Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Վարդան Տողանյան. Երևանը կկիրառի «Իսկանդերները»՝ առանց Մոսկվայի հետ համաձայնության 

Ապրիլ 15, 2017թ. 18:26
Վարդան տողանյան դեսպան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել Ինտերֆաքս գործակալությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Մոսկվայի հետ հարաբերություններին, ինչպես նաև նրան, թե ինչպես Հայաստանը կարձագանքի իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին:

Պարոն դեսպան, Ադրբեջանում ուշի ուշով հետևում են Ռուսաստանի և Հայաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը: Բաքվին հատկապես մեծ անհագստություն է պատճառում Երևանին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մատակարարումը: Որքանո՞վ են Ադրբեջանի անհանգստությունները արդարացված, ՌԴ-ի և Հայաստանի համագործակցությունը սպառնո՞ւմ է տարածաշրջանում ուժերի բալանսին:

Տարածաշրջանում ուժերի բալանսին, ըստ իս, առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի միլիտարիստական ձգտումները և այդ երկրի վարած պատերազմական քաղաքականությունը: Այստեղ հարցը ռազմատեխնիկայի քանակությունը կամ որակը չէ, այլ այն, թե ինչ քաղաքականություն ենք մենք վարում: Այն, ինչ մենք տեսնում ենք մեր հակառակորդի կողմից, դա միջազգային պարտավորվածություններից հեռացումն է: Առաջին հերթին այն պարտավորություններից, որոնք վերաբերում են կրակի մասնակի կամ ամբողջական դադարեցմանը, որը ձեռք էր բերվել հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Հիշում ենք այն, ինչ եղավ մեկ տարի առաջ՝ քառօրյա պատերազմ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, սահմանին գյուղեր ոչնչացվեցին, այն, ինչ կատարվում էր տարվա ընթացքում և ոչ միայն ԼՂ շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանին: Մենք համարում ենք, որ միայն միջազգային համաձայնությունները պահպանելով կարելի է տարածաշրջանում կայունություն ապահովել: Այդ իսկ պատճառով մեր ստացած «Իսկանդեր» համակարգերը ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Մեր սկզբունքային գաղափարախոսությունն այն է,  որ մենք պետք է բացառապես խաղաղ գործընթաց վարենք և համարում ենք, որ խնդրի կարգավորումը պետք է հենց քաղաքական լինի:

Ինչ վերաբերում է զենքի կիրառմանը՝ ո՞վ է որոշում կայացնելու գործի դնել այն՝ հայկական կողմը միայնա՞կ, թե՞ Ռուսաստանի հետ համատեղ: Կա՞ արդյոք «կրկնակի բանալի», թե՞ որոշումը, ի վերջո, կայացվելու է Երևանում:

Ես կարծում եմ, որ պետք է ելնել նրանից, որ զենքը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ, հետևաբար, դրա ղեկավարումն իրականացնելու է Հայաստանը: Չնայած նրան, որ մենք Ռուսաստանի հետ համատեղ ռազմական միավորում ունենք, համատեղ ՀՕՊ համակարգ ունենք, միևնույն է, եթե խոսքը այնպիսի զենքի կիրառման մասին է, որը գտնվում է մեր տրամադրության տակ, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն