Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում

Հուլիս 18, 2017թ. 21:33
Թևան պողոսյան

Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում։ Եվ որևէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որևէ երկրից, թե Ռուսաստանից: Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք:

Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, որից ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ և բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն:

Նաև ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն: Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն: Սխալվելը ամոթալի չի, սխալները չուղղելն է ամոթ, իսկ դա մեզանից բացի ոչ ոք մեր տեղը չի անելու:

Թևան Պողոսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն