Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

«Ո՛չ այլասերման քարոզին». «Ոսկե ծիրանի» անփառունակ մեկնարկը

Հուլիս 10, 2017թ. 12:52
ցույց լգբտ-ների դեմ 1

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի չկային ո՛չ համաշխարհային աստղեր, ո՛չ էլ առանձնապես մեծ թիվ էին կազմում տեղական աստղերն ու հանրային դեմքերը: Բայց, այդուհանդերձ, տեղի մինչ մեկնարկը կարմիր գորգի վրա հայտնվեցին փառատոնի հյուրերը, մասնակիցները, հովանավորներն ու կինոարվեստի ներկայացուցիչներ: Իսկ արարողությանը զուգահեռ ընթանում էր«Ո՛չ այլասերման քարոզին» պաստառներով բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները եկել էին զգուշացնելու, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով, ինչի մասին էլ «Իրավունքը»զրուցեց «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ հետ.

– Մենք արդեն երեք տարի է պահանջում ենք Հայաստանում արգելել այլասերվածության քարոզչությունը: Երբ Ազգային ժողովի հետ այս թեման քննարկում էինք, մեզ ասում էին, որ դրա վտանգը չկա, բայց այսօր հասել ենք նրան, որ «Ոսկե ծիրան» փառատոնը երեխաների համար պատրաստվում էր այլասերված ֆիլմեր ցուցադրել: Խոսքը փառատոնի ծրագրում առկա 12+ ֆիլմերի մասին է, որոնք, ուղղակիորեն քարոզչություն էին այլասերման: Եվ սա եւս մեկ առիթ է հիշեցնել, որ անմիջապես արգելք է պետք մտցնել: Նման փառատոններ Հայաստանում գործ չպետք է ունենան, այսինքն՝ իրենք իրենց գործունեությունը, բոլոր դեպքերում, չեն կարող իրականացնել, մենք կխանգարենք, բայց օրենք է անհրաժեշտ, որ այս ամենն արգելվի:

Պարոն Բոշյան, այս անգամ, կարծես թե, հաջողվեց կանխել նման ֆիլմերի ցուցադրումը: Բայց կարո՞ղ ենք վստահ լինել, որ նման երեւույթ այլեւս չի կրկնվի:

– Այդ ֆիլմերի ցուցադրումը կանխվել է, բայց քանի դեռ չկա համապատասխան օրենք, վաղը կհայտնվի մեկ այլ փառատոն, որը կրկին կփորձի երեխաների համար նման ցուցադրություններ կազմակերպել: Եվ որպեսզի այս հարցերով զբաղվենք ոչ թե մենք, այլ ոստիկանությունը, անհրաժեշտ է օրենք: Իսկ քանի դեռ չկա այդ օրենքը, մենք պետք է անընդհատ մեր իշխանություններին դրա մասին հիշեցնենք:

Ի դեպ, նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում նախատեսվում էր ցուցադրել այլասերվածների եւ այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի) ` հայ դերասանների մասնակցությամբ:Ինչպես նաեւ նախատեսվում էր ցուցադրել եւս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է եւ պատրաստվել է այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված երկու ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք, անչափահասները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն