Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Ապրիլ 5, 2017թ. 22:39
Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարություն է արել Արցախում հակամարտության սրման տարելիցի կապակցությամբ:

«Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում  ԼՂ հակամարտության շփման գծում մարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դա 1994թ. ի վեր ամենալուրջ խախտումն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի համար պայմաններ ստեղծելուն: Մասնավորապես, այդ թեմային են նվիրված եղել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում 2016թ. տեղի ունեցած գագաթնաժողովները՝ ԼՂ հակամարտության  կարգավորման հարցով»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով, և Ռուսաստանը հույս ունի, որ կողմերը բանակցային սեղանի շուրջ կվերադառնան և կվերսկսեն երկխոսությունը՝ հակամարտության կայուն կարգավորում ձեռք բերելու համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն