Գլխավոր » Politics, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

Արցախի բանակը դեռ շատ մեղմ է պատասխանել Ադրբեջանին

Հուլիս 5, 2017թ. 10:33
Գագիկ Համբարյան

Հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանցիները կրկին դիմեցին սադրանքների…Սպասելի էր,քանի որ պաշտոնական Բաքուն վաղուց է գործում ահաբեկիչներին բնորոշ ոճով և ակտիվանում է կարևոր իրադարձություններից առաջ… Հարավային ուղղությամբ ազերիների ակտիվացման պատճառը՝հուլիսի 5-ին Հայաստանում նշվող Սահմանադրության օրվան էր “նվիրված”,և Բաքուն այդպիսով փորձում էր շնորհավորել մեզ Սահմանադրության ընդունման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն 20:20-20:30-ի սահմաններում Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ…Հայկական կողի համարժեք գործողությունների արդյունքում բավական տուժել է Ալխանլուն և ադրբեջանական կողմը տվել է նաև զոհեր քաղաքացիական բնակչության կազմից…Ըստ ազերիական ԶԼՄ-ների տվյալների զոհվել են 1967 թ-ին ծնված Սաբիհա և 2015 թ-ին ծնված Զահրա Գուլիևաները:
Նախ, սկսեմ նրանից, որ Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանելով Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը կրկին զարմացրել է իր անգրագիտությամբ.”Ադրբեջանական կողմը չի կիրառել ՏՌ-107 համակարգերը,այլ ճնշել են հակառակ կողմի հրեշավոր սադրանքը,որը բերել է զոհերի խաղաղ բնակչության կազմում…”,-ասվում է Զաքիր Հասանովի գերատեսչության տարածած հայտարարության մեջ, որում Բաքուն և՛ փորձում է հերքել, բայց և՛ հաստատում է, որ կիրառել է այդ համակարգը հայերի դեմ…Ազերիների սուտը ամբողջությամբ բացահայտվեց Արցախի ՊՆ-ի վերջին հաղորդագրությամբ, որում հրապարակած երկու տեսանյութերը ամբողջությամբ բացահայտում են, թե ո՛վ և որ ժամին է խախտել զինադադարը ու ո՛վ և որ ժամին է այդ սադրանքին պատասխանում (տեսանյութեր)…

Հուսով եմ,Երևանը և Ստեփանակերտը շատ արագ միջնորդներին կապացուցեն,թե ով է զինադադարի խախտման մեղավորը և ով պետք է պատասխան տա զոհերի համար…
Շատ ուրախ եմ,որ վերջապես հայկական կողմն արեց այն, ինչը շատ վաղուց պետք է աներ. հարվածեց ազերների այն բնակավայրերից մեկին, որը պաշտոնական Բաքուն դարձրել է կրակակետ և այդ բվակավայրի խաղաղ բնակչությանը վերածել է կենդանի վահանի… Իմ կարծիքով մերոնք շատ մեղm են պատասխանել: Ավելի մեծ մարդկային կորուստներ պետք էր պատճառել հակառակորդին…Ափսոս, որ ազերիները տվել են ընդամենը երկու զոհ…
Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ ազերիական գյուղերը վաղուց են դարձել պատուհաս սահմանին ծառայող մեր դիրքապահների և զինվորականների համար: Բաքուն միշտ հույսը դրել է, որ հայերը կրակ չեն բացի խաղաղ բնակչության վրա: Սակայն ժամանակn էր փոխել մեր ռազմավարությունը , որն ավելի շատ վնաս էր տալիս արդեն մեզ: Հիմա, Իլհամ Ալիևի ահաբեկչական բանակի դեմ թող պայքարեն նույն ազերի խաղաղ գյուղացիները,որոնց կյանքը Իլհամ Ալիևի համար գրոշի արժեք չունի…
Բաքուն արդեն վայնասունը դրել է,  մեզ արդեն սպառնում է…Այդպես էլ պետք է լիներ…Պաշտոնական Ստեփանակերտի կողմից ներկայացված ապացույցները քարուքանդ են անում Բաքվի “փաստերը”…
Այսուհետ Բաքվում պետք է հասկանան,որ ամեն սադրանքի և դիվերսիայի դեպքում տուժելու է իր խաղաղ բնակչությունը… Մեզ համար մեր զինվորի կյանքը շատ ավելի թանկ է ազերի խաղաղ բնակչի,այդ թվում նաև երեխայի կյանքից…Եթե Ալիևի հանցագործ և ֆաշիստական ռեժիմը չի մտածում իր խաղաղ բնակչի, այդ թվում նաև երեխայի կյանքի մասին, ապա մենք բացարձակ մտածելու բան չունենք…
Հիշեցնեմ,որ 2015 սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժի կողմից կրակոցների և ռմբակոծությունների հետևանքով Տավուշի մարզում խաղաղ բնակիչներ էին զոհվել…Մահացածներն էին Բերդավան գյուղի բնակչուհիներ, 41-ամյա Սոնյա Ռեվազյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, մեկ հոգի էլ մահացել է Պառավաքար գյուղում, ով 93-ամյա Պայծառ Աղաջանյանն էր…Չմոռանանք նաև ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազերի ասկյանրների կողմից խոշտանգված և դաժանաբար սպանված Խալափյանների ընտանիքի մասին, ինչպես նաև Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանին…
Հ.Գ.Պաշտոնական Բաքուն արդեն սպառնում է Արցախին…Բաքվի ամեն տեսակ ակտիվացմանը և սադրանքներին մերոնք պետք է ավելի դաժան պատասխանեն…Թուրքը միայն հասկանում է ուժի լեզուն…
Ի դեպ,ազերիների սադրանքը նաև ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին…Հուլիսի 4-ին Կասպրշչիկի գրասենյակը Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում պլանային դիտարկում էր իրականացրել,որն անցել էր առանց խախտումների…Բաքուն սադրանքերի միջոցով զրոյացնում է միջնորդների ջանքերը…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն