Գլխավոր » Լրահոս

Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսությունը

Ապրիլ 25, 2017թ. 18:37

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ,որոնք խախտելով Ուկրաինայի “Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին” օրենքը ապրիլի 20-22 մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին: Յալթայում Բաքուն բավական ճոխ է ներկայացված եղել: Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի բանկերի ասոցիացիան, Ադրբեջանի միջազգային բանկը,Ադրբեջանի պետական նավթային կորպորացիան(SOCAR),Ադրբեջանի Առևտրային ներկայացուցչությունը ՌԴ-ում,խոշորագույն Azersun Holding և Azerbaijan Methanol ընկերությունները և այլն:


Այս հարցին չէի անդրադառնա, եթե նույն Իլհամ բեյի գրպանային կայքերը գրեթե ամեն շաբաթ չանդրադառնային հայ-ուկրաինական հարաբերություններին, չհիշեցնեին իրենց ընթերցողներին, որ Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատմական Հայրենիքը՝ Հայաստանը, ժամանակին, երբ ՄԱԿ-ում քվեարկում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, դեմ է քվեարկել:

Նույն ալիևյան մամուլը Ղրիմը ներկայացնում է ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք՝ հաճոյանալով Կիևին: Չմոռանանք, որ Ուկրաինան “Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին” օրենքը գրեթե արտագրել է Ադրբեջանի նույնաբովանդակ օրենքից: Ուկրաինայի ԱԳՆ-նն իր “սև ցուցակ”-ի գաղափարը ևս ընդօրինակել է Բաքվի տխրահռչակ “սև ցուցակ”-ից…Ղրիմում տնտեսական գործունեություն ծավալողների դեմ քրեական գործերը Պորոշենկոն ևս վերցրել է Իլհամ Ալիևի օրինակիցա:


Մասնակցելով Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին պաշտոնական Բաքում գործով ապացուցեց,որ նրա համար միևնույն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դե ֆակտո, Ադրբեջանի համար Ղրիմը ՌԴ տարածք է և նա այնտեղ բավական ակտիվ փորձում է ներդրումներ անել,ինչպես նաև թքած ունի Ուկրինայի ԱԳՆ-ի “սև ցուցակ”-ի վրա…Դե յուրե Ադրբեջանը ծիծաղում է Կիևի վրա:


Իլհամ բաբան իր այս քայլով բոլորին ապացուցեց,որ երկերեսանիի մեկն է…Որ նրա խոսքերի և գործերի միջև սարերի տարբերություն կա:


“Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկում իր փորած փոսի մեջ”: Այն, ինչ խորհուրդ էր տալիս Ալիևը Պորոշենկոյին, հիմա վերջինս կիրառելու է Ադրբեջանի դեմ:

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն