Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը օկուպացրել է Արցախի որոշ շրջաններ. Վլադիմիր Եվսեև

Մայիս 20, 2017թ. 23:07
Ալեքսանդր Մարկարով

Երեւանի պետական համալսարանում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը քննարկում էր կազմակերպել «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևն այս քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի որոշ շրջաններ. «Այս պարագայում, մինչեւ այդ շրջանները չվերադարձվեն, անգամ տարածքների փոխանակման ճանապարհով, աշխարհաքաղաքական կոնֆլիկտի դեպքում, պատերազմն անխուսափելի կլինի»: 

Եվսեեւի կարծիքով՝ ադրբեջանական կողմը հակված է փոխզիջումների: Ըստ Եվսեեւի Արցախն ավելի նորմալ պետություն է դառնում, այստեղ ընտրություններն ընթանում են ժողովրդավարական չափանիշներով. «Արցախը զարգանում է անգամ պատերազմական իրավիճակում»:

Փորձագետի դիտարկմամբ՝ սխալ էր Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելը: Եվսեեւի համար հավանական չէ Ադրբեջանում ներկայիս իշխանությունների ամրապնդման դեպքում որեւէ արդյունքի հասնելը: Ըստ փորձագետի. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել ոչ թե ինչ-որ տարածքների հանձնմամբ, ասենք՝ Լավրովի, Պուտինի պլանի համաձայն, այլ պետք է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատել»:

Արցախի վերլուծական կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանն էլ նկատեց, որ անգամ պատերազմական իրավիճակում Արցախի պետական բոլոր գերատեսչություններն աշխատում էին, եւ այսօր Արցախի տարածքում գոյություն ունի Արցախ պետությունը: 

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն