Գլխավոր » Analitika, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Ազգային ժողովը պետք է ընդունի այլասերման քարոզչությունն արգելող օրենք.պետությունը պետք է պաշտպանի մեր ընտանիքներն ու մշակույթը այլասերումից

Հունիս 21, 2017թ. 09:05
Տիգրան Հեքեքյան, Սոս Գիմիշյան, Արման Բոշյան-քննարկում

Միջազգային կենտրոնների կողմից ֆինանսավորվող մի շարք տեղական հկ-ներ, լրատվամիջոցներ (հիմնականում կայքեր) ու անգամ քաղաքական ուժեր վերջին շրջանում բացահայտորեն լծվել են սեռական փոքրամասնությունների օգտին տարվող քարոզչությանը:

Դեռ մեկ տարի առաջ Եվրամիության երկրների որոշ դեսպաններ մեր իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով՝ սկսեցին հրապարակավ մասնակցել այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջոցառումներին:

Ի դեպ, այլասերման քարոզի և ՀՀ ներքին գործերին միջամտելու հարցում իր ակտիվ դերն ունի ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ամիսներ առաջ  մատ թափահարելով ասում էր, թե Հայաստանը պարտավոր է ընդունել լգբտ-ների իրավունքները պաշտպանող օրենքներ: Իրենց հովանավորյալների աջակցությունից ոգևորված լգբտ-ների իրավունքների պաշտպան կառույցներն այսօր առավել ակտիվորեն են իրականացնում իրենց քարոզը՝ օգտագործելով տարբեր մեթոդներ՝ կոնֆերանսներ ու փողոցային ակցիաներ են կազմակերպում, գովազդային վահանակներ փակցնում քաղաքի տարբեր մասերում։

Մեր տեղեկություններով, մեծացել է նաև արտաքին ճնշումը կառավարության ու խորհրդարանի վրա, որպեսզի ընդունվեն լգբտ-ների իրավունքներն ամրագրող՝ <<Խտրականության դեմ>> և երեխաներին ընտանիքներից օտարման համար իրավական հիմքեր ստեղծող <<Ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին>> օրենքների նախագծերը։
Երեկ հրավիրված ասուլիսում հայ մտավորականը, քաղաքական գործիչն ու հասարակական կառույցի ներկայացուցիչը իշխանություններից պահանջեցին օրենքով պայքարել մեր պետությունն ու ազգային արժեքները խաթարող այս չարիքի դեմ:
ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է

Տարիներ առաջ, երբ մտահոգությամբ խոսվում էր մեր երկրում աղանդների տարածման կամ այլասերվածության քարոզի մասին, շատերը, այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաներ, վստահեցնում էին, թե Հայաստանում չի կարող լինել նման բան, մեր ավանդապաշտ ժողովուրդը, որն ունի հազարամյակներով ձևավորված բարոյական կենսակերպ, դա չի կարող հանդուրժել: Սակայն որոշ ժամանակ անց նկատեցինք, որ մեր հասարակության մի հատվածը հայտնվեց աղանդների ցանցում, իսկ այսօր կան անձինք, որոնք դարձել են լգբտ-ների իրավունքների ակտիվ քարոզիչներ:

<<Այս խնդիրները լուծելու համար դրսից ահռելի՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ հոսեցին Հայաստան ու մեր փոքր երկրի համար շատ դժվար եղավ դրանց դեմ պայքարելը>>,-ասում է <<Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ>> կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ: Քաղաքական գործիչը համոզված է, որ դրսից պարտադրվող այլասերության քարոզն այսօր մեզ համար վերածվել է ազգային անվտանգության խնդրի, քանզի միտված է մեր երկրի քանդմանը.<<Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, սա մեզ համար անթույլատրելի է, այլասերվածը չի կարող հայրենասեր ու երկիր պահող լինել>>:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ նկատեց, որ որոշ հեռուստաընկերություններ սկսել են այլասերում քարոզող ֆիլմեր ցուցադրել՝ անգամ չզգուշացնելով տարիքային սահմանափակման մասին. ինչո՞ւ են խաթարում մեր երեխաների հոգեկան աշխարհը, ինչո՞ւ են ագրեսիա կատարում մեր երեխաների հոգեբանության դեմ: Երբ ցանկացած երևույթ անընդհատ քարոզվում ու ցուցադրվում է՝ քար ծակող կաթիլի նման դառնում է հասարակության համար ընդունելի: Հեքեքյանը հիշեց, թե ինչպիսի սթերս է ապրել, երբ Եվրատեսիլով առաջին անգամ էկրանին երևաց այդ Կոնչիտա կոչված խառնուրդը. <<Ես, որ ամեն ինչ տեսած մարդ եմ՝ շոկ ապրեցի, դա ինձ համար խիստ տհաճ էր, հոգիս խանգարվեց: Բայց այսօր երեխաները կատակում են ու դրա անունն են իրար տալիս, այսինքն՝ այնքան եթերով խոսեցին, որ մեր ականջը սովորեց>>:

Պրոֆեսորն անհանգստացած է, որ մեր ժողովուրդը փոքր-ինչ կորցրել է իր զգոնությունը, վտանգը չի զգում, իներտ վերաբերմունք ունի այլասերության քարոզի հարցում:<<Չենք ասում թուր ու թվանք վերցնենք ու այդ մարդկանց վրա հարձակվենք, նրանք իրավունքներ են ուզում՝ տվեք, բայց թող իրենց տանը ոնց ուզում են ապրեն, բայց չքարոզեն մեր ժողովրդի մեջ իրենց այլասերածությունը: Ես  երեխա ունեմ, ինչպե՞ս պետք է նրանց պատսպարեմ այդ գարշելի քարոզից>:
Կոչ արեց՝ թողե՛ք մեր Հայաստանը մնա անաղարտ, մի մտեք մեր դաշտ, մի՛ քարոզեք այլասերվածություն, թույլ տվեք մեր երեխաներին դաստիարակել մեր արժեհամակարգին հարիր: <<Հայն ունի իր բարոյական նկարագիրը, ունի իր մշակույթը, ինչո՞ւ ենք ուզում նմանակել այլ ազգերին, ընդունել նրանց մշակույթը, եկեք պահենք մերը, այն շատ ավելի հարուստ է>>:
<<Համահայկական ծնողական կոմիտե>-ի նախագահ Արման Բոշյանն ասաց, թե վերջին տարիներին այս թեման միտումնավոր եփվում է, քաղաքում քարոզչական պաստառներ են տեղադրվում, հեռուստատեսությամբ ցուցադրվում են այլասերման քարոզչության տարրեր պարունակող ֆիլմեր, մշակույթը լեցուն է այլասերման քարոզչությամբ: Կոնկրետ անուններ  հիշատակեց՝ <<Հոդված 3>> ակումբը ցուցադրում է ֆիլմեր միասեռական ամուսնությունների մասին, Մեծ Բիտանիայի դեսպանատունը լգբտ-ների դրոշն է ծածանում Երևանում, քաղաքական ուժերից <<Ելք>> դաշինքի երեք կուսակցություններից մեկը՝ <<Քաղաքացիական պայմանագիր>>-ը ևս նման դերակատարում է ստանձնել, նրա անդամ Ալեն Սիմոնյանն իր araratnews.am կայքով պարբերաբար քարոզում է, որ մեր երկրում այլասերումը պետք է օրենքի ուժ ստանա:

Նաև <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> ՀԿ-ն բացահայտ մտնում է դպրոցներ ու այլասերում քարոզում անչափահասների շրջանում՝ սեռական դաստիարակության անվան տակ։ Այդ ծրագրով երեխաներին պետք ուսուցանեն, թե ինչ է միասեռականությունը, հակաբեղմնավորիչների ի՞նչ տեսակներ կան, տեղեկատվություն տան ձեռնաշարժության և սեռական հարաբերությունների մասին։ Ի դեպ, կան այս ամենի մասին պատմող գրքույկներ ու համապատասխան կայք։ Հասարակական գործիչը եզրակացնում է՝ սա աշխարահաքաղաքական գործընթաց է ուղղված մեր ազգային մշակույթի, կրոնի, ավանդույթների վերացմանը: Վերցնելով ազգային ավանդույթները, վերացնում են երկրի պաշտպանունակությունը: Այսպիսով. <<Լուծվում է աշխարհաքաղաքական խնդիր, որի նպատակն է նաև նպաստել թյուրքական աշխարհի միավորմանը: Հայաստանը գտնվում է իսլամական երկրների շրջափակման մեջ, մեր դեմ պայքար է գնում և՛ մշակութային, և արժեքային, և ռազմական դաշտում: Եթե սա չգիտակցենք չենք կարող մեր երկիրը պահել>>:
ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿ ՄԻՋՈՑ ԿԱ
Գիտենք, որ մեր օրենսդրությունը չի արգելում այլասերման քարոզը, ասել է, թե քարոզիչների ձեռքներն ազատ են, կնշանակ, ազգային անվտանգությանը սպառնացող այլասերման քարոզը հնարավոր է կանխել միայն օրենսդրական ճանապարհով: Նկատի առնելով այն, որ մեր քաղաքական գործիչները, չինովնիկները տարբեր առիթներով սիրում են վկայակոչել միջազգային փորձը, Արման Բոշյանը տեղեկացրեց, որ այս հարցում կա այդ փորձը. ոչ միայն Ռուսաստանն է ընդունել նման օրենք, այլև ԱՄՆ-ի 9-ը նահանգներում գործում է այլասերման քարոզչությունն արգելող օրենքը: <<Օրենք ընդունելը չի նշանակում, որ այդ մարդիկ քրեորեն հետապնդվելու են, չենք ասում խախտել նրանց սահմանադրական իրավունքը, բայց մենք դեմ ենք նրանց քարոզչությանը , ուզում ենք, որ մեծամասնության իրավունքը ևս պաշտպանվի ու Հայաստանում տիրի առողջ մթնոլորտ>>:

Սոս Գիմիշյանն էլ առաջարկեց օրենքով արգելել այլասերում քարոզող կառույցների ֆինանսավորումը դրսից, միայն այդ դեպքում և՛ աղանդները ճանճի պես կվերանան, և՛ այլասերվածության քարոզիչները:
Տիգրան Հեքերքյանն ահազանգ հնչեցրեց ուղղված կառավարությանը, Ազգային ժողովին, նաև մշակույթի գործիչներին՝ անտարբեր չվերաբերվել այս երևույթին:

<<Ահաբեկված եմ, եթե այս իրավիճակը սրվի ես ու իմ նմանները չեն կարողանա իրենց ընտանիքը, երեխաներին պաշտպանել: Դա նման է նրան, որ Ադրբեջանը հարձակվի ու մեր բանակ մեզ չպաշտպանի>>:

Հեքեքյանն այս հարցի լուծումը վերապահում է պետությանը ու որպես պետականամետ մարդ հարյուր հազարավոր հայ մարդկանց անունից դիմում պատկան մարմիններին՝ պատպանե՛ք մեր երեխաներին, մեր միջավայրը, մեր մշակույթը, հայ ընտանիքները բարոյալքումից, այլասեռումից:

<<Պատգամավորների մեջ շատ են հայ տղամարդիկ, ավանդույթով, ադաթով արժանապատվություն ունեցող մարդիկ: Վստահ եմ, որ նրանք կպաշտպանեն բոլորիս՝ օրենք ընդունելով>>:
Ասուլիսի մասնակիցները Ազգային ժողովին կոչ արեցին ընդունել այլասերման քարոզչությունն արգելող օրենք ու նաև պատրաստակամություն հայտնեցին դրա մշակման հարցում ցուցաբերել իրավական և տեղեկատվական օժանդակություն։
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն