Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Եթե մարդը մնաց այսօրվա որակներով՝ այլևս ապագա չունի. Աշոտ Մանուչարյան

Ապրիլ 23, 2017թ. 22:46
աշոտ մանուչարյան

Մարդկությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է ասել՝  մարդկությունը չունի երաշխավորված  ապագա:  Մի կողմից այս քաղաքակրթական մոդելի համաձայն  մարդուն տանում են ավելի հիմարացման,  որպեսզի նրան կարողանան կառավարել, մանիպույլատիվ դարձնել: Բայց մյուս  կողմից, 20, 30 տարի հետո նման մարդն այլևս  օգտակար  չի կարող լինել, որովհետև  տնտեսական ամբողջ փուլը կառավարելու են  ռոբոտները, մեքենարները: Հետևաբար,  որպեսզի մարդու գոյությունը երկիր  մոլորակի վրա իմաստ ունենա, նա  պետք է զարգանա ու դառանա կատարյալ մարդ՝ ունենալով աստվածային որակներ: Բայց մյուս կողմից էլ, ինչպես ասացի, նրան անընդհատ խեղճացնում են, հիմարացնում, որպեսզի հեշտ կառավարեն: Այս Սիլայի ու քարիբդայի  արանքում մարդկությունը  պետք է կարողնան դիմակայել:

Իսլամի լեզվով ասած գալիս է մեծ ջիհադի ժամանակը,  երբ մարդն ինքն  իր մեջ եղած մարդկային որակները փոխում է ու գնում դեպի  կատարելություն:

Իսկ քրիստոնեության լեզվով այն կոչվում է՝ ճեղքում դեպի աստվածային որակներ:  Սա այն պահն է, երբ քրիստոնեությունն այլևս չի աշխատում, աշխատում է Քրիստոսությունը: Քրիստոնեությունը, որն ուսմունք է, Քրիստոսին դնում է  մարդու հոգու մեջ և նա պետք է կատարի այդ ճեղքումը:

Կա՛մ մարդու  հոգում  ծնվում է Քրիստոս կամ մարդն ապագա չունի: Եթե մարդը մնաց այսօրվա որակներով՝  այլևս ապագա չունի:

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն