Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատենք. Լուկաշենկո

Հուլիս 6, 2017թ. 10:40
BELARUS PRESIDENTIAL ELECTIONS

ԵԱՀԿ-ն կարող է ապավինել Բելառուսին որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորի։

Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի՝ հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Դուք լավ գիտեք մեր հնարավորությունները։ Դուք կարող եք միշտ ապավինել մեզ, մանավանդ, ինչ վերաբերում է Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորությանը»,- հայտնել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ կան հակամարտություններ այնպիսի տարածաշրջանններում ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը։ «Դրանք շատ կարեւոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատենք։ Մենք արդեն քննարկել ենք համաեվրոպական անվտանգության բազմաթիվ խնդիրներ, այլ հարցեր ԵԱՀԿ օրակարգից։ Այդ հարցերի հրատապությունը չի անհետացել։ Այն ոչ միայն պահպանվում է, այլեւ ուժեղանում»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտտոնենն էլ իր հերթին հայտնել է, որ համաձայն է Բելառուսի նախագահի դիրքորոշման հետ՝ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում կազմակերպության դերի հարցում։ «Մենք, որպես խորհրդարանականներ, զբաղեցնում ենք ակտիվ դիրքորոշում, բացահայտ քննարկում խնդրահարույց հարցերը»,- ասել է նա։ Քրիստին Մուտտոնենի խոսքով, կարեւոր է նաեւ հարթակի ստեղծումը այն բանի համար, որպեսզի նաեւ պետությունների կառավարությունները կարողանան շարունակեն երկխոսությունը օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն