Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքուն որոշել է Լապշինի գինը՝ դա “քարվաճառյան ճիվաղ” Ասկերովն է

Ապրիլ 16, 2017թ. 23:24
Լապշին

Այն,որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր…Սակայն դժվար էր կռահել,թե երբ է Ալիևը իր գինն ասելու…Այսօր արդեն Ալիևն իր “շուրթերից” մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին:
Բոլորին հայտնի է,որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը,ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ “պատժվելուց” հետո ազատ արձակվեց,հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը…Այն,ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել,Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով…Նշեմ,որ այդպիսի “շուրթերի” դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ,լրագրողներ,պաշտոնյաներ և քաղաքագետներ:
Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը,որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը: Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել:

Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել,քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային,թե ինչու՞ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին:

Ֆաթուլաևին դուր չի եկել այն,որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ,որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին…Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է,թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին:
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում,որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին,որոնք 2014 թ-ի հուլիսին “մեկնել” էին Քարվաճառ՝ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու…Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման…
Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մադասպանների գործի հետ,որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ: Չնայած,ինչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից,եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են: Տկարամիտ Էյնուլան մտածում է,որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու “հերոսություններից”: Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել,քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է…Բաքվում մտածում են,որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են,ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում,որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում:
Սակայն այս “հոդվածից” մի բան պարզ դարձավ: Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է,որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ,ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին…Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը: Զարմանալի մի բան նկատվեց երեք “հայրենիքների” քաղաքացի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված Իսրայելը, որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս,որ իր քաղաքցիներին նսեմացնեմ որևէ երկրում,մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ…Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց: Ակտիվ է մնում միայն Մոսկվանՙ որքան կարելի է կռահել, Լապշնի “խայծը” կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է: Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել,որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը…
Հուսով եմ,Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա,որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս…Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին ՝ փոսի մեջ:

Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները,դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները…Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում “բուդապեշտյան ճիվաղ” Ռամիլ Սաֆարովից:
Հ.Գ. Ի դեպ,առաջին անգամը չէ,որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար…АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ…Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին…Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը:
Այս երեք տարիների ընթացքում Բաքուն “կենացները” թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքցի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար:
Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին…Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել: Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին: Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից,որը համոզված եմ ևս կձախողվի:

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն