Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Խնդրում եմ լրագրողներին զգուշորեն լուսաբանել սեռական հանցակազմ պարունակող դատական նիստերը

Մայիս 16, 2017թ. 17:06
Անահիտ Բախշյան

Որպես մանկավարժ` դիմում եմ հատկապես այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են դատական գործերն ու որտեղ սեռական բնույթի հանցակազմ պարունակող շատ դեպքեր են առկա լինում: Կարծում եմ դրանք լուսաբանելու նպատակը հանրությանը դրանց մասին տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան նման գործողություններից: Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ հոդվածներում մանրամասն նկարագրեք այն սեռական գործողությունը, որը նկարագրվել է դատարանում. մի՞թե դա է կարևորվում ձեր կողմից:

Մասնավորապես` լրագրող Լիլիթ Քալաշյանը սույն թվականի մայիսի 13-ին lragir.am-ում լուսաբանել է Վերաքննիչ քրեական դատարանում Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության ավարտը, ու, բավական չէ՝ մանրամասն նկարագրել է հանցանք պարունակող սեռական գործողությունը, ավելին՝ վերնագրում էլ է հատկապես նշել այն:

Հոդվածը կրկին չգովազդելու նպատակով չեմ ուզում վերնագիրն արտատպել: Ամբողջ հոդվածում կարմիր թելի պես նկարագրվում է այդ գործողությունն այն դեպքում, երբ կարելի էր, շրջանցելով հատկապես այդ գործողության նկարագրությունը, ներկայացնել վերաքննիչ բողոքի ընթացքն ու ավարտը: Հայտնի է, որ ցանկացած լրագրող իր լուրի կամ հոդվածի համար այնպիսի վերնագիր է ընտրում, որը գրավի ընթերցողին ու նա կարդա տվյալ լուրը, սակայն Լիլիթ Քալաշյանի ընտրած վերնագիրն ու ամբողջ նյութը ծայրից-ծայր հակամանկավարժական է:

 

Խնդրում եմ, զգույշ եղեք, այդ նյութերը կարդում են նաև դեռահասները, մի՛ դրդեք նրանց կատարել այնպիսի գործողություն, որը նրանց կկանգնեցնի դատարանի առաջ:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն