Պետերբուրգում և աղանդավորներով սնել նախկին խորհրդային ողջ տարածքը: Եվ ահա, որոշվում է այս աղանդի քարոզչական բազան տեղակայել քրիստոնյան Հայաստանում: Ինչո՞ւ մեր երկիր՝ հարցին, Ամարյանը պատասխանեց. ՙՙՀայաստանը միակ երկիրն է, ուր կան աղանդավորների բազմացման համար նպաստավոր պայմաններ, քանի որ չկան օրենքներ՚՚:

Տեղեկացանք, որ շուտով՝ մեկ ամիս անց, Հայաստանում վայրէջք կատարած ՙՙԵհովայի վկաներ՚՚-ի նոր որջը կանցկացնի իր համագումարը և դռների հետևում կքննարկի իր հետագա անելիքները:

Դառնանք օրենքին: Նախ այն մասին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գործող օրենքը: Պարզվում է վերջինիս կարևորագույն գործառույթն այն է, որ ընդեմանը մի քանի ժամում հնարավորություն է տալիս աղանդավորաներին գրանցել իրենց հերթական կազմակերպությունը, իսկ դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը 200 անուն-ազգանուն ու մեկ էլ փող, շա՜տ փող: Բայց գումար հայթայթելն էլ աղանդավորների համար խնդիր չէ, որովհետեւ դրսի տերերը ուզածի չափ ֆինանսավորում են ներսի խամաճիկներին, միայն թե սրանք կարողանան «արժանապատվորենե կատարել Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ հայ ժողովրդից ապազգային, այլակերպ հիբրիդ սարքելու գործը: Ստացվում է, որ աղանդավորական կառույցները մեզանում պաշտպանված են հենց օրենքով:
Խոսենք փաստերով: Գործող օրենքում, ինչպես նկատում է Ալեքսանդր Ամարյանը, ամրագրված է միայն այդ կառույցների գրացման գործընթացը, մինչդեռ չկա փակելու մեխանիզմը, ձևակերպված չէ, թե ի՞նչ է ՙհոգեորսություն՚ հասկացողությունը, չկա հստակություն, թե ո՞ր պետական կառույցը պետք է իրականացնի կրոնական կազմակերպության վերահսկողությունը, իսկ իրականում նման կառուց չկա էլ: Այսինքն՝ գրանցողը կա, վերահսկողը չկա: ՙՙՀարկային ու Աշխատանքի պետական տեսչություները և առհասարակ ոչ մի պետական մարմին չի կարող ստուգել այդ կառույցներին, ինչու, որովհետև ասում են՝ եկեղեցին անջատված է պետությունից: Պատկերացնո՞ւմ եք, Հայոց Առաքելական եկեղեցին հարկվում է՝ աշխատողների մասով, բայց աղանդավորական կառույցներին չենք կարող հարկել: Կրոնական կառույցների ֆինանսական միջոցների ելքն ու մուտքն ամվողջությամբ փակ է՚՚:

 

Դուրս մնալով պետական վերահսկողությունից թե՛ դրսի, թե՛ ներսի համար աղանդավորական կառույցները վերածվում են տարաբնույթ, այդ թվում և կոռուպցիոն գործարքներ իրականացնող տաքուկ անկյունների: Այսպես. ՙՙԱվետարանական եկեղեցու ղեկավարը հայտարարեց, թե իրենք տարեկան Հայաստան մուտք են անում 7 մլն դոլար, որից 2 միլիոնը Արցախի համար` բարեգործական նպատակներով: Ուշադիր հետևեցինք ու նկատեցինք, որ արձանագրված է միայն 800 000 ԱՄՆ դոլարի մուտք, մինչդեռ 6,2 միլիոն դոլարը կորել է: Պարզեցինք, որ ոչ թե բարեգործական ծրագրեր են իրականացնում, այլ ՀՀ-ում գնում են հողեր ու տարածքներ՚: Որպես կազմակերպություն ՀՀ օրենսդրությամբ նրանք դա անելու իրավունք ունեն, սակայն Ամարյանը հիշեցնում է Ավետարանական եկեղեցու կանոնադրության 6-րդ հոդվածը, ուր ամրագրված է, որ հայաստանյան մասնաճյուղի ամբողջ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գտնվող կառույցին: ՙԻ՞նչ է ստացվում, մեր հողերը օրենքի խախտմամբ վաճառում ենք ամերիկյան կազմակերպությանը: Սրա հետևանքները խիստ վտանգավոր կարող են լինել՚՚:

 

Աղանդավորական կառույցների ղեկավարներն աջակցում են իրենց հետևորդներին վարկով հողատարածք գնել, հետո հետևորդին հեռացնում են աշխատանքից ու նրա ձեռքից այդ հողերը խլում՝ ավելի էժան գներով: ՙԿոռուպցիան ու ցանկացած աղանդավորական կառույց իրար հետ սերտորեն են կապված՚,- հայտարարում է Ամարյանն ու տեղեկացնում, որ ամբողջ աշխարհում կան կրոնական ոստիկանություններ կամ ոստիկանությանը կից բաժիներ, որոնք բացահայտում են կրոնական հանցագործությունները, այդ կառույցներում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, մինչդեռ մեզանում գրանտակեր իրավապաշտպանները պաշտպանում են աղանդավորների շահերը: ՙՙՈչ ոք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքները չի պաշտպանում: Երբ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն իրականացրին գրանտակեր իրավապաշտպաններն ասում էին՝ մենք իրենց հետ գործ չունենք, իսկ եթե ավետարանականներին հալածեն՝ մենք նրանց կպաշտպանենք՚՚:

Ամարյանը առաջարկում է ՄԻՊ-ին՝ իր կառույցի ներսում ստեղծել հատուկ բաժին, որը կզբաղվի կրոնական կազմակերպություններում մարդու իրավունքների ոտնահարման հարցերով ու առավելապես ուշադրություն կդարձնի Հայոց եկեղեցու հետևորդների իրավունքների ոտնահարման փաստերի վրա:
Անկատար օրենքի առկայությունը աղանդավորական կառույցներին հնարավորություն է տվել նաև իրենց կից բացել բժշկական կենտրոններ, որոնցում աշխատող բժիշկների մեծ մասը չունեն լիցենզիա, այդ կլինիկաներն արտոնագրված չեն Առողջապահության նախարարության կողմից: ՙՙԱյսինքն՝ կատարվում է օրենքի խախտում, որի առաջ նորից աչքեր ենք փակում՚՚:
Բայց, այսքանով հանդերձ, պարզվում է, իր անկատարությամբ, այնուհանդերձ, գործող օրենքում կան կետեր, որոնք եթե կատարվեն, ապա հնարավոր կլինի կաշկանդել աղանդավորների ակտիվ գործողությունները: Ամարանը մատնացույց արեց օրենքի 7-րդ հոդվածը, որում ամրագրված են կրոնական կառույցների իրավունքները.ՙԴրանից դուրս նրանք որևէ այլ քայլ անելու իրավունք չունեն, այդ թվում և փողոցում քարոզելը, օրինակ, գրականություն տարածելը՚: Գործող օրենքում, ի դեպ, մի կարևոր կետ էլ կա. այն արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը դրսից, մինչդեռ իրականությունն այլ է.ՙՎստահաբար ասում եմ, բոլոր կրոնական կառույցները, բացի վերջերս գրանցված օղադավան ավետարանական կոչվող եկեղեցուց, արտասահմանից են ֆինասավորվում՚: Ալեքսանդր Ամարյանը դիմում է կառավարությանը՝ օրենքում եղածը հիմք դարձրեք, հետազոտություն կատարեք ու դրա հիմա վրա փակեք բոլոր աղանդավորական կառույցները:
ՄԵԶ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՆՈՐ ՕՐԵՆՔ Է ՀԱՐԿԱՎՈՐ
Պարզվում է, Հայաստանը տարիներ առաջ ստորագրել է մի փաստաթուղթ, որից սակայն, ըստ Ամարյանի, շատերը զարմանալիորն անտեղյակ են. ՙԴա ԱՊՀ բոլոր երկների կողմից ընդունված ՙМдельный закон՚-ն է, համաձայն որի, ԱՊՀ պետություններւ օրենսդրական դաշտը պետք է հնարավորինս համահունչ լինի, այդ թվում և ՙԽղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին՚ օրենքի հարցում: ՙՀայաստանը ստորագրել է այդ պատրաստի օրենքը, մինչդեռ այդ մասին չգիտես ինչո՞ւ ոչ ոք չի խոսում, այն մնացել է օդում՚,- զարամանում է փաստաբանը:
Տարիներ առաջ՝ 2008-ին, Ա. Ամարյանի նախաձեռնությամբ խորհրդարան է ներկայացվում օրենքի մի նոր նախագիծ, այն առաջին ընթերցմամբ ընդունվում է, սակայն վերջնական ընդունման ընթացքը սառեցվում է, ինչո՞ւ.ՙՙԵվրոպայի խորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը դեմ եղան ու մեզ թույլ չտվեցի նման օրենքի ընդունում, որը մանրամասնորեն սահմանում էր կրոնական կոռույցների իրավունքները, պարտականությունները՚: Հիշեցնում է՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում աղանդավորները կարող են ենթարկվել այնպիսի պատժամիջոցների, որ.  ՙՙՇունը ձեռներից հաց չառնի, նրանց կարող են մինչև 12 տարի ազատազրկել կամ տուգանել 300- 500 000 եվրո, իրենց կարելի է մեզ ո՞չ, ինչո՞ւ մեր քրօրից հանում են այն ամենը, ինչը կապված է կրոնական կառույցների հետ: Ուրմեն, այլ նպատակ կա: Հայաստանի վրա փորձարկում է արվում, թե ինչպե՞ս կարելի է հնամենի ազգին ոչնչացնել՚՚:
 Ալեքսանդր Ամարյանը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ ժամ առաջ նախաձեռնել նոր ու հստակ օրենքի ընդունում ու երկիրը փրկել աղանդավորական աղետից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն