Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի և խուճապի մթնոլորտում, առանց վաղվա օրվա նկատմամբ ունեցած որևէ երաշխիքի». Ադրբեջանի ընդդիմադիր

Հունիս 3, 2017թ. 18:59

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սեփական հասարակության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին  հայտնում է ադրբեջանական bastainfo.com-ը:

«Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի և խուճապի մթնոլորտում, առանց վաղվա օրվա նկատմամբ ունեցած որևէ երաշխիքի: Այդ պատճառով ամեն օր բազմաթիվ ինքնասպանությունների դեպքեր են գրանցվում»,- ասել է Հաջըլըն:

Արիֆ Հաջըլըի խոսքով`  ներկայումս Ադրբեջանում ամենաազդեցիկ քաղաքացուց մինչև շարքային քաղաքացին հանգստություն, ազատություն և անվտանգություն չունի:

«Առանց ազատության և հանգստության երկրում երջանկություն լինել չի կարող»,- հավելել է նա:

Կուսակցության նախագահը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն գործող իշխանություններն են, որվքեր հասարակության դեմ պայքարի և թշնամանքի քաղաքականություն են վարում:

«Վերջ տվեք այս թշնամանքի քաղաքականությանը,  քանի դեռ Ադրբեջանն իսպառ չի ոչնչացել»,- դիմելով երկրի իշխանություններին` պահանջել է Հաջըլըն:

Ադրբեջանում իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով իշխանությունները շարունակական ձերբակալությունների և ճնշումների քաղաքականություն են վարում, ինչը հուսալքության է հասցրել այդ երկրի հասարակությանը:

Ադրբեջանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն