Գլխավոր » TOP

Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ

Մայիս 17, 2017թ. 00:45
ՀՔԾ-1

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, 2017թ. մայիսի 12-ին armtimes.com էլեկտրոնային կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ:

Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել  վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից: Այսպիսով, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն