Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Հայաստանում այլասերման քարոզչության առջև փորձում է դռները բացել ջավախքցի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը

Հուլիս 11, 2017թ. 18:02
ոչ միասեռականներին

«Ոսկե ծիրան»-ի Հ. Խաչատրյանը թող չզարմանա, եթե Հայաստանում վաղն իրեն կոչեն Հուդա Հարութ

Ջավախքցիները սովորաբար պատվախնդիր մարդիկ են, և հուսով ենք, որ նրանք արժանի դաս կտան Հ. Խաչատրյանին:

   «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավարությունը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը մեր մայրաքաղաքում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին «Ոսկե ծիրան- 2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսել էին ցուցադրել այլասերվածների և այլասերվածության, սոդոմական պղծությանը տրված մարդկանց կյանքի մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի)` հայ դերասանների մասնակցությամբ: Նշված ֆիլմն ընդգրկված էր «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում:

Անցյալ տարի ասպարեզ ելած և աշխարհի մի քանի երկրներում ցուցադրված վերոնշյալ ֆիլմը Իրանից Հայաստան եկած տրանսվիստիտի և հայաստանցի միասեռականի «սիրո» և ամուսնության պատմությունն է: Որպես այդպիսին, այն, ըստ էության, ուղղակիորեն թե անուղղակիորեն, այլասերվածության քարոզչություն է, քանի որ դրանով փորձ է արվում հասարակության, բոլոր բարոյական մարդկանց համար անընկալելի, անընդունելի, մերժելի այլասերվածությունը դարձնել սովորական, ընկալելի, ընդունելի:

Փուրիա Հեյդարին դժվար թե համարձակվեր ու կարողանար այդ ֆիլմը ցուցադրել Իրանում, հասկանալի է, թե այնտեղ դրա համար նրան ինչ կսպասվեր… Իսկ այլասերվածությունն իրենց համար սովորական դարձրած և այն աշխարհով մեկ տարածել փորձող Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, ընդհանրապես, Արևմուտքում դա հնարավոր է:

Փուրիա Հեյդարին, նրա նմաններն ու նրանց ետևում կանգնածները կինոն, արվեստը, մշակույթը փաստորեն վերածել են հակամշակույթի և այն, որպես զենք, շուռ տվել մշակույթի, ազգերի և ժողովուրդների, մարդու և Աստծո դեմ, որպեսզի մարդը գայթակղվի, մոլորվի, շեղվի ճիշտ ճանապարհից, հանի իր մեջ եղած բոլոր բարոյական, կրոնական ու հոգեբանական արգելքները, տաբուները ու մինչև չարիքի աստիճան բացարձակացնելով մարդու իրավունքներն ու ազատությունները, գնա կործանման ու Դժոքխի ճանապարհով: Խորքային նպատակն Աստծուն պարտության մատնելն է` նրանից խլելով ու կործանելով իր սիրելի զավակին` մարդուն:

Ավելին. նույն օրը, ժամը 14:00-ին, դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ու դարձյալ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, կինոփառատոնի ղեկավարությունը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը նախատեսում էին ցուցադրել հիշյալ ծրագրում ընդգրկված ևս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ): Այս փաստավավերագրական ֆիլմը, որը նույնպես, ըստ էության, այլասերվածության, սոդոմական պղծությունների քարոզչություն է, պատրաստվել է 2007թ. հիմնադրված, Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների (այսպես կոչված` ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող, այլասերվածների ներկայացուցիչների կողմից ստեղծված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության պատվերով: Նշված կազմակերպությունն առավել հայտնի է «Փինք Արմենիա» անվամբ, որը կազմակերպության անվան անգլերեն տարբերակի հապավումն է։ «Փինք Արմենիան», ինչպես տեղեկացնում է հենց իր կայքով (http://www.pinkarmenia.org/hy/about/ ), «ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձնաց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը»։

«Փինք Արմենիա»-ի ֆինանսական դոնորների ցանկը հրապարակված է այստեղ` http://www.pinkarmenia.org/ru/ , թող բոլորն իմանան, թե որ կազմակերպություններն են աջակցում Հայաստանում այլասերվածության քարոզչությանը ու գործում հայ ազգի դեմ:

Ընդգծենք, որ «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկում կարող են լինել այլասերվածների մասին կամ այլասերվածության քարոզչություն պարունակող նաև այլ ֆիլմեր, մենք պարզապես չենք հասցրել բոլորն ուսումնասիրել, հետևաբար, եթե ընթերցողները տեղեկություններ կունենան այդպիսի ֆիլմերի մասին, խնդրում ենք այդ տեղեկատվությունը փոխանցել մեզ:

Այն բանից հետո, երբ այլասերվածության վերաբերյալ հիշյալ ֆիլմերի նախատեսված ցուցադրման առնչությամբ սկանդալ առաջացավ, ԶԼՄ-ներում եղան խայտառակող հրապարակումներ, մեր ազգային, հոգևոր, բարոյական արժեքների պաշտպանության հարցում նախանձախնդիր մարդիկ զանգահարելով «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարին, իրենց զայրույթն ու բողոքն արտահայտեցին, պահանջեցին ֆիլմացանկից ու նախատեսված ցուցադրությունից հանել հիշյալ ֆիլմերը, վերոնշյալ կազմակերպություններից առաջին երկուսին նաև, մեղմ ասած, ամոթանք տվեցին, պարսավեցին ու խայտառակեցին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հասարակական ճնշման ներքո հրաժարվել է նշված ֆիլմերի ցուցադրումից: Ինչպես հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ  Հարություն Խաչատրյանը (ափսոս այս անուն ազգանունը…), Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարությունը հայտնել է, որ իրենք չեն կարող դրանք ցուցադրել:

Այնուհանդերձ, «Փինք Արմենիա» ՀԿ-ն, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայերենով և անգլերենով տեղեկացրել էր հիշյալ խայտառակ ֆիլմի նախատեսվող ցուցադրման մասին` կատարելով հետևյալ գրառումը` «Հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող #Լսիր Ինձ ֆիլմը Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի հուլիսի 13-ին ժամը 14։00 Հենրիկ Մալյանի անվան թատրոնում» (https://www.facebook.com/pinkarmenia/photos/a.10150769023715238.433285.289270595237/10155532651600238/?type=3&theater ), տվյալ հայտարարությունն առ այսօր չի հանել իր ֆեյսբուքյան էջից: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավարությունը նույնպես խնդրո առարկա ֆիլմերը չի հանել «Ոսկե ծիրան»-ի կայքում հրապարակված ֆիլմացանկից, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք, այնուամենայնիվ, մտմտում են այդ ֆիլմերը մեկ այլ կինոդահլիճում ցուցադրելու մասին: Ավելին. «Փինք Արմենիա»-ն այսօրվա դրությամբ դեռ հույս ունի, որ այդ ֆիլմերը կցուցադրվեն երևանյան մեկ այլ դահլիճում: Կազմակերպությունն իր կայքում կոչ է արել ՀՀ մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, «դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար»։ Հիշյալ ՀԿ-ն նաև հորդորել է «այս տարվա Ոսկե Ծիրանին մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը»։ Այստեղ են ասել` քամին մեռավ ցրտից… Եթե նրանց դիրքորոշումն ի նպաստ այդ ֆիլմերի ցուցադրման, սոդոմական պղծությունների քարոզչության է լինելու, ապա թքել ենք նրանց դիրքորոշման վրա: Հիշյալ ՀԿ-ն անհրաժեշտ է համարել, «որպեսզի «Ոսկե Ծիրան»-ը նույնպես վերանայի Կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը»։ Գրողի ծոցը, թե չի վերանայի… Բացարձակապես հիմնազուրկ և անհեթեթ է «Փինք Արմենիա»-ի այն գնահատականը, թե խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրումն արգելելը հարված է նաև հայկական կինոարտադրությանը:  Նույնքան հիմնազուրկ և անհեթեթ է իր կայքում հիշյալ ՀԿ-ի հրապարակած այն տեղեկատվությունը, թե «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրը, որում ընդգրկված էին նշված երկու ֆիլմը, ցուցադրումից հանելու պատճառը «փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ»։ Նախ, այդ մարդիկ փոքրաթիվ չեն, փոքրաթիվն ու Հայաստանում փոքրամասնությունն իրենք են, և երկրորդ՝ խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրումն արգելել պահանջող մարդիկ բնավ դեմ չեն հայկական կինոարտադրությանը, դեմ են այլասերվածության քարոզչությանը և հակամշակութային դրսևորումներին ասպարեզ տալուն:

Չգիտեմ` զավեշտ ասեմ, խայտառակություն, հանցագործությո՞ւն, թե ողբերգություն, սակայն բավական չէ, որ այդ ֆիլմերը պատրաստողները և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչը կամ կազմակերպիչները ցանկանում էին, գուցե հիմա էլ դեռ ցանկանում են դրանք ցուցադրել քաղաքամայր Երևանում, ֆիլմացանկում նշված ֆիլմերի տակ նույնիսկ գրել են 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները: Հետաքրքիր է` այս իրողությանը տեղյա՞կ էին կամ գոնե հիմա տեղյա՞կ են հանրապետության ղեկավարները, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շրջապատում կամ հասարակության մի մասի մոտ որպես հավատացյալ, աստվածապաշտ հայտնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլ ղեկավարներ: Եթե տեղյակ չեն, կիրազեկենք ոչ միայն այս հրապարակմամբ, հարցման միջոցով կփորձենք պարզել իրենց կարծիքը տվյալ իրողության նկատմամբ, ինչպես նաև կխնդրենք Հայաստանի ցանկացած կինոդահլիճում չթույլատրել հիշյալ ֆիլմերի ցուցադրությունն անչափահասների շրջանում, եթե դա կարող են:

Վերոնշյալ իրողությունն ևս մեկ անգամ օրախնդիր է դարձնում Հայաստանում այժմ դեռ գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Եվ, ահա, այլասերվածության վերաբերյալ այդ ֆիլմի ցուցադրությունն արդեն փորձում են հնարավոր դարձնել նաև հնագույն աշխարհում «Սուրբ օրենքների երկիր» անվանումով հայտնի և աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանում, այսինքն` Երկրի վրա Աստծո միջնաբերդում:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի տնօրենը` տիկին Վարդուհին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նշված ֆիլմերի ցուցադրման առնչությամբ տողերիս հեղինակի հետ հեռախոսազրույցում հավաստեց, որ իրենք վերոնշյալ ֆիլմերի ցուցադրման հետ կապ չունեն, դա ոչ թե իրենց, այլ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության միջոցառումն է, ուղղակի թատրոնի դահլիճում են ցուցադրելու, ընդհանրապես, ոչ միայն դահլիճը, այլև շենքը Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությանն է: Նշված ասուլիսում Հ. Խաչատրյանի տեղեկացմամբ, իրենց գործընկերներից մեկը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն է, իրենք նշված և այլ ֆիլմերի ցուցադրման համար պայմանավորվել էին Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Հիշյալ միության երկարամյա նախագահը`  կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, իր իսկ հրապարակային խոստովանությամբ, մասոն էր: Հետաքրքիր է` այս պահին Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը փաստացի ղեկավարող, 14 հոգուց բաղկացած վարչությունո՞ւմ էլ մասոններ կան, ու նրա՞նք են եղանակ որոշողը…

Ինքը` Ռուբեն Գևորգյանցը, իր որոշ հարցազրույցներում (հրապարակված, օրինակ, «Հայոց Աշխարհ» օրաթերթում) հանդես էլ գալիս ազգային, բարոյական արժեքների պաշտպանության դիրքերից, այլասերվածությանը միանշանակ դեմ` այն աստիճան, որ չէիր հավատա, թե այդ մարդը մասոն է, եթե հենց ինքը խոստովանած չլիներ: Այս առումով դեռ պետք է պարզել` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավարությունը իրո՞ք Ռուբեն Գևորգյանցի հետ է պայմանավորվել նշված խայտառակ ֆիլմերի ցուցադրման համար, թե հիշյալ միության ներկայիս ղեկավարության: Ինչևէ, նշված խայտառակ, անթույլատրելի ֆիլմերի ցուցադրման փորձի պատասխանատվությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հ. Խաչատրյանից, «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանից և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանից բացի, կրում է նաև Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախկին թե ներկա ղեկավարությունը:

Նշենք նաև որ «Մոսկվա» կինոթատրոնում անցած կիրակի ուշագրավ պայմաններում է կայացել «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը: Հասարակության զայրացած ներկայացուցիչներից, «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով այստեղ բողոքի միջոցառում իրականացնողներից Հ. խաչատրյանին պաշտպանելու, նրա վրա հասած ծիրանների նետումը կանխելու համար, կինոթատրոնի մոտ ոստիկանությունը և այլ ուժեր աննախադեպ միջոցների են դիմել: Այստեղ են եղել անվտանգությունն ապահովող մասնավոր պահնորդական ինչ-որ կազմակերպության բազմաթիվ ծառայողներ, ընդ որում, մի մասը` քաղաքացիական հագուստով, ՀՀ ոստիկանության «Հրեշտակների գումարտակի» մոտ տասը սպաներ, ՊՊԾ գնդի 6 ոստիկաններ: Ավելին. կինոթատրոնի դիմացի տարածքը շրջապատից բավական մեծ պարագծով նախապես մեկուսացվել է իրար կողք շարված երկաթյա արգելապատնեշներով, իսկ ինքը` Հ. Խաչատրյանը, ճեպազրույցով հանդես է եկել, լրագրողների հարցերին պատասխանել «Մոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ, հավանաբար վախենալով կամ զգուշանալով երկաթյա արգելապատնեշներից այն կողմ հավաքված մարդկանցից:

Ընդգծենք` Հ. Խաչատրյանը շատ լավ գիտի, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին պատմող հիշյալ ֆիլմերն իրենցից ինչ են ներկայացնում, ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ինքն է խոսել այն մասին, թե Արևմուտքի վնասակար, անճաշակ, ստորացնող, վիրավորող, այսինքն` հակամշակութային կինոարտադրանքն ինչպես է ներխուժում Հայաստան ու հասնում հայ կինոդիտողներին, այստեղ ցուցադրման իրավունք ձեռք բերում: Նա շատ լավ գիտակցում ու հայտարարում է, որ կինոն կարևոր զենք է: Եվ ուրե՞մն…

Դատելով ամենից, Հ. Խաչատրյանը մասոնական ինչ-որ օթյակի գաղտնի անդամ է, հակառակ պարագայում քիչ հավանական է, որ միջին մակարդակի կինոռեժիսոր լինելով, նա կարողանար ոչ միայն հիմնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, այլև կայացնել այն` ստանալով Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի և արևմտյան այլ երկրների, այդ երկրների կինոաշխարհի հռչակավոր և ազդեցիկ ներկայացուցիչների (կինոռեժիսորների, կինոդերասանների, թերևս նաև կինոարտադրողների) ֆինանսական ու բարոյական աջակցությունը: Այդ եվրոպական օսկարակիր, Վենետիկում, Բեռլինում, Կաննում մրցանակներ ստացած, համաշխարհային կինոյի սյուներ, կինոյի ինչ-որ մի տեսակի սկիզբ դրած, կինոյի միջոցով, կինոյի լեզվով, կինոյի տեսակով կինոն, կյանքը, աշխարհը շարժող մեծ կինոռեժիսորները (այս բնորոշումները «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենինն են), հավելենք` նաև հռչակավոր կինոդերասանները, եթե «Ոսկե ծիրան»-ի տնօրենը մասոն չլիներ, հիշյալ երկրների մասոնական օթյակների աջակցությունը, կազմակերպչական ջանքերը չլինեին, ազդեցության լծակները չգործադրվեին, Հ. Խաչատրյանի հրավերով դժվար թե գային Երևան` մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, կարծում ենք, պարզապես չէին գա:

Կարելի է նաև կարծել կամ ենթադրել, որ այն բանից հետո, երբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայացել է և Հ. Խաչատրյանն էլ Հայաստանում դարձել է հանրահայտ և ազդեցիկ` այն աստիճան, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. հանդիպել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի, Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ, բացի այդ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հղած ուղերձում փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին սրտանց ողջունել է ու հիշյալ կինոփառատոնը բոլոր երևանցիների կողմից սպասված մեծ տոն համարել, 2014թ. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է փառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, ողջույնի ու գովեստի խոսքեր ասել, անցյալ տարի էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարը, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր նախագահ, ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանն են ներկա են գտնվել (նրանք նաև այս տարի են ներկա եղել) «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, մասոնական օթյակներից մեկի ղեկավարը և Հ. Խաչատրյանը որոշել են, որ եկել է ժամանակը, որ ինքը կատարի իր նախասահմանված դերը, մասոնական օթյակում որոշված առաքելությունը, այսինքն` Հայաստանում փորձի դռները բացել վնասակար, անճաշակ, ստորացնող, վիրավորող հակամշակութային կինոարտադրանքի, ավելի որոշակի` այլասերման, սոդոմական պղծությունների ուղղակի թե անուղղակի քարոզչության առջև:

Հնարավոր է նաև մեկ այլ բացատրություն. եթե Հ. Խաչատրյանն, այնուամենայնիվ, մասոն չէ, ապա հիշյալ ֆիլմերը «Ոսկե ծիրան»-ի ֆիլմացանկում ընդգրկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի և արևմտյան այլ երկրների առաջարկով, հորդորով կամ պահանջով, որպեսզի չզրկվի նրանց ֆինանսական աջակցությունից և «Ոսկե ծիրան»-ը չհայտնվի փակման վտանգի տակ: Այդ դեպքում Հ. Խաչատրյանը թող չզարմանա, եթե Հայաստանում վաղն իրեն կոչեն Հուդա Հարութ: Չէ՞ որ Հուդան Քրիստոսին մատնեց 30 արծաթի համար: Հուլիսի 9-ին, օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի անցկացվել է Սուրբ Աննա եկեղեցում:

Հուլիսի 7-ին հրավիրված հիշյալ մամուլի ասուլիսում Հ. Խաչատրյանն ասել է, որ այս անգամ ոչնչից մեծ աղմուկ բարձրացրին, անհասկանալի բողոք եղավ: Այլասերվածներին, սոդոմական պղծություններին տրված մարդկանց ներկայացնող, նրանց կյանքի մասին պատմող ֆիլմերի ցուցադրման փորձը Հայաստանում, ըստ Հ. Խաչատրյանի, ոչի՞նչ է: Եթե բարձրացած բողոքը նրա համար իսկապես անհասկանալի է (թեև բնավ այդ կարծիքին չենք), ապա դա մեզ ստիպում է լրջորեն մտածել Հ. Խաչատրյանի մտավոր կարողությունների մասին: Վերջինս նույն ասուլիսում համոզմունք է հայտնել, որ միջադեպը փառատոնի վրա ստվեր չի գցի, որովհետև դրանք ո՛չ միջազգային, ոչ էլ մրցութային ֆիլմերն էին: Չարաչար սխալվում է Հ. Խաչատրյանը, նշված ֆիլմերի ցուցադրման փորձն արդեն իսկ ոչ միայն ստվեր է նետել կինոփառատոնի վրա (դա շատ մեղմ է ասված), այլև խայտառակել, փչացրել է «Ոսկե ծիրան»-ը, դրա համը հանել է… Հ. Խաչատրյանը չի հասկացել կամ իրեն չհասկացողի տեղ է դրել, որ Հայաստանում «Ոսկե ծիրան»-ի շրջանակում նույնիսկ թուրքական ֆիլմեր կարող են ցուցադրվել, բայց այլասերվածների և այլասերվածության վերաբերյալ ֆիլմեր չե՛ն կարող ցուցադրվել, չպե՛տք է ցուցադրվեն, դրանց ցուցադրման նույնիսկ փորձը պետք է բացառեր ու պետք է բացառի: Եթե ոչ ինքը, մեր հասարակության առողջ հատվածը կբացառի բոլոր հնարավոր միջոցներով… Չնայած այս ամենին, Հ. Խաչատրյանը նույն ասուլիսում հույս է հայտնել, որ նշված ֆիլմերը հաջորդ տարի կկարողանան ցուցադրել: Ի՞նչ է` «Ոսկե ծիրան»-ի տնօրենը մտադիր է բախո՞ւմ սադրել, եթե այո, ումի՞ց է դրա պատվերը ստացել…

«Մենք երկիր ենք, որտեղ գրաքննություն չկա»,- ասել է Հ. Խաչատրյանը:

Շատ վատ է, որ ազգային, հոգևոր, ընտանեկան, բարոյական արժեքների ու պետության պաշտպանության համար գրաքննություն չկա, համենայն դեպս, այս հարցում այն պարտադիր պետք է լինի:

Հիմա անդրադառնանք կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հ. Խաչատրյանին, անցյալում նրա հրապարակային ելույթներից մեկ-երկուսին:

Հատվածներ` «Շողակաթ» հեռուստաընկերության «Օր 6-րդ» հաղորդաշարին 2013 թվականին Հ. Խաչատրյանի տված հարցազրույցից (https://www.youtube.com/watch?v=q0cOTKCXB6g ).

«Հզոր երկրները, հատկապես եվրոպական երկրները շատ մտահոգ են կինոփառատոնները ծավալուն դարձնելու համար, ավելի մեծացնելու, աշխարհը բերելու դեպի փառատոն, որովհետև մշակութային տեսակը պահպանելու համար, հոգևորը պահպանելու համար` իրենց ազգային, պարզվեց, որ մեծ վտանգի տակ են: Ամերիկյան կոմերցիոն կինոն գրավեց աշխարհը, բոլոր հանդիսատեսներին, հեռուստատեսությունը բավականին բթացրեց մարդկանց, տվեց խաղալիքներ, զբաղմունք, և կարծես մարդկանց մոտ վերացավ այն հոգևորը, որ ստանում էին մշակույթից, մշակութային և հոգևոր հիշողությունը սկսեց կորցնել, կենտրոնանալ փոքրիկ բաների վրա, որոնք տալիս են ամեն օրվա արագ սնունդ ուղեղի, հոգու… Եվ ոչ միայն իրենց արվեստն են իրենք ֆինանսավորում, ասենք, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, նաև` այլ երկրների, այլ մարդկանց: Իմ բոլոր ֆիլմերի պես ֆիլմերի համաֆինանսավորողները` Շվեյցարիա, Հոլանդիա, տարբեր երկրներ, մեր` հայկական ֆիլմերի: Հայերի, քուրդերի, թուրքերի, վրացիների, ռուսների, բոլորի համար փող են ներդնում, որպեսզի այդ կինոյի տեսակը, որը կոչվում է հոգևոր-մշակութային կամ հեղինակային, որոնք զարգացնում են կինոլեզուն, որոնք տալիս են հոգևոր մի ինչ-որ ինֆորմացիա, որոնք տալիս են մտավոր, ինչ-որ մի զարգացման ճանապարհ են ցույց տալիս»:

 

Հրապարակային հարցում պարոն Հ. Խաչատրյանին`

  1. այլասերվածների և այլասերվածության մասին ֆիլմեր ցուցադրելո՞վ է, որ մենք պետք է պահպանենք մեր մշակութային տեսակը, հոգևորը մեր ազգային… Դուք այդպե՞ս եք ընկալում, ու դրա համա՞ր է, որ չեք բացառել «Ծիրանի այգիներ» և «Լսիր Ինձ» խայտառակ ֆիլմերի ներառումը «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկում:
  2. Ինչո՞վ են տարբերվում վերը նշված ֆիլմերը ամերիկյան կոմերցիոն կինոյի այն նմուշներից, որոնք նույնպես ներկայացնում են այլասերվածների կյանքը, միմյանց հետ հարաբերությունները և այլասերվածություն: Ուզում ենք նաև հասկանալ, թե «Ոսկե ծիրան» արժեքավոր ու հեղինակավոր միջազգային կինոփառատոնը խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրությամբ ինչո՞վ է տարբերվում մարդկանց, ձեր իսկ խոսքերով, բավականին բթացրած, խաղալիքներ տված հեռուստատեսությունից:
  3. «Ծիրանի այգիներ» և «Լսիր Ինձ» ֆիլմերը, ըստ ձեզ, պարունակո՞ւմ են այն հոգևոր արժեքները, որոնք մարդը պետք է ստանա ու ստանում է մշակույթից, դուք այդ ֆիլմերը համարո՞ւմ եք մշակութային արժեքներ, դրանք, ըստ ձեզ, ինչո՞վ փոքրիկ բաներ չեն, մեծ բաներ են:
  4. Վերոնշյալ խայտառակ ֆիլմերը, ըստ ձեզ, հոգևոր-մշակութային են կոչվում, հոգևոր-մշակութային կինոյի տեսակի՞ն են պատկանում… Նշված ֆիլմերը տալիս են հոգևոր մի ինչ-որ ինֆորմացիա՞ են տալիս, մտավոր ինչ-որ մի զարգացման ճանապա՞րհ են ցույց տալիս…

 

Հ. Խաչատրյան. «Կինոն ամեն մի երկիր, ամեն մի ազգ համարում է իր կարևոր զենքերից մեկը, դա լուրջ մշակութային զենք է…»:

 

Հրապարակային հարցում պարոն Հ. Խաչատրյանին`

  1. Միանգամայն ճիշտ ներկայացնելով, որ «Կինոն ամեն մի երկիր, ամեն մի ազգ համարում է իր կարևոր զենքերից մեկը, դա լուրջ մշակութային զենք է…», խնդրո՞ւմ ենք պատասխանել, թե «Լսիր Ինձ» խայտառակ ֆիլմը, ըստ ձեզ, մեր երկրի, մեր ազգի կարևոր ու լուրջ մշակութային զենքերի՞ց է…
  2. «Ծիրանի այգիներ» ֆիլմի նախատեսվող ցուցադրությամբ այդ ո՞ր ազգն ու երկիրն են իրենց այդ կարևոր, լուրջ «մշակութային» զենքը փորձում հանել մեր դեմ: Վստահ ենք, որ պարսիկներն ու Իրանը չեն, քանզի Իրանում մեծ խստությամբ են վերաբերվում այլասերվածներին և այլասերվածության դրսևորումներին:

 

Հ. Խաչատրյան. «Էս ալան-թալանի շրջանում ամբողջովին ձեռքներիցս գնաց այդ մշակութային գործիքը, որը ինձ համար պատերազմական լուրջ գործիք է, կինոն, որովհետև եթե դու պաշտպանում ես զենքով երկրիդ սահմանները, մշակութային սահմանները պաշտպանելը շատ մեծ ավելի ու դժվար բան է և շատ ավելի ռիսկային բան է: Այսօր մեր մշակութային սահմանները լավ պաշտպանված չեն, ինչո՞ւ են ներխուժում այդքան վնասակար, անճաշակ, ստորացնող, վիրավորող արվեստի տեսակներ կամ արվեստի նմուշներ, որովհետև մենք մեր սահմանները լավ չենք պաշտպանում…»:

 

Հրապարակային հարցում պարոն Հ. Խաչատրյանին`

Հրաշալի իմանալով, որ կինոն պատերազմական լուրջ գործիք է, և այսօր մեր մշակութային սահմանները լավ պաշտպանված չեն, փորձել եք այդ պատերազմական լուրջ գործիքը մեր ժողովրդի ու պետության դե՞մ կիրառել… Փորձել եք ապահովե՞լ այդքան վնասակար, անճաշակ, ստորացնող, վիրավորող խնդրո առարկա ֆիլմերի ներխուժումը Հայաստան…

Խոսելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման մասին, Հ. Խաչատրյանը նույն հարցազրույցում ասել է.

«Մենք գնացինք այն ճանապարհով, որն ավելի հեշտ էր, բայց մի քիչ երկար ճանապարհ է` ստեղծել կինոփառատոն, որը կպատմի աշխարհի լավագույն ֆիլմերի մասին, կցուցադրի, կսովորեցնի, հայկական կինոն` ինչ-որ ունենք, կցուցադրի եկող հյուրերին, կարտահանի դեպի աշխարհ, և, փառք Աստծո, մեր 10 տարվա մեջ մի տարօրինակ փոփոխություն տեղի ունեցավ. եթե առաջին տարին ունեինք 1000 հանդիսատես` 5 օրվա մեջ, այսօր տարեկան 50-60 հազար հանդիսատես են նայում այն բոլոր ֆիլմերը, որ մենք բերում ենք»:

 

Հրապարակային հարցում պարոն Հ. Խաչատրյանին`

  1. Այլասերվածների վերաբերյալ «Ծիրանի այգիներ» և «Լսիր Ինձ» խայտառակ ֆիլմերը, ըստ ձեզ, աշխարհի լավագույն ֆիլմերի՞ց են…
  2. Նշված ֆիլմերը բերել եք, որպեսզի մեզ ցուցադրե՞ն, սովորեցնե՞ն…
  3. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրել ու կազմակերպում եք, որպեսզի այն նաև, ըստ ձեզ, հայկական կինո համարվող («ինչ-որ ունենք») «Լսիր Ինձ» ֆիլմը ցուցադրի եկող հյուրերին, արտահանի դեպի աշխարհ:
  4. Խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրության ժամանակ ու դրանից հետո չե՞ք ամաչելու, իհարկե, նախևառաջ, մեր ժողովրդից, ապա նաև եկող հյուրերից, որոնց մեջ, վստահ ենք, կարգին, նամուսով տղամարդիկ ու կանայք էլ կան (նույնիսկ Արևմուտքում բոլորը չէ, որ այլասերված են), չե՞ք ամաչելու հայկական կինոն ու Հայաստանը նաև այդ կերպ ներկայացնելով:
  5. Չե՞նք սխալվում, որ թվաբանությունից դպրոցում 2 եք ստացել, քանի որ «Ոսկե ծիրան»-ի առաջին տարում ընդամենը 5 օրվա մեջ ունեցած 1000 հանդիսատեսը համեմատության մեջ քանակապես շատ ավելին է, քան տարեկան, այսինքն` 365 օրվա մեջ ունեցած 50-60 հազար հանդիսատեսը: Անհասկանալի է, թե այդ հետընթացը, եթե, իհարկե, հեռուստատեսությամբ սխալ թվեր չեք հրապարակել, ինչպե՞ս եք փորձում ներկայացրել առաջընթաց, հանդիսատեսների թվաքանակի աճ, ու դրա համար նույնիսկ փառք տալիս Աստծուն:
  6. Աստծուն փառք տալով (եթե, իհարկե, հայր Աստծուն նկատի ունեք և ոչ թե` նրա հակառակորդին), կյանքի դժվարին պահերին Աստծուն դիմելով («Շողակաթ»-ի նույն հարցազրույցի նախաբանից ենք տեղեկացել), ինչպե՞ս եք «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկում ընդգրկել, իսկ այլ անձի կողմից ընդգրկված լինելու պարագայում, այդ ցանկից առ այսօր չեք հանել վերոնշյալ խայտառակ ու հակաստվածային ֆիլմերը:
  7. Կարո՞ղ ենք ենթադրել, որ նշված ֆիլմերը կինոփառատոնի ֆիլմացանկում հարկադրաբար եք ընդգրկել, կամ ուրիշի կողմից դրանց ընդգրկումից հետո, ցանկից չեք հանել նաև այն պատճառով, որ այդ դեպքում միանգամայն իրատեսական եք համարել Արևմուտքի ֆինանսավորումից, հետագա տարիներին նույնպես կինոփառատոնի կազմակերպման հնարավորությունից զրկվելը, այսինքն` գերադասել եք 30 արծաթը… Թե՞ այդպես եք վարվել մասոն լինելով ու մասոնական օթյակի ղեկավարի կամ օթյակի որոշումը կատարելով:

 

Հ. Խաչատրյան. «Դա շատ հզոր կինոփառատոն է, բայց պետք է, որովհետև մենք չունենք մեր կինոթատրոնը, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում կարողանանք այդ կրթական, այդ ինֆորմացիոն պրոցեսը շարունակենք: Հիմա հարց ենք դրել, որ սա մեկ շաբաթվա տոն չէ, սա ամբողջ տարվա համար աշխատանք է, որը լրջորեն զբաղված է հոգևոր-մշակութային դաստիարակությամբ, կրթությամբ` և՛ աշակերտների, և՛ ուսանողների»:

 

Հրապարակային հարցում պարոն Հ. Խաչատրյանին`

  1. Այլասերվածների մասին անբարո ֆիլմերո՞վ պետք է կարողանաք այդ կրթական, ինֆորմացիոն պրոցեսը շարունակել:
  2. Այդպիսի ֆիլմերի ցուցադրությունը հիմա արդեն հոգևոր-մշակութային դաստիարակություն, աշակերտների և ուսանողների կրթությո՞ւն է նշանակում կամ կոչվում…
  3. Հասկանո՞ւմ է Հ. Խաչատրյանը, որ իր վերոնշյալ քայլով վարկաբեկում է «Ոսկե ծիրան» միջազգային արժեքավոր ու հեղինակավոր կինոփառատոնը:

Հ. Խաչատրյանին նաև այլ ու վերը շարադրվածից անհամեմատ ավելի շատ հարցեր կարող ենք ուղղել ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ առերես հանդիպման ժամանակ, սակայն առայժմ բավարարվենք այսքանով` հուսալով, որ նա «Ոսկե ծիրան- 2017»-ի ֆիլմացանկից արագորեն դուրս կհանի հիշյալ ֆիլմերի անվանումները ու կբացառի դրանց ցուցադրումը նշված կինոփառատոնի շրջանակում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հետաքրքիր է նաև, թե ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուները և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախապես տեղյա՞կ էին, որ «Ոսկե ծիրան- 2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել այլասերվածների վերաբերյալ առնվազն երկու ֆիլմ: Հուսանք, որ տեղյակ չեն եղել… Այնուամենայնիվ,  խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրման փորձի կապակցությամբ ծագած սկանդալից հետո, երբ փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պետք է որ տեղյակ լիներ այդ մասին, վերջինս հուլիսի 9-ին փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ինչո՞ւ…

Ջավախքցիները սովորաբար պատվախնդիր մարդիկ են, և հուսով ենք, որ նրանք արժանի դաս կտան Հ. Խաչատրյանին: «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակի հեռախոսահամարն է 010 52 10 42, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը` 10 54 05 28, ՀՀ մշակույթի նախարարությանը` 011 56 45 46: Այս հեռախոսահամարները հրապարակում ենք, որպեսզի նրանք, ովքեր հիշյալ կազմակերպություններին ասելիք կունենան, առանց նշված հեռախոսահամարները ձեռք բերելու համար ժամանակ կորցնելու, զանգահարեն և ասեն իրենց ասելիքը…

Արթուր Հովհաննիսյան

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն