Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նախագահին

Մայիս 20, 2017թ. 20:24
կաթողիկոս

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքները Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուրախ ենք, որ Ձեր նախագահությամբ Իրանի հավատավոր ժողովուրդը շարունակում է եռանդուն աշխատանքով ապահովել հայրենի երկրի առաջընթացն ու զարգացումը:

Մեր ժողովուրդը մեծապես կարևորում է Հայաստանի և Իրանի դարավոր բարեկամական կապերի առավել ամրապնդումը և տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զորացումը: Վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրների հարաբերությունները պիտի արդյունավորվեն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ Իրանի և Հայաստանի առավել շենացման և մեր ժողովուրդների կյանքի բարօրության», – նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն