Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Աշխարհը մերժում նեոլիբերալ տնտեսական քաղաքականությանը, իսկ մենք խորացնում ենք

Հունիս 8, 2017թ. 12:56
Կարինե Դանիելյան

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասինե ՀՀ օրենքի նախագծին, մասնավորեցման ծրագրում ընդգրկելով 47 ընկերություն, և վաճառքից նախատեսում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Մտավորականների ֆորումի անդամներն այս քաղաքականությունը համարում են խիստ վտանգավոր ու հարց ուղղում կառավարությանը՝ սա չի՞ նշանակում, որ կառավարությունը անկարող լինելով լցնել բյուջեն ձեռքերը գցել է <<փրփուրներին>>:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ խիստ վտանգավոր է համարում սեփականաշնորհման այդ ընթացքն ու տալիս իր մեկնաբանությունը.

Տիկին Դանիելյան, իրականում մեր կառավարությունը գնում է այն ուղով, որը որդեգրել ենք 25 տարի առաջ, խոսքս ազատ շուկայական հարաբերությունների մասին է, որտեղ հիմնական լոզունգն է՝ պետությունը վատ մենեջեր է և ուղորդողը շուկան է: Ու հիմա պետություն ասում է՝ բեռս ծանր է, եղածը պահելու համար 47 ընկերությունները պետք է սեփականաշնորհեմ: Սխալ է՞ այս մոտեցումը:
-Իհարկե: Միջազգային ֆինանսական ինստիտուտները 90-ականների սկզբին հավաքվելով Վաշինգտոնում որոշեցին, թե ի՞նչ ուղով պետք է գնա աշխարհը: Ընդունվեց Վաշինգտոնյան կոնսենսուսը, որով հաստատվեց բարեփոխումների ուղին, այն է՝ նեոլիբերալ քաղաքականությունը: Շուկան ամեն ինչից բարձր հայտարարվեց, իսկ պետությունը՝ վատ մենեջեր: Մեր բարեփոխումներն էլ անցան այդ կոչի համաձայն, այսինքն՝ շուկան ամեն ինչ կկարողանա կարգավորել, պետությունը որքան հնարավոր է պետք է քիչ մասնակցի ու չխանգարի շուկայի ինքնակարգավարման գործընթացներին:
Ի՞նչ ստացվեց մեզ մոտ 90-ակաների սեփականաշնորհման արդյունքում՝ տեսանք բոլորս, բայց այն միայն մեզ մոտ չէր, այլ ամբողջ աշխարհում: Ինձ բախտ վիճակվեց 2009-ին մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գիտաժողովին, ուր ամբողջ աշխարհն ընդդիմացավ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությանը: Նույնիսկ կոչ էին անում, որ դա եղել է երկրների տնտեսությունները քանդելուն միտված քաղաքականություն: Այսօր ՄԱԿ-ի կառույցները կոչ են անում դադարեցնել այդ քաղաքականությունը՝ շուկայի գերագնահատումն ու պետության կարգավորիչ դերի թերագնահատումը, սխալ է, թե շուկան ամեն ինչից բարձր է, քանի որ իրականում շուկան հակասոցիալական է, հակաէկոլոգիական: Այսօր ԵՄ Լիսաբոնյան համաձայնագրում ևս տեղ է գտել այն մոտեցումը, որ նեոլիբերալ քաղաքականությունը մերժելի է ու աշխարհի կողմից անընդունելի է:
Հավելեմ ևս մեկ փաստ, միջազգային փորձ ցույց է տալիս այն երկրները որոնք չգնացին այս անվերահսկելի սեփականաշնորհման ուղով հիմա շատ ավելի առաջ են՝ դա Չինաստանն է, իսկ հետխորհրդային երկրներից՝ Ղազախստանն ու Բելոռուսը: Ու այն կորուստները, ինչպիսին մենք ունեցանք սեփականաշնորհման հետևանքով, այս երկրները նման իրավիճակից զերծ մնացին: :
Բայց ի զարմանս մեզ, այսօր այն մեր երկրում գնալով շարունակում է խորանալ, հատկապես՝ սոցիալապես խոցելի ոլորտում, ինչպիսին է առողջապահությունը: Ես մտահոգված եմ ու կոչ եմ անում կառավարությանը և Ազգային ժողովին շատ զգույշ վերաբերվել սեփականաշնորհման խնդրին, առավել ևս այն հիմնարկների, որոնք եզակի են ու շատ կարևոր բնակչության համար: Դա մասնավորաբար, վերաբերում է բժշկական, գիտական հիմնակրկներին, այստեղ պետության կարգավորիչ դերը անպայման պետք է պահպանվի:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն