Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչպե՞ս դիմակայել գունավոր հեղափոխություններին կամ <<դեմոկրատիայի արտահանմանը>>

Ապրիլ 23, 2017թ. 22:13
Գունավոր հեղափոխություններ

<<Իրական հեղափոխություն ու գունավոր հեղաշրջում>> թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով <<Նորավանք>> գիտա-կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կլոր սեղանի շուրջ էին հավաքել Ռուսաստանը, Մոլդովան Բելգիան, Ուկրաինան ու Հայաստանը ներկայացնող քաղաքագետներ ու փորձագետներ:

Ներկաներն անհանգստացած են՝ արևմտյան հիմնադրամների ու տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվող տարաբնույթ մանիպուլյացիոն մեթոդներով փորձ է արվում հասարակություններին դարձնել գործիք՝ սեփական շահերի սպասարկու, քայքայվում են արժեհամակարգեր, միջամտում են պետությունների ներքին գործերին, նրանց դարձնելով հեշտ կառավարելի. այս ընթացքը կարող է կոծանել աշխարհը:
Գունավոր հեղափոխությունները քաղաքակրթական ու ազգային արժեհամակագերի դեմ ուղղված հարձակումներ են, դրանք անհանգստացնում են նաև Արևմուտքի առողջ, ավանդապահ ուժերին, որոնք ևս ենթարկվում են հարձակումների:
հերթական գունավոր հեղափոխության դաժան բովով անցած Ուկրաինայի ներկայացուցիչը՝ քաղաքագետ, <<Հակամարտությունների և քաղաքական հետազոտությունների>> Կիևի կենտրոնի նախագահ Միխայիլ Պոգրեբինսկն իր ելույթը սկսեց խոսելո հեղափոխությունների բնույթից, նկատեց՝ մի բան է առհասարակ հեղաշրջումը, բոլորովին այլ բան է գունավոր հեղափոխություն ասվածը: Ոմանք համարում են, որ դրանց տարբերակման հիմքում ընկած են կոնկրետ գործոններ, մասնավորաբար՝ հեղաշրջումը թելադրված է դրսի՞ց, թե՞ ներսից, ներքի՞ն է, թե՞ արտաքին: ՙԸնդունված է ասել, որ արտաքինի ուժերի ազդեցության տակ կատարվածն է համարվում գունավոր հեղափոխություն՚: Կա նաև համոզմունքը, որ գունավոր հեղափոխությունների ՙհայրը՚ Արևմուտքն է ու նրան է պատկանում դրանից իրականացման մենաշնորհը:
<<Մարդաբանական հեղաշրջում>>, այսինքն՝ հեղաշրջում մարդու մտքում ու սրտում. այսպես բնութագրեց աշխարհում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի պրոռեկտոր Օլգա Պավլենկոն: Ասաց, թե <<գունավոր հեղափոխություն>> տեմինն այնքան է վարկաբեկվել, որ այլևս չի օգտագործվում Արևմուտքում, դրան փոխարինելու է եկել արևմտյան երկրների քաղաքական ռազմավարության մեջ տեղ գտած ՙդեմոկրատիայի արտահանում՚ ձևակերպումը: ՙՍա ընդամենը մանիպույլացիա է առավել կազմակերպված հեղաշրջում իրականացնելու համար: <<Դեմոկրատիայի արտահանում>> ասվածը համարվում է լեգիտիմ միջոց տարբեր պետությունների հասարակություններին իրենց ուզած ուղղությամբ ուղղորդելու համար՚: 2016-ից արևմտյան ամենախոշոր կազմակերպությունները ներառված են ՙդեմոկրատիայի արտահանման՚ համակարգում, սակայն սրա հետ մեկտեղ նրանք հայտնվել են ճգնաժամի մեջ ու այժմ վերակազմավորման փուլում են, որպեսզի նոր մեթոդների կիրառմամբ կարողանան նոր խորհուրդներ տալ իրենց կողմից ուղղորդվող խմբերին ու կառույցներին:
<<Դեմոկրատիա արտահանող>> կազմակեպությունների շարքում է տարբեր երկրներում այդ թվում Հայաստանում իր ակտիվ գործունեությունը ծավալող <<Բաց հասարակության հիմնադրամները>>, Օլգա Պավլենկոյի խոսքով, սրա ներկայացուցիչները չենք թաքցնում, որ նպատակների ու ռազմավարության ճգնաժամ են ապրում, ավելին՝ խոստովանում են, որ դեմոկրատիայի արտահանման առաջին փուլը, որ տեղի ունեցավ 2000-ից ու շարունակվել մինչև 2016-ը, ավարտվել է Արմուտքի պարտությամբ:
Պավլենկոն տեղեկացրեց, թե դեմոկրատիայի արտահանմամբ զբաղվող արևմտյան կազմակեպությունները, հիմնադրամները զբաղված են նոր ռազմավարության մշակմամբ ու պատրաստվում են նոր, հուժկու ալիք սկսել: Նրանք այժմ սևեռված նեն Բելառուսի, Կովկասի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Չինաստանի ուղղությամբ:
Ինչպիսի՞ ռազմավարություն են նրանք այժմ որդեգրել ու ի՞նչ գաղափարներ են փորձելու քարոզել: Առաջին, հասարակությանների մեջ ներարկում են սեփական իշխանության ոչ լեգիտիմ լինելու գաղափարը: Երկրորդ, ռուսական աշխարհը հայտարարում են կոռուպցիայի աղբյուր: Երրորդ, պայքարում են հետխորհրդային և սոցիալիստական ճամբարի երկրների միջև տասնամյակներով հաստատված պատմական, մշակութային կապերի ամրապնդման դեմ՝ այն ենթարկելով կոշտ քննադատության: Այդ նպատակով փորձ է արվում հարցականի տակ դնել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի հոգևոր միասնությունը, ինչպես նաև, արժեզրկվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում հայ, ռուս, վրացի ժողովուրդների տարած միասնական հաղթանակի կարևորությունը: Չորրորդ, նպաստում են այդ երկրներում ազգայնական տրամադրությունների ուժեղացմանը, որպեսզի այդ կերպ խաթարեն հետխորհրդային տարածքի միասնականությունը:
Ազգությամբ վրացի վերլուծաբաններից մեկն էլ հանդես է եկել մի հրապարակմամբ, ուր ընթերցողի ուշադրությունն է հրավիրում Հարավային Կավկասում Արևմտյան հիմնադրամների ստանձնած դերին: Պարզվում է վերջիններս տարբեր ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն հարավկովկասյան երկրների ժողովուրդների վերաբերմունքը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև, թե ի՞նչ գաղափարներ պետք է ներդնեն, որպեսզի կարողանան առավել հեշտությամբ իրականացնել այդ հասարակությունների ուղղորդումն ու վերաձևումը:

Ի դեպ, նման ուսումնասիրությունների արդյունքում արևմտյան հիմնադրամները համոզվել են, որ. <<Հայաստանում շատ դժվար է գունավոր հեղափոխությունների անցկացումը, հայ հասարակության համար անընդունելի են սեռական փոքրամասնությունները և նրանց արտոնություններ տալու գաղափարը>>:
Բնականաբար, հարց է ծագում, ի՞նչ դեր ունեն այս ամենում սոցցանցերը: Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Անդրեյ Կոբյակովը ուսումնասիրելով այս դաշտը համոզվել է, որ սոցցանցերի միջոցով մշակում են պոտենցիալ հեղաշրջում իրականացնող խմբերի, այդ աշխատանքի արդյունքում է, որ. <<Սոցցանցերում ծնված մեծացած մարդիկ ունենում են այլ հոգեբանական բնութագիր>>: Կոբյակովը գունավոր հեղափոխությունների գերնպատակ համարում է ոչ այնքան տվյալ երկրի իշխանության փոփոխությունը, որքան տվյալ ժողովրդի արժեհամակարգի փոփոխությունը:  << Տեղեկատվական հոսքերի ուսումնասիրությունից պարզել ենք, որ այդ կազմակերպությունների հետևում հստակ երևում է որոշ պետությունների հատուկ ծառայությունների ձեռագիրը>>: Մասնավորաբար, ԱՄՆ հատուկ ծառայությունները կապ են պահպանում երկրների ՏՏ ոլորտի ղեկավարների, միջազգային կազմակերպություններիտեղական կառույցների հետ, նաև իրենց շրջանակի մեջ են ներքաշում տեղական օլիգարխիային, բիզնես ոլորտի անձանց:
Սոցցանցերով հասարակության վզին են փաթաթում ապազգային գաղափարաներ, վարկաբեկում են տվյալ ազգի կրոնական, քաղաքական, ռազմական հեղինակություններին, կրթական համակարգը, եկեղեցին, աղավաղում ընտանեկան արժեքները, քարոզում են ազգային ինքնիշխանության փոխանցում կառավարման գլոբալ համակարգի:
Եվ ուրեմն, ինչպե՞ս դիմակայել այս ամենին: Օլգա Պավլենկոն ներկայացրեց դիմակայության երեք քայլերը. առաջին, պետք է փոխել իշխանության որակը, այսինքն՝ նվազեցնել կոռուպիայի մակարդակը երկրում: Երկրորդ, հասարակական հուզումների ժամանակ պետությունը չպետք է խուսափի ուժային միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, հակառակ դեպքում, նրա հետքայլը կդիտվի որպես թուլություն ու արդյունքում կհաղթի ուժեղ քաղաքական կամք դրսևորած կողմը: Մինչդեռ հենց պետությունը պետք է լինի քաղաքական ուժեղ կամք դրսևորած կողմ, իհարկե, դուրս չգալով չափի սահմաններից: Եվ երրորդ, քաղաքական էլիտաները պետք է համագործակցեն իշխանության հետ, միայն այդ դեպքում պետությունները դրսի ուժերի կողմից խոցելի չեն լինի:
Ինչ վերաբերում է Հայաստանին, վերլուծաբանները նկատում են, որ Հայաստանի իրավիճակը՝ ռեսուրսների սակավություն, արցախյան հիմնախնդրի առկայություն, իշխանությունից ու հասարակությունից պահանջում է առավել խոհեմություն, քանզի ուկրաինական սցենարի կրկնությունը շատ թանկ կարող է նստել մեր երկրի վրա. <<Այն կլինի Հայաստանի վերջը>>:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն