Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

ՀՀ օրենսդրությունը բավականին մեղմ է աղանդավորների հանդեպ, այնպես որ, եկել է մեր օրենսդրության փոփոխման ժամանակը. փորձագետներ

Հուլիս 22, 2017թ. 22:33
--300x199

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետներ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանը տեղեկացրին, որ  աղանդավորական կառույցերի  ու նրանց անդամների կողմից իրականացվող քարոզչության դաշտում իրենց կազմակերպությունը կատարել է  ուսումնասիրություն  և համոզվել, որ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում կա օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

<<Մենք նկատել են, որ այն պահից, երբ <<Եհովայի վկաներ>> կոչվող  կազմակերպությունը փակվեց Ռուսաստանի Դաշնությունում, նրանք իրենց հիմնական աշխատանքը տեղափոխեցին Հայաստան, ու փաստորեն, մեր երկրում քարոզչության մի նոր փուլ է սկսվել>>,-հայտարարեց Արման Ղուկասյանը:

Փորձագետը նկատել է, որ աղանդավորներին՝ իրենց քարոզչությունն իրականացնելիս, կարելի է տեսնել Երևանի բանուկ փողոցներում, մարդաշատ վայրերում՝ Կիևյան, Էրեբունի փողոցների հատվածում, Օպերայի տարածքում, Վերանիսաժի մոտ և այլուր: <<Խմբերով  հավաքվում են, կարծես աշխատանքի եկած լինեն, մեկմեկու փոխարինելով՝ զբաղված ենք քարոզաչության իրականացմամբ: Նաև նկատել ենք, որ անչափահասների շրջանում են շատ ակտիվ գրականություն տարածում: Այսինքն նրանց թիրախում երիտասարդներն են>>:

Փորձագետ Ծովինար Կոստանյանը, որը շրջելով Երևանի փողոցներով, նկատել է, որ Եհովայի վկաներ կազմակերպության անդամներն իրենց քարոզչական պաստառները հիմնականում տարածում են հիվանդանոցների շրջակայքում: Լավ իմանալով, որ հիվանդանոց այցելած մարդն Աստծո խոսքը լսելու մեծ կարիք ունի, ինչպես նաև, հոգեբանական նեցուկի կարիք է զգում,  աղանդավորները պահը որսալով՝մեր քաղաքացիներին ներքաշում են իրենց քարոզչության մեջ:

Փորձագետները նպատակ ունեն  երիտասարդական խմբեր ձևավորել, որոնք այս փուլում կհետևեն աղանդավորների կողմից մեր քաղաքացիների շրջանում իրականացվող քարոզչությանը.<Կփորձենք հնարավորինս պաշտպանել մեր անչափահասներին այդ վտանգավոր քարոզից>,-ասում է Ա. Ղուկասյանը: Բայց դա չի կարող կլինել խնդրի լուծում. <Պետք է ունենանք օրենք, որում հստակ ներկայացված կլինի, թե ի՞նչ ասել է  հոգեվորսությունը, և որտե՞ղ կարելի է,  որտեղ չի կարելի քարոզել>,-ասում է Ծովինար Նազարյանը:

Փորձագետները համոզված են, որ   ՀՀ օրենսդրությունը բավականին մեղմ է աղանդավորների հանդեպ, այնպես որ, եկել է մեր օրենսդրության  փոփոխման ժամանակը:

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն