Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Հայերը հրապարակի կենտրոնում խորոված չեն անում, hայերը բկի բոլշեւիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար

Մայիս 24, 2017թ. 00:16
30459

Համացանցում` Հանրապետության հրապարակում խորոված անելու տեսարանը մեծ արձագանք է գտել հայկական օգտատերերի շրջանում: որ  Խորովածի արարողությունը Նարեկ եւ Մարինա Ավայանների հարսանյաց հանդիսության մի մասն է: Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թ-ին: «Իրավունք»-ը կապ հաստատեց տեսանյութի մասնակիցներից մեկի` Անապայում բնակվող պարարվեստի ռեժիսոր, դերասան Արամ Մանուկյանի հետ:

– Արամ, կարո՞ղ ենք իմանալ, թե ում գաղափարն էր Հանրապետության հրապարակում խորոված անել:

– Քանի որ ընկերներով պարբերաբար հավաքվում ենք, խորոված ենք անում, որոշեցինք  հայկական ավանդական խորովածն այլ կերպ մատուցել: Ստացվեց այնպես, որ «Արմենիա Մարիոթը» դարձավ հարսանյաց արարողության սրահ, այդ պատճառով էլ  որոշեցինք խորովածն անել Հրապարակի կենտրոնում: Մի բան, որը մինչ այդ ոչ ոք չէր արել: Խորովածը գնել ենք այլ ռեստորանից շշերով: Պատրաստի խորովածը դրել ենք Հանրապետության հրապարակում, նկարահանել այդ ամենը մի քանի րոպե: Ընդ որում` մենք նկարահանել ենք հարսանեկան տեսահոլովակ:  Պետք չէ դրա մեջ բան տեսնել, ասել` հայերը հրապարակի կետրոնում  խորոված են անում: Հայերը  հրապարակի կենտրոնում խորոված չեն անում: Հայերը բկի բոլշեւիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար: Նկարահանման  վերջում ոստիկանության աշխատակիցը մոտեցել ու զգուշացրել է մեզ` չանել նման բան: Մենք էլ վերցրինք մեր մանղալն ու հեռացանք:  Ընդ որում` նմանատիպ նկարահանումով  կարող էինք նաեւ ֆուտբոլ խաղալ: Սա ուղղակի նկարահանում է:

– Ոստիկանության աշխատակցի մոտենալուց հետո Ձեզ կամ տեսանյութի մյուս ընկերներին բերման ենթարկե՞լ են:

– Բերման ենթարկել… դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս: Բերման ենթարկեին, տանեին, ի՞նչ անեին: Մեզ զգուշացրել են, մենք վերցրել ենք խորովածն ու էլ չենք արել նման բան:

– Հետադարձ հայացքով եթե նայեք Ձեր եւ Ձեր ընկերների արարքը, հասարակական կարգ խախտե՞լ է, թե՞ ոչ:

– Կոնկրետ չեմ կարող ասել` դա հասարակական կարգի խախտում էր, թե ոչ: Ոչինչ չի որոշվել դրա հետ կապված: Եթե մեր արածը հասարակական կարգի խախտում էր… մեզ զգուշացրել են, մենք  էլ դա չենք արել:

Ի դեպ,  տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ կառավարությունից, որտեղից հորդորեցին հարցը գրավոր ուղարկել, իսկ ոստիկանությունը խոստացավ ավելի ուշ պարզաբանել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն