Գլխավոր » TOP, Ցեղասպանություն

Սրբադաս նահատակների սրբազան կտակը

Ապրիլ 25, 2017թ. 11:51
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց Ցեղասպանութեան 100, 101, 102-րդ ու դեռ գալիք տարելիցները աւելիով են կոփելու Հայաշխարհի պահանջատիրական երթը: Պահանջատիրական պայքարի անժամանցելիութիւնն ու յարատեւութիւնը փոխկապակցւած՝ աւելիով են ամրապնդելու բովանդակ հայութեան համազգային բնաւորութիւնն ու տեսլականը՝ հայրենական թէ սփիւռքեան համընդհանուր հարթակներում:

Համազգային ու համահայկական նշանակութեան մեր արդարացի եւ ինքնատիպ պայքարը, սակայն համամարդկային նշանակութեամբ սերտաճելու որպէս գրաւական արդէն քառորդդարեայ պետական նեցուկով է օժտւած ու համաշխարհային հանրութեանը ներկայանում է այդ պատկառելի ներուժով: Եւ իրաւամբ, մեր պայքարը աւելիով է ուժգնացել, ծաւալւել ու երաշխաւորւել, երբ սփիւռքեան- համայնքայինից վերաճել է հայրենական-պետական պայքարի…

Ահաւասիկ փաստը.- որքան կայացած-ուժեղացած լինի հայոց պետականութիւնը, նոյնքանով  էլ երաշխաւորւած կը լինի մեր պայքարի ու պահանջատիրութեան յաղթական երթը, ընդհուպ մինչեւ արդարացի լուծումը Հայ Դատի…: Իսկ Հայ Դատի պայքարի բազմավեկտոր հոլովոյթին մշտապէս պէտք է որ ուղեկցւած լինի պետականութեան կայացման նոյնքան բազմավեկտոր նպատակադրումը:

Արդարեւ, ուժեղ ու հզօր Հայաստանը յաղթական Արցախով (կայացած բանակ, կայացած ընտրութիւններ-իշխանութիւններ, հասարակական-տնտեսական կայացած ու արդար կար•ուսարք, կրթա-մշակութային առաջընթաց եւ այլն…) լիարժէքօրէն ի զօրու է լինելու վախճանական ու յաղթական աւարտին հասցնել հայոց դարակերտ պահանջատիրական պայքարը ու այդպիսով արժանի հատուցումը ապահովել մեր սրբադաս նահատակների սրբազան կտակը…:

«Ալիք» թերթ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն