Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի ձեռնարկված սադրիչ գործողությունները

Մայիս 17, 2017թ. 00:48
Եկեղեցի

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների մասին՝ մեր մտահոգությունն ենք արտահայտում և խստորեն դատապարտում կատարվածը։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու՝ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը, իրավիճակի շարունակական  սրացումը և դրանց հետևանքով պատճառվող մարդկային կորուստները մեծապես վտանգում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, նաև ձախողեցնում միջազգային հանրության ջանքերով սկզբնավորված բանակցային գործընթացը։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, հավատարիմ մնալով իր խաղաղարար առաքելությանը, պիտի շարունակի ամենայն ջանք գործադրել հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, արցախաբնակ մեր զավակների անվտանգ և ապահով կյանքի»։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/05/16/886008/

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն