Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Ռուսաստան

Առաջարկում եմ՝ ԱՊՀ տարածքում հայոց լեզվին տալ պետական լեզվի կարգավիճակ.Լևոն Շիրինյան

Հուլիս 18, 2017թ. 22:17
Լևոն Շիրինյան

Ի պատասխան ՌԴ Պետական դումայի նախագահ Վ.Վոլոդինի՝ Հայաստանում ռուսերեն լեզվին  պաշտոնական կարգավիճակ տալու մասին հայտարարությանը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ հետևյալ առաջարկն է անում.

<Ես մեկ այլ  առաջարկ ունեմ, որպեսզի մեր խոշոր եղբայրն իրեն բավարարված զգա: Առաջարկում եմ, որ հայոց լեզվին, որպես  մշակութային ու քաղաքակրթական հնագույն հենք ունեցող լեզվի, որը կարող է իր ճկունությամբ սպասարկել ցանկացած հանրույթի, ԱՊՀ տարածքում տալ պետական լեզվի կարգավիճակ:

Մանավանդ որ, հայ ժողովուրդը Մագադանից մինչև Աստրախան,  մինչև Մուրմանսկ այնքան է տարածվել, հայեր կան ամենուր, հետևաբար,  հայերենի պետական լեզու  դառնալը  կլինի արդարացված: Լեզվի ուսուցումն էլ  խնդիր չի հարուցի,  տեղաբնակ հայերը տեղացիներին սիրով կսովորեցնեն հայերեն, և ուսուցչի խնդիրը մեջտեղից դուրս կգա: Եթե դա  չբավարարի՝ մենք այստեղից իրենց կօժանդակենք:

ԵԱՏՄ-ն դաշնակից պետությունների  միավորում է,  որպեսզի այդ միությունը լինի ամուր և կայուն, ապա միավորողի դեր կարող է կատարել  հայերենը, որպես  ճկուն ու հին  լեզու>>:

Պրոֆեսորը նաև հիշեցրեց. 70-ական թվականներին ՄԱԿ-ում քննարկվել է  հայերենին  աշխարհում միջնորդ լեզվի կարգավիճակ տալու հարցը, միայն Խորհրդային միությունն է  դեմ եղել այդ առաջարկին: Փաստորեն, ժամանակն է, որ ռուսները սրբագրեն նախկինում կատարած սխալներից մեկը ու այսօր ԱՊՀ տարածքում պետական լեզվի կարգավիճակ տան աշխարհի հնագույն լեզուներից մեկին՝ հայերենին:

Իսկ նրանք, ովքեր կդժվարանան մեր ոսկեղենիկ հայերենի ուսուցման  հարցում թող հիշեն ու ոգեշնչվեն  անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնի հետևյալ խոսքերով՝ ասված  1817 թվականին. “Հայոց լեզուն հարուստ լեզու է, և արժե, որ մարդ  չարչարվի այն սովորելու համար՚՚:

Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն