Գլխավոր » Culture-Hogevor, Մշակույթ

«Թեքեյանական օլիմպիադա» ծրագրի շրջանակում կանցկացվի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաների մրցույթը

Ապրիլ 9, 2017թ. 20:51
օլիմպիադա
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ին`ժամը 16.30-ին,

2010թ. սկսած ԹԿՀ իրականացնում է ամենամյա «Թեքեյանական օլիմպիադա» ծրագիրը եւ նրա շրջանակում անցկացվող «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաների մրցույթ:

 

Ծրագրի նպատակն է քաջալերել աշակերտներին խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ մրցակցության պայմաններում դրսեւորելու իրենց կարողությունները եւ արժանանալու մրցանակների, ինչպես նաեւ ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

 

Այս տարի օլիմպիադային մասնակցում է Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի` Վ.Թեքեյանի անվանդպրոցների, ինչպես նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի 8-րդ դասարանի աշակերտներ:

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն