Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ինչո՞ւ են մասոններն այսչափ հետաքրքրված քրիստոնյա Հայաստանով

Մայիս 3, 2017թ. 17:37
մասոն-

Հարցազրույց նախկին  <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ
-90-ականներին եղել եք ՀՀ նախագահի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պետք է, որ հստակ իմանաք՝ երբվանի՞ց մեր երկիրը հայտնվեց մասոնական <<աչքի>> նշանառության տակ, ե՞րբ Հայաստան մտան մասոնական օթյակները:
-90-ականների սկզբից հայաստանցի հայերը սկսեցին այցելել ՙՄեծ Արևելք՚ օթյակ՝ Ֆրանասիայում: Իհարկե, դժվարանում եմ ասել, թե գնացածներն այնտեղ ի՞նչ կարգավիճակ էին ձեռք բերում, բայց որ ձեռք էին բերում՝ միանշանակ էր: Հետևաբար, կարող ենք համարել, որ այդ ժամանակներից սկսվեց օթյակների մուտքը Հայաստան, քանի որ հայերի այցերը Ֆրանսիա նշանակում էին նաև կապերի հաստատում, նոր մարդկանց ներգրավում իրենց շարքերում, դրսից ինչ-ինչ առաջարկների, հրահանգների ստացում և այլն:

Դեռևս ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կառավարությանը կից գործում էր Եկեղեցիների խորհուրդ, այն բավական երկար ժամանակ գործեց նաև անկախ Հայաստանում, զբաղված էր կազմակերպություններին առնչվող բովանդակային հարցերով՝ այսինքն, թե ինչո՞վ են զբաղված, ի՞նչ նպատակ ունեն, հետևաբար, որին կարելի է թույլ տալ մասնակցել Հայաստանի հասարակական, հոգևոր կյանքին, որին՝ ոչ: Այս մարմինը զտում էր կատարում, խորհրդի ղեկավաները կարող էին անվտանգության խորհրդի անդամներին ուղարկել զեկուցագիր ու նշել՝ X կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանում անթույլատրելի, վտանգավոր քայլեր իրականացնել, և հիմնվելով միջազգային իրավական դրույթների վրա՝ առաջարկել արգելել դրա գրանցումը: Բայց որոշ ժամանակ այց Եկեղեցական խորհուրդը վերացվեց, քանի որ այդ տարիներին Հայաստանում իշխող դարձավ փողը ու մեր կառավարիչներն ուզեցին նաև այդտեղ փող աշխատել՝ թույլատրելով այս կամ այն կառույցի, այդ թվում մասոնական, մուտքը Հայաստան: Հիմա մնում է հույսը դնել նրա վրա, որ դրական գործեր կատարող կառույցներ են այստեղ հաստատվել: Հույսանք, որ այդ օթյակները Հայաստանում փիս-փիս բաներ չեն անի: Չնայած, ինչո՞ւ պետք է չանեն, երբ բոլոր տեղերում անում են:
Հայաստանում կան տարբեր՝ և’ ֆրանկո-եվրոպական, և’ անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական օթյակներ: Հայտնի է, որ տարբեր օթյակների առկայությունը խիստ վտանգավոր է տվյալ երկրի համար, քանի որ նրանց մեջ եղած բախումներից տուժում է երկիրը, անկայունանում է նրա քաղաքական համակարգը, ինչին նպաստում է նաև այն, որ դրանցում ներգրաված են լինում երկրի քաղաքական, տնտեսական ընտրանին:
-Ենթադրվում է, որ Հայաստանում կան բազմաթիվ օթյակներ: Անկախ նրանից, թե ի՞նչ օթյակների հետ գործ ունենք, միևնույն է՝ դրանց բոլորի թիրախը մեկն է: Իսկ այդ բախումներն արհեստականորեն են ստեղծվում: Նպատակը հետևյալն է. քանի որ թիրախը նույնն է, բախումներ ստեղծվում են, որպեսզի մարդկանց ուշադրությունը հիմնականը շեղեն ու կենտրոնացնեն այդ բախումների վրա:
Օթյակների շարքերում, այո, ներգրաված են տվյալ երկրի ընտրանին՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութայի: Դա հնարավորություն է տալիս օթյակին վերպետական, վերազգային գործունեություն ծավալել: Հետևաբար, ասել, թե օթյակները չեն զբաղվում քաղաքականությամբ՝ կեղծիք է: Հիմա շատ կարևոր է, որ մեր մամուլը բաց զրույցի հրավիրի այն մարդկանց, որոնք հայտարարում են, թե իրենք մասոն են ու ներգրավված են այս կամ այն օթյակում, թող ասեն՝ ո՞ր օթյակում են և ի՞նչ գործունեություն են ծավալում:
Այսօր մարդու մեջ ոչնչացվում է մարդկայնությունը, անտրոպոցիդ է տեղի ունենում, արդյունքում, մարդը ռոբոտացվում է, որպեսզի ավելի դյուրին դառնա նրա շահագործումն ու աշխարհի կառավարումը: Մարդու ազատությունների անվան տակ տեղի է ունենում մարդու ստրկացում. մարդու մի քանի կրքերին ազատություն տալով՝ իրականում նրան դարձնում են այդ կրքերի գերին: Մասոնական օթյակների անդամների հետ պետք է խոսել այս ամենի մասին ու հետևյալ կարևոր հարցն ուղղել՝ իրենք դիմադրում ե՞ն, թե՞ դրա իրականացնողներն են, օթյակներում հավաքվող էլիտան այս հարցերը քննարկում է՞, թե՞ ոչ: Եթե քննարկում է, ապա ինչպիսի՞ պատասխաններ է տալիս:

– Վերջերս Հայաստան ժամանած <<Մեծ Արևելք>> օթյակի մեծ վարպետն ասաց, թե ցանկանում են օգնել ներկայումս ծանր ժամանակաշրջան ապրող Հայաստանին: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Ավելի պարզ՝ նպատակը բարի՞ է, թե՞ չար:
-Հայաստանին օգնելու մասին օթյակի ղեկավարի խոսքը կարող է նաև լինել անկեղծ: Բայց որպեսզի հասկանանք, թե իրականում որքանո՞վ է նա անկե՞ղծ, պետք է իմանանք որտեղի՞ց են գալիս ազդակները: Որպես կանոն մասոնական բարձրագույն ատյաններն են տեղյակ լինում բացասականի մասին, մինչդեռ ներքևում կարող են տեղյակ չլինել: Եթե օթյակ մտնել ցանկացող մարդկանց ասեք, որ նրանք պետք է չարին ծառայեն, բնականաբար, չեն մտնի կամ շատ քչերը կմտնեն: Հայաստանյան օթյակներում մեր էլիտայից ներկայացված են մի քանի հարյուր մարդ, եթե նրանց ուղիղ ասեն՝ եկեք Հայաստանը քանդենք՝ չեն համաձայնվի: Մանավանդ որ, հայաստանյան օթյակներում կան մշակույթի գործիչներ, ես ոմանց ճանաչում եմ, նրանց մեջ կան պայծառ մարդիկ, որոնք հավատացած են, որ մտնելով այնտեղ լավ գործով են զբաղված: Ասում են՝ համերգներ ենք կազմակերպում, որին մասնակից են տարբեր ժողովուրդներ, բիզնես ծրագիր ենք անում, մի լավ բան ենք կառուցում: Իհարկե, տվյալ օթյակը կարող է մի քանի տարի ոչ մի բացասական ազդակ չստանալ, կամ ստանալ, մինչդեռ անդամներն ի վիճակի չլինեն այն գնահատել որպես բացասական, քանի որ այդ ամենն արվում է քողարկված:

Օրինակ, Եվրոպայում ներդրեցին մուլտիկուլտուրալիզմը, ասում են ի՞նչ վատ բան է, մարդիկ են, թող գան, բայց իրականում խառնարաններ են սարքում, ժողովուրդներին զրկում են ազգայինից, իրենց հոգևորից, մշակույթից, դարձնում խամաճիկ: Սա ոչ թե մարդասիրություն է, այլ մարդատյածության բարձրագույն աստիճան՝ քողարկված մարդասիրությամբ: Օթյակները կարող են 10 լավ գործ անել, բայց 11-ը լինի երեխաներին ընտանիքներից վերցնելը: Ասում են՝ կան վատ պայմաններում ապրող երեխաներ, ի՞նչ վատ է, թող տանեն, լավ պայմաններում պահեն: Բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ սարսափելի նպատակ է այն հետապնդում: Կամ խոսում են մարդու ազատություններից ու զուգահեռ տանում սեռական փոքրամասնությունների քարոզը: Օթյակները ստոր քայլ են կատարում, արհեստականորեն ստեղծում են սեռական փոքրամասնությունների հալածյալ կերպար ու նրանց վերցնում իրենց հովանու տակ, որովհետև այսօր ԼԳԲՏ-ները դարձնել են համաշխարհային կառավարման գործիքներ: Ինչևէ, սա մի բարդ համակարգ է, պետք է հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունես: Պետք է նուրբ ձեռք լինի, չես կարող՝ սուրը հանել և ուղղել բոլոր օթյակների դեմ, այդպես կարող ես շատ կարևոր, արժեքավոր մարդկանց հարված հասցնես: Բայց մյուս կողմից էլ պարտավոր ես զգուշացնել նրանց՝ գիտե՞ք, ձեր մուտքը օթյակ կարող է վտանգավոր լինել, դուք որպես ազդեցիկ մարդիկ, կարող ես իբրև շղարշ օգտագործվել՝ բացասական գործերը փակելու համար:
-Մասոնների ղեկավարները նաև չեն թաքցնում, որ հետքրքրված են ՙհոգևոր զարգացվածությամբ հայտնի հնագույն Հայաստանով՚. ինչո՞վ է նրանց ուշադրությանն <արժանացել> մեր քրիստոնյա երկիրը:
– Հայ ժողովուրդն ունի երկու կարևոր որակներ՝ համադրող և մունետիկ: Երբ Հռոմի պապն ասաց՝ դուք այս աշխարհի մունետիկներն ենք, նկատի ուներ այն, որ հոգևոր ազդակները հայկական լեռնաշխարհից անընդհատ գնացել են դեպի Եվրոպա, դարձել հոգևոր Եվրոպայի միաբանությունների հիմքը, կազմել եվրոպական մշակույթի կարևոր մասը: Իսկ այսօրվա խուժանությունը, որ մեզ հրամցնում են, ոչ մի առնչություն չունի բուն եվրոպականի հետ, որի ստեղծմանը մասնակցել ենք մենք՝ աշխարհի ժողովուրդների հետ միասին: Ի դեպ, այն, որ Հայաստանը հոգևոր ազդակների աղբյուր է, գիտեն բոլորը՝ բացի մեզանից: Հայաստանը նաև եղել է շտեմարան, մենք ոչ միայն տվել ենք մեր սեփական ազդակները, այլև հավաքել ենք դրանք տարբեր տեղերից, այսինքն՝ մեր մշակույթի մեջ նստած է համադրումը, մենք համամոլորակային համադրող ենք եղել:

Ճապոնիայից մինչև բրիտանական կղզիներ դարեր շարունակ գնացել են հայ հոգևորականները, վաճառականները (նրանք այսօրվա չարչի առևտրականների հետ ոչ մի աղերս չունեն), վարպետները՝ իրենց հետ տանելով մեր հոգևոր ազդակները: Հիմա, աշխարհի ուժերը փորձում են օգտագործել հայության այս երկու որակները: Մի կողմում, մարդու փրկությանը ձգտող ուժեր են, որոնք օգնում են հայկական համակարգի ուժեղացմանը: Մյուս կողմում՝ մարդուն խամաճիկ դարձնել կամեցող ուժերն են, սրանք ուզում են տարալուծել, ոչնչացնեն ու բզկտել հայկականը: Ահա, թե ինչո՞ւ և’ մեկին, և’ մյուսին հետաքրքրում է քրիստոնյա Հայաստանը:
Ցավոք, առաջին բանակը դեռ թույլ է ու անկազմակերպ, քանի որ երկրագնդի վրա երկար ժամանակ աշխատել են դեստրուկտիվ ուժերը: Ու հիմա առաջին անգամ, պետք է կտրուկ անցում կատարվի դեպի մարդկայնության ուժերի հաղթանակ:
-Տարբեր երկրներում ստեղծված մասոնական օթյակները գործում են արևմտյան օթյակների ազդեցության ներքո՝ այնտեղից ստանում հրահանգներ, տալիս հաշվետվություն: Սա չի՞ նշանակում, որ դրանք տվյալ երկրում 5-րդ շարասյան դեր են խաղում: Սրան էլ գումարվում է նրանց գաղտնի գործելաոճը, փակ դռների հետևում կազմակեպվող հավաքները թույլ են տալիս մտածել, որ երկրի դեմ թակարդ է լարվում:
-Եթե օթյակը գաղտնիության խորհրդավորություն է ստեղծում, ուրեմն, արդեն նրանում անառողջ բան կա: Դրանք այսօր չպետք է լինեն այստեղ, հենց միայն այն պատճառով, որ մեզանում ընկալվում են որպես գաղտնի գործող կառույցներ: Ու եթե մեր մոտ հարց է ծագում՝ գուցե դրանք 5-րդ շարասյո՞ւն են մեր երկրում, սա արդեն բացասական երևույթ է: Այն, որ կան մարդատյաց համակարգեր, որոնք Հայաստանի, Արցախի ու հայության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն են իրականացնում՝ ակնհայտ է:

Հիմա դա արվում է մասոնական օթյակների, Բիլդերբերգյան ակումբի, թե մեկ ուրիշի կողմից, դա ինձ քիչ է հետաքրքրում: Փաստն այն է, որ Նաթանիահուն ռազմական մեքենա է պատրաստում ու տալիս հայատյացությամբ լցված Ադրբեջանին, դրանով նա Ադրբեջանին լարում է հայության դեմ: Արքայազն Չարլզը գալիս է Հայաստան ու ոսկու հանքերն է ՙօրհնում՚, որոնց շահագործումից կթունավորվի մեր Սևանա լիճը, մեր երկիրը կդառնա անապատ: Մենք պետք է հասկանանք, որ նման քայլերը հայության դեմ ուղղված պայքարի դրսևորումներ են:

Ես տվեցի Նաթանիահունի ու Չարլզի անունները, բայց բացարձակ նկատի չունեմ աշխարհի հրեաներին ու անգլիացի ժողովրդին: Հակառակը, մենք պետք է կարողանանք բոլոր երկրներում գտներ մեր դաշնակիցներին, քանի որ այդ գործողությունները ոչ թե միայն մեր դեմ են ուղղված, այլ բոլոր ժողովուրդների, այդ թվում անգլիացիների, հրեաների: Ուրեմն, պետք է կարողանանք բոլոր ժողովուրդների հետ աշխատել: Բայց ամենից կարևորն այն է, որ կարողանանք նախ ինքներս մեզ գտնել. մեզ հզոր համախմբում է հարկավոր, մեր կյանքի բոլոր ոլորտներում պետք է գործել մեկ միասնական օրգանիզմի պես: Հայաստանի, Արցախի ու աշխարհի հայությունը պետք է գտնի այդ համախմբման հնարավորությունը:

Պետք է հասկանանք, որ պետք է հենվենք մեր հոգևոր համակարգի վրա, ու այդ հայապահապան համակարգը աղերս չպետք է ունենա դրսի հետ, չպետք է դրսից ազդակներ ստանա, քանզի օտար համակարգերը մեզ համար քայքայիչ են:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Շարունակելի

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն