Գլխավոր » Regions, Լրահոս

Ադրբեջանի դեսպանը վախեցել է հայ դոկտորանտի ներկայությունից ու լռել

Մայիս 16, 2017թ. 17:16
Տիգրան Օհանյան

Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում վախեցել է համալսարանի հայ դոկտորանտ Տիգրան Օհանյանի ներկայությունից և հրաժարվել է խոսել մինչև նա դուրս չգա դահլիճից։

«Երեկ Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպում էր Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Որոշեցի ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ: Ներս մտնելուց հետո հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց․

«Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի մինչև դուրս չգա»: Ես լքեցի դահլիճը»,­-գրել է Տիգրան Օհանյանը:

Մինչ այդ Ադրբեջանի դեսպանը Վարշավայում ևս մեկ անգամ հանդիպում է ունեցել Վարշավայի համալսարանի ուսանողների հետ, որին մասնակցել է նաև Տիգրան Օհանյանը: Այդ հանդիպմանը դեսպանը հայտարարել է, թե «հայերը եկվորներ են ու բարբարոսներ»:

Տիգրան Օհանյանը դեսպանին հարց է ուղղել այն մասին, թե ադրբեջանցի գիտնականների պնդմամբ Վարշավան ու Թբիլիսին էլ ադրբեջանական հողեր են: Հայ դոկտորանտի հարցը զայրացրել է Հասանովին: «Իրեն բնորոշ ձևով գազազեց ու հայտարարեց որ ես, լեհերն ու մնացածները պիտի այրվենք դժոխքում ու դուրս եկավ դահլիճից»,­տեղեկացնում է Օհանյանը:

Տիգրան Օհանյանն այս մասին  գրառել է  ֆեյսբուքյան իր էջում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն