Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանում ծաղրում են Վրաստանը

Հունիս 1, 2017թ. 23:21
Վրաստան

 

Այն,որ մեր հյուսիսային հարևանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի գերին,նույն Վրաստանում բավական դժկամությամբ են ընդունում…Սակայն իրականությունից ոչ մի տեղ չես փախչի…Գործը հասել է նրան,որ ադրբեջանական հայտնի ծաղրանկարիչներից Գյունդուզ Աղաևն իր ստեղծագործություններից մեկը “նվիրել” է ադրբեջանական նավթային գերության մեջ գտնվող Վրաստանին…Իրոք,գործը հասել է նրան,որ Ադրբեջանից նավթագազային կախվածության մեջ գտնվող Թբիլիսին գրեթե զրկվել է անկախ արտաքին քաղաքկանություն վարելու հնարավորությունից…Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող բոլոր քննարկումներում և բանակցություններում զգացվում է Բաքվի շունչը…Իլհամ Ալիևն է որոշում,թե ինչ է կարևոր Վրաստանի համար,իսկ ինչը՝ոչ…
Շատերը գիտեն,որ վրացիներն իրենց երկիրն անվանում են Sacartvelo (Սաքարթվելո)…Իսկ Ադրբեջանի Նավթային պետական կորպորացիան SOCAR-ն է…Պատկերավոր ներկայացնելու,թե ինչ հարաբերությունների մեջ են Թբիլիսին և Բաքուն ազերի ծաղրանկարիչը Վրաստանը ներկայացնում է որպես SOCARtvelo…Ցավոք,բայց Գյունդուզ Աղաևը շատ ճիշտ է ներկայացրել ներկայիս վրաց-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը…Վրաստանը թմրամոլի նման նստած է ադրբեջանական նավթի և գազի ասեղին և չի կարող ձերբազատվել այդ վտանգավոր կախվածությունից,որի հետևանքով “հպարտ և անկախ” Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելուց հետո շատ շուտով կարող է կորցնել նաև Վրաստանի ամբողջ հարավը…Բաքուն և Անկարան բավական երկար ժամանակ է ամեն ինչ անում են,որ փոխեն Ջավախքի էթնիկ պատկերը և այն հայաթափ անեն…Միայն Ջավախքում բնակվող հայերն են խանգարում Թուրքիային և Ադրբեջանին,որ Վրաստանի մահմեդականներով բնակեցված Աջարիան և Քվեմո Քարթլին միավորվեն որպես մեկ ընդհանում մահմեդականներով բնակեցված տարածք,որի միջով անցնում են Թուրքիան և Ադրբեջանը միավորող բոլոր ենթակառուցվածքները՝ գազամուղը,նավթամուղը,երկաթգիծը և ավտոմոբիլային ճանապարհները…Էթնիկ պատկերը հօգուտ մահմեդականների փոխելուց հետո Անկարան և Բաքուն շատ արագ կխլեն Վրաստանի ամբողջ հարավը Թբիլիսիից…Այլ ժողովուրդների և հատկապես քրիստոնյաների հողերի խլելու մեջ ազերիները և նրանց մեծ եղբայր թուրքերը պրոֆեսիոնալ են…Պատահական չեն ազերի պատմաբանները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական քաղաք,որը գրավվել է վրացիների կողմից…Չեմ զարմանա,եթե ազերի պատմություն հորինողները նաև “հայտնաբերեն”,որ Սաքարթվելոն՝դա ադրբեջանական SOCAR-ից է առաջացել և “պատմական ճշմարտությունը” վերականգնելու համար Իլհամ Ալիևը որոշի ոչ միայն գրավել Թբիլիսին,այլև ամբողջ Վրաստան-SOCARtvelo-ն… Հայերի,հույների,արաբների,քրդերի,լեզգինների,թալիշների,պարսիկների և այլ ազգերի “ունեցվածքը” սեփականաշնորհող թուրքը շատ հեշտությամբ կտիրանա նաև պառակտված Վրաստանին…
Հուսով եմ,այս ծաղրանկարը կսթափեցնի վրացիներին և հատկապես ազերիներին ծախված “մտավորականությանը”…
Հ.Գ.Ի դեպ,Վրաստանն այս վիճակում հայտնվել է ի շնորհիվ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ջանքերի, ով փորձելով դուրս բերել Վրաստանը ռուսական գազի և նավթի “գերությունից” այն դարձրեց ադրբեջանական նավթի և գազի “ստրուկ”…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն